18:55 09.10.2020
Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը,որի օրակարգի առաջին հարցը վերաբերել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Արցախի բնակավայրերին աջակցության տրամադրմանը։ Մարտական գործողությունները 13-րդ օրն է Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Թիկունքում ՝ հանուն Արցախի ու ռազմաճակատում կռվող զինծառայողների համար աշխատանքները մի քանի ուղղություններով են տարվում։ Համապատասխան կառույցներն ու գերատեսչությունները ռազմական դրության պայմաններում բոլորն ուժերը կենտրոնացրել եմ համակարգված գործելու համար։
Հրետակոծությունների հետևանքով կրած վնասները շատ մեծ են, որոնց վերականգման նպատակին են ուղղվելու հայության նվիրաբերությունները։ Գյումրի քաղաքի բյուջեից «Հայաստան» համահայկական հիմնադրամի «մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին կփոխանցվի 10 միլիոն դրամ, ևս 10մլն դրամ էլ կհատկացվի Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման համար։ Նախագիծը ավագանին միաձայն հաստատեց։
Արցախից ժամանակավոր Գյումրի տեղափոխված ընտանիքների կարիքների համար ևս քաղաքային բյուջեից ֆինանսական հատկացումներ կարվեն։ Այս ընթացքում արցախցի բոլոր ընտանիքներին նաև սնունդով ու կեցավայրերով են ապահովել։
«Համայնքը սնունդն ապահովել է ընտանիքների համար, հիմա ներկայացնում ենք ավագանուն, որ ընտանիքների յուրաքանչյուր անդամին հատկացնենք քսան հազար դրամ, որ եթե մեր տված սնունդը իրենք չօգտագործեն, կարողանան այդ գումարով իրենց ցանկացած սնունդն ու պարագաները գնեն ու օգտագործեն»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը։
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:07 17.07.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկՀուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ (Sofia Tech Park), որտեղ հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, նորարարությունների ու աճի նախարար Տոմիսլավ Դոնչևի հետ: Երկկողմ հանդիպման քննարկման առանցքում էին երկու երկրների միջև տեխնոլոգիական, ներդրումային և գիտահետազոտական (R&D) համագործակցության խորացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում: Հանդիպման […] ...
18:58 17.07.2025
Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժածԱյսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...
18:52 17.07.2025
«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...
18:46 17.07.2025
Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […] ...
18:40 17.07.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե ՄելիքյանՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...