13:30 30.06.2018
«Գերմանական Սթոունհենջի» պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են կանանց, երեխաների և դեռահասների կոտրված գանգեր և կողոսկրեր, ինչը կարող է վկայել զոհաբերությունների մասին: Այս մասին հայտնել է Live Science պարբերականը:
Բեռլինից 136կմ դեպի հարավ-արևմուտք ընկած Պոմելտե գյուղի մերձակայքում գտնվող հնագիտական վայրի պեղումների ժամանակ հնագետները կացինների, ըմպանակների, քարե աղացների և կենդանիների ոսկորների հետ փոսերում թաղված գտել են նաև մարդկանց ոսկորներ:
Մասնագետների խոսքով՝ զոհերի կյանքի վերջին րոպեները սարսափելի են եղել: Նրանց, ըստ երևույթին, նետել կամ հրել են փոսի մեջ. ոմանց ձեռքերը կապված են եղել:
Հայտնի անգլիական Սթոունհենջին նմանվող շինությունը թվագրվում է Ք.ծ.ա. 2300-2050 թվականներով:
Տեղի բնակիչները հին ժամանակներում հուշարձանն օգտագործել են՝ որպես ծիսակարգերի անցկացման վայր:
«Գերմանական Սթոնհենջը» հնագույն շրջանաձև համալիր է, որը կառուցվել է փայտե կամ քարե նյութերով: Այն բաղկացած է մի քանի շրջաններից, որոնցից ամենամեծի տրամագիծը հասնում է 115 մետրի: Անգլիական Սթոունհենջի նման այս ծիսական շինությունը կառուցելիս հաշվի է առնվել արևի շարժումը, գիշերահավասարը և արևադարձը:
17:07 07.08.2025
Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը«Յուտա Ջազի» լեգենդար խաղարկող Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը, հաղորդում է Basket News-ը: Սթոքտոնի խոսքերով՝ Ջորդանի խաղը շատ ավելի ազնիվ ու արժանապատիվ էր. «Ինձ դուր են գալիս այն բասկետբոլիստները, որոնք ասում են. «Եկեք աշխատենք։ Պետք է պարզապես ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ խաղալ, ավելի խելացի լինել», ոչ […] ...
17:00 07.08.2025
Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
16:52 07.08.2025
Ալիևը ժամանել է ՎաշինգտոնԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...
16:45 07.08.2025
Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆԱրևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...
16:39 07.08.2025
Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...
16:33 07.08.2025
Կարապետ Վարդանյանը հետախուզվում էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...