Գյումրեցի երեխաները թափոնները վերածում են հեքիաթային ու ազգային տարազներով տիկնիկների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Գյումրեցի երեխաները թափոնները վերածում են հեքիաթային ու ազգային տարազներով տիկնիկների

17:40 20.03.2021

Հայկական հեքիաթների, ազգային տարազներով և հայտնի   առակների  հերոսների կերպարները տիկնիկային տեսք են ստանում մանկության հեքիաթներով ապրող երեխաների շնորհիվ։ Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնում 7-ից 14 տարեկան երեխաները   իրենց  ձեռքով  են  ստեղծում  իրենց  մանկական երևակայության կերպարները։ Տիկնիկներ  պատրաստելուց բացի,նրանք յուրացնում են   ազգային ու ծիսական տիկնիկների կիրառության պատմություններն ու նշանակությունը ։

 

Ընդամենը 7 տարեկան  տիկնիկագործ-երեխաները  տիրապետում են կար ու ձևի հմտություններին։ Վարպետ Մարոյի օգնությամբ կարողանում են ժպտուն, ազնիվ ու ճիշտ կերպարներ ստեղծել։ Վարպետին աշակերտները երբեմն   զարմացնում են  իրենց մանկական վառ երևակայությամբ։

«Շատ հետաքրքիր է երեխաների մտածողությունը։Պատկերացրեք ես էլ շատ բաներ սովորում եմ  իրենցից, սովորում եմ  և՛ գույների ընտրությունը, և՛ կերպարների ընտրությունը, կարող է էնքան անհավանական առաջարկներ անեն պատրաստելու, որ  ես ինքս էլ զարմանամ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասում է Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնի տիկնիկագործության խմբակի ղեկավար Մարո Կարապետյանը։

Գույնզգույն կտորներից, ժանյակներից ու ուլունքներից բացի    օգտագործում են նաև զանազան թափոններ, որոնք  իհարկե անվտանգ են։ Այդ առարկաներն այստեղ երկրորդ կյանք են ստանում։

«Հայկական գույների զգացողությունը երեխաների մոտ շատ լավ է արտացոլվում։Էն ինչը, որ երեխան մի գուցե  դժվարանում է ներկերն իրար խառնելով ստանա, էս կտորները, որոնք թափոններ են, էս թափոններից  իրենք շատ գեղեցիկ կերպարներ են ստեղծում, իրենց երևակայությունը շատ լավ է սկսում աշխատել, համատեղում են տարբեր  գույնի կտորներն ու ստանում են շատ գեղեցիկ ապլիկացիաներ»,-SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնի հագուստի մոդելավորման խմբակի ղեկավար Արփինե Գալոյանը։

Ծիսական ու հեքիաթային կերպարներով տիկնիկներից բացի  պատրաստում են նաև տարազային տիկնիկներ, որոնք ունեն պատրաստման առանձնահատուկ   տեխնիկա, իսկ դրանց  նշանակությունը երեխաները բացատրում են այնպես, ինչպես հավատում են հեքիաթների հերոսների իրական գոյությանը :

Մանուկների ձեռքերով պատրաստված տիկնիկները միայն ցուցահանդեսային նմուշներ չեն, դրանք գործածվում են  տիկնիկային ներկայացումներում։ Գեղագիտության կենտրոնի թատերական խմբակի պատանի դերասանների խաղընկերներ ու կերպարներ դառնում են  այս տիկնիկները։

Ձեռքի աշխատանքներն ու  գունեղ կտավներն ամռանը կներկայացվեն մեծ ցուցահանդեսում։ Այժմ փոքրիկ տիկնագործները զբաղված են թեմատիկ կերպարներ հորինելու աշխատանքով։ Զատկի տոնին են պատրաստվում՝ եկեղեցական ամենագունեղ և ուրախ տոնի մոտիվներով:

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

BACK_TO_TOP