Գիտնականները հայտնաբերել են նվազագույն ջերմահաղորդունակությամբ նյութը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

Գիտնականները հայտնաբերել են նվազագույն ջերմահաղորդունակությամբ նյութը

21:29 25.07.2021

Բրիտանացի և ֆրանսիացի գիտնականները սինթեզել են մինչ օրս ամենացածր ջերմային հաղորդունակությամբ նոր անօրգանական նյութ: Հեղինակների կարծիքով, այդ հայտնագործությունը որոշիչ նշանակություն կունենա նոր սերնդի ջերմաէլեկտրական նյութերի մշակման համար: Հետազոտության արդյունքները հրապարակված են Science ամսագրում:

Աշխարհում արտադրվող էներգիայի մոտավորապես յոթանասուն տոկոսը սպառվում է ջերմություն ստանալու համար: Այս կորուստները նվազեցնելու համար պահանջվում են ցածր ջերմային հաղորդունակություն ունեցող նյութեր: Նոր և ավելի արդյունավետ ջերմաէլեկտրական նյութերի մշակումը, որոնք կարող են ջերմությունը վերածել էլեկտրաէներգիայի, համարվում է մաքուր էներգիայի աղբյուրներին անցնելիս առանցքային խնդիր:

Լիվերպուլի համալսարանի հետազոտողները Լոնդոնի համալսարանական քոլեջի, բրիտանական Rutherford-Appleton ազգային լաբորատորիայի և ֆրանսիական CRISMAT բյուրեղագրության և նյութագիտության լաբորատորիայի գործընկերների հետ ստեղծել են նոր նյութ, որն ունի յուրահատուկ ցածր ջերմային ջերմահաղորդունակությու` ատոմային մասշտաբով նախագծման շնորհիվ:

Նյութը միավորում է երկու տարբեր ատոմային կառուցվածքներ, որոնցից յուրաքանչյուրը դանդաղեցնում է ջերմությունը պինդ նյութի միջոցով փոխանցելու արագությունը: Ամենադժվար խնդիրն էր երկու կառուցվածքները միավորել մեկ նյութի մեջ, քանի որ դրա համար անհրաժեշտ է ճշգրիտ վերահսկողություն յուրաքանչյուր ատոմի գտնվելու վայրի վրա:

Փորձարարաբար ընտրելով տարբեր ատոմային դասավորությունների քիմիական տարբերակները՝ գիտնականները ինտուիտիվ կեպրով ակնկալել են ստանալ երկու բաղադրիչների ֆիզիկական հատկությունների միջին արժեքը, բայց սիներգետիկ ազդեցությունը գերազանցել է նրանց սպասելիքները:

«Մեր հայտնաբերած նյութը ունի անօրգանական պինդ մարմիններից ամենացածր ջերմահաղորդունակությունը և ջերմությունը գրեթե նույնքան թույլ է փոխանցում, որքան օդը», – ասում է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Մեթ Ռոսեյնսկին Լիվերպուլի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ:

Եթե ​​մենք վերցնենք պողպատի ջերմային հաղորդունակությունը որպես միավոր, ապա տիտանի ձողի ինդեքսը կլինի 0.1 ջրինը և շինարարական աղյուսներինը՝ 0.01, օդինը՝ 0.0005, և 0.001 նոր նյութինը:

Լիվերպուլի համալսարանից և Սթիվենսոնի վերականգնվող էներգիայի ինստիտուտից նշում են. «Բացի ջերմության փոխանցումից, այս ռազմավարությունը կարող է կիրառվել այլ կարևոր ֆիզիկական հիմնարար հատկությունների վրա, ինչպիսիք են մագնիսականությունն ու գերհաղորդականությունը, ինչն ապահովում է էլեկտրականության ցածր սպառում և էլեկտրաէներգիայի ավելի արդյունավետ փոխանցում»:

Հեղինակների կարծիքով, դրանց հայտնագործությունը մեծ առաջընթաց է ատոմային մասշտաբով ջերմության հոսքի վերահսկման հարցում և մեծ նշանակություն ունի ինչպես նյութերի հատկությունների հիմնարար ըմբռնման, այնպես էլ ջերմաէլեկտրական սարքերում գործնական կիրառության համար, օրինակ՝ ջերմամեկուսացնող նյութերի մշակման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

22:33 09.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP