18:30 25.07.2021
Ամերիկացի գիտնականները մշակել են մեկ ատոմի հաստությամբ երկչափ մագնիս: Հեղինակների կարծիքով՝ սենյակային ջերմաստիճանում աշխատող այդպիսի չափազանց բարակ մագնիսը կարող է նպաստել հաշվողական տեխնիկայի և էլեկտրոնիկայի նոր հավելվածների մշակմանը: Նկարագրությունը տրված է Nature Communications ամսագրում:
Ժամանակակից հիշողության սարքերի մագնիսական բաղադրիչները սովորաբար բաղկացած են բարակ մագնիսական թաղանթներից: Բայց ատոմային մակարդակում այդ մագնիսական թաղանթները մնում են եռաչափ՝ հարյուրավոր կամ հազարավոր ատոմների հաստությամբ: Տասնամյակներ շարունակ գիտնականները փնտրում էին 2D մագնիսներ պատրաստելու միջոց, որը կպահպաներ տվյալները շատ ավելի մեծ խտությամբ:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության Լոուրենս Բերքլիի ազգային լաբորատորիայի և Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են առաջին երկչափ մագնիսը, որը քիմիապես կայուն է մնում միջավայրի նորմալ պայմաններում և սենյակային ջերմաստիճանում:
Գիտականները նշում են, որ իրենց 2D- մագնիսը ոչ միայն առաջինն է, որն աշխատում է սենյակային կամ ավելի բարձր ջերմաստիճանում, այլև առաջին մագնիսը, որը հասնում է իրական 2D սահմանաչափի. այն բարակ է ինչպես ատոմը։
Նրանց խոսքով՝ իրենց ատոմային բարակ մագնիսը քվանտային աշխարհը ուսումնասիրելու օպտիմալ հարթակ է առաջարկում։ Այն յուրաքանչյուր ատոմ է բացում ուսումնասիրության համար՝ ցույց տալով, թե ինչպես է քվանտային ֆիզիկան ղեկավարում յուրաքանչյուր առանձին մագնիսական ատոմը և նրանց փոխազդեցությունները: Սովորական զանգվածային մագնիսով, որտեղ մագնիսական ատոմների մեծ մասը թաղված են նյութի խորքում, նման ուսումնասիրություններն անհնար են:
Ի տարբերություն նախորդ 2D մագնիսների, որոնք իրենց մագնիսականությունը կորցնում են արդեն սենյակային ջերմաստիճանում, նոր 2D մագնիսն աշխատում է մինչև 100 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում, ուստի հեղինակները վստահ են, որ արդյունաբերական մասշտաբով դրա արտադրության հետ կապված խնդիրներ չեն առաջանա:
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...