22:30 17.01.2019
Երևանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Երևանում եղած առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը, թիվը մոտ 8000-ի է հասնում: Ցավոք սրտի, երկար տարիներ մարդիկ հերթագրվում էին ու չէին կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, որպեսզի ստանան համապատասխան կրթություն: Քաղաքապետի կողմից շատ հստակ հանձնարարական կար դրված. գտնել ճանապարհներ լուծելու այդ խնդիրը»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:
Խնդրին համակարգային լուծում տալու համար նախ գույքագրվեցին համայնքային ենթակայության մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների:
«Կային կազմակերպություններ, որոնց աշխատանքն իրոք հանրօգուտ էր, կարևոր էր մեր երկրի ու քաղաքի համար: Կազմակերպություններ էլ կային, որոնց ներկայությունը մեր մանկապարտեզների շենքերում այնքան էլ չէր բխում հանրային, այլ բխում էր նեղ անձնական շահերից: Վարչական բոլոր շրջանների ղեկավարներին տրվեց հանձնարարական՝ գրանցել բոլոր այն կազմակերպությունները, որոնք գործում են մանկապարտեզների տարածքներում և հանել իրավական հիմքերը: Նրանք. որոնք չունեն իրավական հիմքեր, շատ ավելի հեշտ է, որ ազատեն տարածքները, իսկ որոնք ունեն իրավական հիմքեր, մենք փորձում ենք գտնել իրավական ճանապարհ իրենց այդ տարածքներից հանելու համար»,- նշել է փոխքաղաքապետը:
Արդեն փետրվարի 1-ից, ծրագրի առաջին փուլով, հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ: Մինչև տարվա վերջ, առնվազն, 1000-ով ավելի երեխա կհաճախի մանկապարտեզ: Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ արվելու է հնարավորը, որ ծրագրի երկրորդ փուլը ևս մեկնարկի ճիշտ ժամանակին:
«Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ երկրորդ փուլը ևս կարողանանք հավուր պատշաճի իրականացնել: 2019թ. ընթացքում պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ 2020թ. չբավարարվենք այդ 1000 երեխաներով և խնդիրը հետզհետե մոտեցնենք վերջնական լուծման»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:
Հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել մատչելի դարձնելու նպատակով էլ շուտով Երևանի քաղաքապետարանը կգործարկվի mankapartez.yerevan.am կայքը: Իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին:
«Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երևանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի mankapartez.yerevan.am կայքը, որը ողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ, և ծնողները հնարավորություն կունենան հետևելու ողջ ընթացքն ու տեսնել, թե իրենց երեխայի հերթագրումը որ փուլում է: Սա նույնպես մեր որդեգրած քաղաքականության մի մասն է. ցանկացած աշխատանք, որը կատարում է Երևանի քաղաքապետարանը, պիտի լինի հասու հանրությանը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Այցի ժամանակ Տիգրան Վիրաբյանը հետաքրքրվել է նաև մանկապարտեզներին սնունդ մատակարարող մրցույթները շահած նոր կազմակերպությունների գործունեությամբ, լսել պատասխանատուների կարծիքը:
«Անցած տարի մի շարք մանկապարտեզներ բողոքում էին հացի որակից, սակայն այսօր արդեն ասում են, որ բարձրակարգ հաց է մատակարարվում: Մրցութային բոլոր այն պայմանները, որոնք դրված են եղել, պահպանվում են, մատակարարվող սննդի տեխնիկական բնութագրերը՝ ևս»:
Մանկապարտեզներում սուր շնչառական վարակների տարեշրջանով պայմանավորված՝ ընդհանուր իրավիճակը ևս վերահսկվում է. երեխաների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր:
Մեկ անգամ ևս անդրադառնալով մանկապարտեզները վճարովի դարձնելու խոսակցություններին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ընդգծում է. Երևանի քաղաքային իշխանության օրակարգում նման հարց չկա:
11:41 14.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ին11:21 14.06.2025
Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՍկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...
11:11 14.06.2025
Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-իԻսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...
11:04 14.06.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...
10:49 14.06.2025
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:35 14.06.2025
Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...
10:22 14.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր ՍթարմերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...