20:47 17.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:
Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի այն գրառմանը, թե Էդմոն Մարուքյանը 2009 թվականի հունիսի 13-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 30-ը գտնվել և սովորել է ԱՄՆ-ում, և դրանով օրենք է խախտել, Էդմոն Մարուքյանը նշեց.
«Ուղղակի դիմակս պատռել են, խայտառակ եմ եղել, դե չգիտեմ ՝ դրա տակից ոնց դուրս գամ: Արդեն 7 տարի է՝ իրենց սիրելի Վիկտոր Դալաքյանն այդ փաստարկները բերում է, ինչքան պետական մարմին կա դիմել է և որևէ արդյունքի չի հասել: Իմ նախընտրական բուկլետի մեջ էլ էր գրված, որ ես ուսանել եմ ԱՄՆ-ում: Մշտական բնակության ցենզն այն ժամանակ Ընտրական օրենսգրքի տեսանկյունից կարգավորված չի եղել և կարգավորված է եղել քաղաքացիական օրենսգրքով, ըստ որի՝ եթե ես վերջին 5 տարվա մեջ 10 ամիս սովորել եմ ԱՄՆ-ում, ես ո՞նց կարող եմ տեղեկանք կեղծել: Այնքան անգրագետ են իրենք, որ չեն հասկանում, որ եթե 2012 թ․-ին ես այդ տեղեկանքը կեղծած էլ լինեի, էլի ինձ չէին կարող որևէ բան ասել, որովհետև հիմա 2018 թվականն է, և այդ մանդատն արդեն սպառվել է»:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ Վահե Էնֆիաջյանը իր հետ գործուղումների է եկել, «կերել-խմել» է, և եթե նշում է, որ ինքը հանցագործ է, ապա Վահե Էնֆիաջյանը հանցագործների հետ է շփվել.
«Հիմա վաղը, որ գնանք խորհրդարան, աչքերիս մեջ ո՞նց են նայելու, ո՞վ է հանցագործ: Ե՞ս եմ հանցագործ: Պատկերացնո՞ւմ եք, ես դատարան դիմեմ, իմ գործըներների դեմ հայց ներկայացնեմ: Ես ոչ ոքի դատի չեմ տալու»:
10:49 31.05.2025
«Ինտերի» առաջատարը կարող է լքել ակումբը10:33 31.05.2025
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումըԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […] ...
10:19 31.05.2025
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններՄայիսի 31-ին, ժամը 00:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին գործարաններից մեկի մոտակայքում այրվում են չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակ և […] ...
10:00 31.05.2025
«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը«Միլանը» մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը վերաբերում է Տիջանի Ռեյնդերսի տրանսֆերին, հայտնում է ինսահդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել՝ նիդերլանդցի կիսապաշտպանի համար, սակայն «Միլանը» ակնկալում է ստանալ 75-80 միլիոն: Բրիտանացիները դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետևում էին նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին, սակայն «Միլանը» կարողացել էր երկարաձգել պայմանագիրն իր աստղի հետ: […] ...
09:35 31.05.2025
Հեգսեթ. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հակամարտությունը, փոխում է պաշտպանական գնումների մոտեցումըՄիացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։ «Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող […] ...
09:17 31.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:00 31.05.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահին փոխարինելու տարբերակ է գտելՄադրիդի «Ռեալը» դիտարկում է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային հրավիրելու տարբերակը, հայտնում է As-ը: «Ռեալը» գործարքը կփորձի իրականացնել այն դեպքում, եթե ուկրաինացի Անդրեյ Լունինը հեռանա: Ժոան Գարսիայի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Արսենալն» ու «Նյուքասլը»: ...