22:11 17.12.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասել է, որ արգելված ձկնատեսակների որսի և վաճառքի դեմ պայքարելու համար նախորդող տարիներին ինչ-որ միջոցառումներ իրականացվել են, ի տարբերություն այս տարվա, երբ որևէ արգելք չի գործում, ավելին՝ չեն էլ հետևում, որ գործի:
«Ես միշտ ասել եմ, որ էդ աճը, որ մենք ունեցել ենք՝ 100 տոննայով, 50 տոննայով, դա էն պոտենցիալը չի, որ կարա պոպուլյացիան ունենա: Որովհետև եթե այդ որսագողությունը չլինի, երկու տարվա մեջ մենք կարող ենք ունենալ 1000-ից ավելի արդյունագործական պաշար և նույնիսկ կարող ենք առաջարկել ինչ-որ մասը, ինչ-որ տոկոս որսալ»,- ասել է Գաբրիելյանը:
Համամի՞տ է արդյոք ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն այն պնդման հետ, որ ձկնագողությունը կանխելու համար կարելի է որոշակի քանակի որսի թույլտվություն տալ և վերահսկել այդ որսը, դրանից դուրս նավակներ լիճ չմտնեն.
«Մենք ասում ենք, որ արդյունագործական պաշարը պետք է գոնե 1000 տոննայից ավելի լինի, որ մենք առաջարկենք ինչ-որ մի տոկոս որսալ: Ընդհանրապես թույլատրվում է մինչև 50 տոկոս սաղմոնազգի ձկնատեսակների որս, բայց, պարզ է՝ 50 տոկոսը թույլատրվում է, երբ որ կառավարելի որս կա, երբ որ պայմանները բարենպաստ են էդ որսի համար: Այլապես մենք իջեցնում ենք էդ տոկոսը, 30.20՝ կախված վիճակից»,- պատասխանել է Գաբրիելյանը:
«Մենք անցյալ տարի ուզում էինք, ավելի շուտ՝ դա «Իշխան» ՓԲԸ-ի առաջարկն էր, որ փորձնական որս թույլատրեն ինչ-որ քանակի: Սակայն անցյալ տարի դա ուշացավ, այս տարի չգիտեմ՝ կլինի՞ այդ առաջարկը, թե՞ ոչ, համենայնդեպս, մենք պատրաստ ենք համագործակցել», – հավելել է Գաբրիելյանը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...