11:56 06.11.2018
«Ասում են, թե ԼԳԲՏ ֆորումը կարող է տեղի ունենալ Հանքավանում կամ Ծաղկաձորում: Ես կարծում եմ, որ այն կազմակերպությունները, որոնք տեղ կտրամադրեն նման միջոցառումներ անցկացնելու համար, մեր ժողովուրդը պետք է բոյկոտի: Մենք համարում ենք, որ այդ կառույցները պղծվելու են»,- ԼԳԲՏ ֆորումի հնարավոր անցկացմանն անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում ասել է Արագած Ախոյանը:
Նրա կարծիքով՝ այդ ֆորումն իրական սպառնալիք է մեր պետության համար և վտանգ է ներկայացնում ապագա սերնդի համար:
«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ ղեկավար Սևան Աղաջանյանը տեղեկացրեց, որ տարիներ առաջ իրենք նախաձեռնել էին ու «ազատագրել» Երևանի քաղաքապետարանի հարակից մանկական այգին տրանսսեքսուալներից:
«Մենք ֆիքսել ենք, որ տրանսսեքսուալը մանկական զբոսայգում ԼԳԲՏ քարոզչությամբ էր զբաղվում: Նա անչափահասներին իր սեռական պատկանելության մասին պատմում էր, ներկայացնում էր, թե ինչ ծառայություններ են մատուցում: Այդ այգում ԼԳԲՏ-ները հավաքվում են, ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում»,- ասել է Սևան Աղաջանյանը:
ՀԿ-ի ղեկավարը տեղեկացրեց, որ իրենք կարողացել են ճշտել ու պարզել, որ ֆորումի մասնակիցներից մի քանիսը ժամանել են Էստոնիայից և ներկայում ընթանում են կազմակերպչական աշխատանքներ:
ՀԿ ղեկավարի խոսքով՝ իրենց խնդիրը ներկայումս ՀՀ-ում այլասերության քարոզչության կանխումն է:
«Մեզ համար շատ տարօրինակ է, որ վարչապետը ԼԳԲՏ-ների մասին ոչ մի դիրքորոշում չհայտնեց: ԿԳ նախարարի քայլերն են ինձ համար շատ անհասկանալի, նա հանդիպում է տրանսսեքսուալի հետ, իսկ օրինակ՝ հենց Կառավարության շենքի դիմաց «Զատիկ» մանկատան անդամներին ուշադրություն չեն դարձնում»,- հայտարարեց «Ազգային արժեքների պահպանում» ՀԿ-ի փոխնախագահ Սերգեյ Սաժումյանը:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն11:04 12.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ ...
10:45 12.06.2025
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հայտարարել Վաշինգտոնի ցանկության մասին՝ կառուցողական համագործակցություն հաստատել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։ «Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», – ասվում է Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մենք օգտվում ենք այս հնարավորությունից՝ […] ...
10:33 12.06.2025
Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...
10:19 12.06.2025
Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրՃամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...
10:18 12.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...
10:00 12.06.2025
Հրդեհ Օձուն գյուղումՀունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...