Համաներումը, մեղմ ասած, լավագույն ինստիտուտը չի քրեական արդարադատության համակարգում. Արշակ Գասպարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.17 oC

Համաներումը, մեղմ ասած, լավագույն ինստիտուտը չի քրեական արդարադատության համակարգում. Արշակ Գասպարյան

14:19 17.10.2018

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը, այսօր անդրադառնալով մեծամասշտաբ համաներմանը, ասել է, որ համաներումը, մեղմ ասած, լավագույն ինստիտուտը չէ քրեական արդարադատության համակարգում։

«1800-ական թվականներից, երբ սկսվեց կիրառվել համաներումը, համաներվողները, որպես կանոն, եղել են զինվորական և քաղաքական գործերով դատապարտվածները, բացառությամբ պետական դավաճանների: Համաներման նպատակը քաղաքացիների և արդարադատության համահաշտեցումն է»,- ասել է քրեական արդարադատության հոգեբանը:

Ըստ Գասպարյանի՝ Հայաստանում այդպես էլ չի ամրապնդվում այն կարծիքը, որ բանտերի գերբնակեցվածության նվազեցումը երբեք նպատակ լինել չի կարող: Հայաստանում խախտված է նպատակի և միջոցի հարաբերակցությունը:

«Բանտերում գերբնակեցումը արդյունք է և ոչ նպատակ: Արդյունք է այն բանի, որ մենք ունենանք արդար դատարաններ, ոչ թե օրենքից ու մարդուց անկախ, այլ արդար: Պատժի կրման դռները բացեք դեպի հասարակություն՝ պատժի չկրած մասն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելով: Մենք պետք է սկսենք ցմահ ազատազրկված անձանց տալ որոշակի ժամկետով ազատազրկում, որոշակի ժամկետով ազատազրկվածներինը փոխել դեպքի հանրային աշխատանքներ ու տուգանքներ, որովհետև, առավել ևս հիմա, ունենք պետական լիազոր մարմին, այն է՝  Պրոբացիայի ծառայությունը, որը կարող է վերահսկողություն իրականացնել այդ անձանց նկատմամբ»,- ասել է հոգեբանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

10:35 13.05.2025

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով […] ...

Մբապեն գերազանցել է Զամորանոյի պատմական ռեկորդը

10:30 13.05.2025

Մբապեն գերազանցել է Զամորանոյի պատմական ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Բարսելոնայի» դեմ խաղում դուբլ գրանցելով գերազանցել է Իվան Զամորանոյի պատմական ռեկորդը, գրում է Opta-ն։ Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում արդեն խփել է 38 գոլ, ինչն ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։ Այդ ցուցանիշով նախկին ռեկորդակիրը չիլիացի լեգենդար Իվան Զամորանոն էր, որը մադրիդյան ակումբում 1992/93 մրցաշրջանում աչքի էր ընկել 37 […] ...

FT. ԵՄ երկրները մտադիր են մայիսի 14-ին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

10:25 13.05.2025

FT. ԵՄ երկրները մտադիր են մայիսի 14-ին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ երկրները մտադիր են չորեքշաբթի օրը վերջնականապես համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթի շուրջ։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։ Ասոցիացիայի 27 անդամ երկրների ներկայացուցիչները երկուշաբթի օրը «մեծամասամբ» համաձայնության են եկել նոր սահմանափակող միջոցառումների շուրջ, հայտնել են աղբյուրները։ Չորեքշաբթի օրը նրանք մտադիր են վերջապես համաձայնության գալ պատժամիջոցների նոր փաթեթի […] ...

Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բացահայտումը

10:18 13.05.2025

Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 և 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին` Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ: Կապան-Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, թմրանյութը վերցնելիս, […] ...

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը

10:12 13.05.2025

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող 5.7կմ երկարությամբ ճանապարհը։ Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, և մոտ 2կմ հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկ։ Կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի երթևեկամասում տեղադրվում է ավազակոպճային շերտ, որից հետո կտեղադրվի խճային հիմք՝ բիտումի տարածումով, այնուհետև՝ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (խոշորահատիկ և մանրահատիկ)։ Շինարարի կողմից աշխատանքներ են տարվում նաև արհետստական […] ...

Ռուբիոն ԵՄ և ուկրաինացի գործընկերների հետ քննարկել է կարգավորման հեռանկարները

10:00 13.05.2025

Ռուբիոն ԵՄ և ուկրաինացի գործընկերների հետ քննարկել է կարգավորման հեռանկարները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ մի շարք երկրների և Ուկրաինայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հեռանկարները։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուբիոն զրուցել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների […] ...

BACK_TO_TOP