TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Admin

Admin

Արմեն Գրիգորյանն այցելել է սահմանագծում մարտական հերթապահություն իրականացնող ոստիկաններին

15:29 29.08.2018

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Տավուշի մարզ կատարած այցից: «Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ այցելություն ունեցանք Տավուշի մարզ՝ ծանոթանալու ՀՀ վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում ժամկետային զինծառայողներին փոխարինած և մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին։ Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման […]

̰
Ադրբեջանցի ահաբեկիչը սպանվել է Ռուսաստանի սահմանին ահաբեկչություն նախապատրաստելիս

15:11 29.08.2018

Ադրբեջանի՝ Ռուսաստանի հետ սահմանամերձ Խաչմազի շրջանում սպանվել է ահաբեկչության մեջ մեղադրվող մի քաղաքացի։ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը նրան կասկածում էր ռուս-ադրբեջանական սահմանին ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական կայքերը։ Ադրբեջանի քաղաքացի Նիզամի Ջաֆարովը, որին ադրբեջանական կողմում մեղադրում են նաև ծայրահեղ կրոնական հայացքներ ունենալու մեջ, Ադրբեջանի ԱԱԾ տեղեկություններով՝ իր մոտ զենք է պահել […]

̰
Ռիչարդ Միլսը պարզել է՝ ինչ կապ կա Ախթալայի և ԱՄՆ-ի Ազատության արձանի միջև

15:00 29.08.2018

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այցելել է Լոռու մարզ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում այցից լուսանկարներ են հրապարակվել: «Դեսպան Միլսը և Լի Քարթերը շաբաթավերջին այցելեցին գեղեցիկ Ֆիոլետովո` ծանոթանալու մոլոկանների ավանդույթներին և Ախթալայի «Նուռիկ» կենտրոն, որտեղ դեսպանն իմացավ, թե ինչ 125-ամյա կապ կա Ախթալայի և Ամերիկայի Ազատության արձանի միջև: Շնորհակալություն հիանալի հայկական […]

̰
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայի 2019թ. փետրվարին

14:41 29.08.2018

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայի 2019թ փետրվարին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանը: https://www.facebook.com/amanukyan1/posts/2649153675110481?__xts__[0]=68.ARCKfDpPmosys7KdR338PYZ__Lmuo7Ic8In9LJU_0DBp7ELpWpTls4uDWroMpFTnD3vP1eI10ARE8BtoJjWlkeY5Y0VvzAm6rAhPoVGTD3lzW9DudENQp-HySFae-jZgHss_Zcs&__tn__=C-R

̰
Հանգիստ կասկածի տակ դրեք ցանկացած դիպլոմ և ատեստատ. ԿԳ նախարար

14:34 29.08.2018

«Հանգիստ կասկածի տակ դրե՛ք ցանկացած դիպլոմ և ատեստատ, մենք փոփոխություններ պետք է իրականացնենք, և ուսուցիչների մրցույթները այլ կերպ պետք է կազմակերպվեն: Լուրջ ատեստավորումներ պետք է լինեն, վերապատրաստումները պետք է բոլորովին այլ մակարդակի հասցվեն: Այս ամենի արդյունքում նաև նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում»,-այս մասին ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ: […]

̰
Հիմա դուխով ծախսե՛ք, բայց խելամիտ. ԿԳ նախարարը` տնօրեններին

14:34 29.08.2018

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ պատասխանել է տնօրենների հարցերին: Անդրադարձ է կատարվել աշակերտների ֆինանսավորման խնդրին: «Սիրելի՛ տնօրեններ, ֆինանսական առումով դուք իրավունք ունեք տնօրինելու ձեր ֆինանսական միջոցները: Հաստիքացուցակները, խնայված գումարները կարող եք ծախսել ինքնուրույն: Նախկինում բախվել եմ այն խնդրին, որ ինձ տնօրեններն ասում էին, որ իրենց դպրոցի հաշվին գումար կա, սակայն […]

̰
ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել նաև Քոչարյանի հետ. Էդուարդ Շարմազանով

14:33 29.08.2018

«Ընդդիմությունը պետք է կոնսոլիդացվի իր գաղափարների շուրջ, և եթե Ռոբերտ Քոչարյանի օրակարգը համընկնի ՀՀԿ օրակարգի հետ, մենք պատրաստ ենք այս պայքարում համագործակցել նաև Քոչարյանի և ո´չ միայն նրա հետ»,- օգոստոսի 29-ին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իր խոսքում նա նաև նշեց, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է, որը մշտապես կոնսոլիդացվում է իր գաղափարների […]

̰
Երևանի ՋԷԿ-ի աշխատանքները դադարեցվել են. այն նորոգվում ու վերազինվում է

14:27 29.08.2018

Երևանի ՋԷԿ-ի աշխատանքներն արդեն քանի օր է՝ դադարեցվել են: Պատճառը ջերմաէլեկտրակայանի նորոգման ու վերազինման աշխատանքներն են: Այս մասին լրագրողներին հայտնել է «Երևանի ՋԷԿ» ընկերության տեխնիկական տնօրեն Արկադի Գևորգյանը: Նրա փոխանցմամբ՝ նորոգման և վերազինման աշխատանքները նախատեսում են ավարտել սեպտեմբերի 25-ին: «Աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն նախապես հաստատված գրաֆիկի: Ունենք միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ: Բոլոր ջանքերը գործադրվում են, որպեսզի […]

̰
Փաշինյանը  վարչապետ է դարձել շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ. Էդուարդ Շարմազանով

14:25 29.08.2018

«Այսօրվա կառավարությունը չի իրականացնում քայլեր, որոնք բխում են Հայաստանի ու Արցախի անվտանգությունից, գնալով ՀՀ միջազգային հեղինակությանը վնասում է, որքան էլ, որ խոսում են ներդրումների ավելացման, թռիչքային զարգացման, Ռուսաստանի ու ՄԱՆ-ի հետ հարաբերությունների  զարգացման մասին»,- օգոստոսի 29-ին՝ ՀՀ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը որպես իր ասածի ապացույց՝ մեջբերեց, […]

̰
Խիստ կպատժվի այն դպրոցը, որտեղ կստիպեն քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին. ԿԳ նախարար

14:25 29.08.2018

Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է տնօրենների հարցերին: Հանդիպման ժամանակ խոսվել է առաջիկա ընտրություններին դպրոցների ներգրավվածությունը բացառելու մասին: «Որևէ ծնողի հորդորներ պետք է չլինեն՝ գնալ, քվեարկվել այս կամ այն թեկնածուի օգտին: Խիստ կպատժվի այն դպրոցը, որտեղ կստիպեն ուսուցչին կամ ծնողին՝ քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: […]

̰
ՌԴ որոշ տարածքներից խոզերի ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ կգործեն

14:22 29.08.2018

Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։ Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքից: Մասնավորապես 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս […]

̰
Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը մեզ համար նորություն չէր. Էդուարդ Շարմազանով

14:14 29.08.2018

«Ապրիլի 17-ին ճիշտ էր, որ այս խորհրդարանը վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Մեր սխալներն այլ տեղ են եղել, գուցե 17-ից հետո»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը՝ կապված Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների և երրորդ ժամկետ գնալու […]

̰
Սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկման հայ-ռուսական համատեղ ծրագրերը նոր թափ են ստանում

14:09 29.08.2018

Սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկման ոլորտում հայ-ռուսական գործակցությանը նոր խթան կհաղորդվի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս առումով երկկողմ ծրագրեր են քննարկվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի`Մոսկվա այցի ընթացքում` ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (РОСПОТРЕБНАДЗОР) ղեկավար Աննա Պոպովայի հետ հանդիպման ընթացքում: Քննարկման օրակարգում էին «Ռոսպոտրեբնադզորի» կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում միջազգային […]

̰
ՀՀԿ-ն երբեք համագործակցությունից չի խուսափել. Վահրամ Բաղդասարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին

13:56 29.08.2018

«Հանրապետական կուսակցությունը որևէ մեկ անգամ որևէ համագործակցությունից չի խուսափել՝ դա կլինի ընդդիմադի՞ր, թե՞  նոր ստեղծվող: Ռոբերտ Քոչարյանը, երբ կլինի քաղաքական նոր ուժ, երբ կներկայանա քաղաքական դաշտում, կքննարկենք: Դուք տարբեր կոնտեքստով նայեք համագործակցությանը: Դա չի նշանակում միայն կոալիցիա, համագործակցությունը շատ լայն հասկացություն է»,- օգոստոսի 29-ին, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցության հետ, ասել […]

̰
Ոչ ոք այլևս չի ստիպի աշակերտին սև և սպիտակ հագնել. կրթության նախարար

13:36 29.08.2018

«Միասնական հագուստի հարցը լուծում է տվյալ դպրոցը և ծնողական խորհուրդները: Իմ հայտարարությունից հետո այստեղ որևէ արգելք չի դրվել, բայց ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա, այդպես էլ պետք է չլինի սև ու սպիտակ հագուստ կրելու պարտադրանք: Որևէ ծնող կամ աշակերտ, որ չի ցանկանա կրել սև և սպիտակ համազգեստ, նրանք ոչ ոք չի ստիպի անել […]

̰
Դպրոցներում դրամահավաքներ պետք է չլինեն. Արայիկ Հարությունյան

13:33 29.08.2018

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած՝ Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ անդրադարձել է վերջերս բուռն քննարկումների առիթ դարձած այն հայտարարությանը, որ ավարտական քննությունները պատրաստվում են միասնական կազմակերպվել: «Ես գիտեմ՝ ինչից է գալիս այս աղմուկը, որովհետև այս ընթացքում մենք կպարզենք, թե որ ուսումնական հաստատությունը ինչ ժամանակում է իրականացնում իր աշխատանքը: Ինձ համար շատ զարմանալի էր, որ […]

̰
Զարմանում եմ, որ կան դպրոցներ, որ մինչ օրս գործում են առանց լիցենզիայի. Արայիկ Հարությունյան

13:30 29.08.2018

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած՝ Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ խոսվեց լիցենզավորման խնդրի մասին: «Մարզերում և մայրաքաղաքում կան դպրոցներ, որոնք չունեն սեփականության վկայականներ, այդ իսկ պատճառով չեն ստացել լիցենզիաներ: Մենք պատրաստվում ենք առաջիկայում լուծել այս հարցը: Զարմանալի է, որ դպրոցներ կային, որոնք գործում էին առանց լիցենզիայի: Որոշ դպրոցներ ստացել էին արտոնյալ կարգավիճակ և ընդունում […]

̰
Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը. Վահրամ Բաղդասարյան

13:28 29.08.2018

«Սերժ Սարգսյանի՝ ընտանիքով Հայաստանը լքելու մասին լուրերը ֆանտաստիկայի ժանրից են»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելուն, ապա Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ որքան տեղեկություն ունեն բոլորը մամուլի հայտարարություններից, այդքան էլ իրենք ունեն: «Եթե պաշտոնական […]

̰
Պետք է անցնենք համընդհանուր ներառական համակարգի. Արայիկ Հարությունյան

13:25 29.08.2018

Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է դպրոցի տնօրենների հարցերին: Տնօրեններից մեկը մտահոգություն հայտնեց այն հարցի մասին, որ ամեն տարի դպրոցներում պակասում են տղամարդ ուսուցիչները, նաև հարց հնչեց համընդհանուր ներառական կրթության անցման խնդիրների մասին: «Կին ուսուցիչների շատ լինելը բնորոշ է աշխարհի բոլոր երկրներին, տղամարդկանց ներգրավվելու հատուկ ծրագրեր չունենք: Ես դեմ եմ […]

̰
Թո՛ղ բարով մաշի Սահմանադրությունը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին

13:23 29.08.2018

«Թո՛ղ բարով մաշի»,- ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսպես կարճ պատասխանեց լրագրողի այն հարցին, որ ի սկզբանե խոսակցություններ էին գնում, որ Սահմանադրությունը կարվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հագով, իսկ հիմա այն դարձավ Նիկոլ Փաշինյանի հագով: Արդյո՞ք չեն փոշմանել: «Վարչապետի հայտարարությունների մեջ նշվել է, որ պետք է լիազորությունների բաշխում կատարվի. և´ ԱԺ, և´ […]

̰
Ինչպե՞ս անվտանգ հասնել դպրոց և տուն. խորհուրդներ՝ Ոստիկանությունից

12:53 29.08.2018

Լավ սովորելը պարտադիր է, սակայն պետք է նաև իմանալ՝ ինչպես անվտանգ հասնել դպրոց և տուն: Ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ որտեղ մանուկներին անվտանգ երթևեկության մի քանի խորհուրդ է տալիս:

̰
Քաղաքական ուժերի ազդեցությունը դպրոցներում պետք է լինի զրո. ԿԳ նախարար

12:44 29.08.2018

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը անցկացրել է Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են եղել դպրոցի տնօրենները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գալիք ուսումնական տարվա խնդիրները, դպրոցական ծրագիրը: Կրթության նախարարի առաջարկով խորհրդակցությունն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: «Մի շարք ուղղություններով ԿԳՆ-ն աշխատանք է տանում: Մենք նոր իշխանության առաջին իսկ օրվանից հայտարարել ենք դպրոցների ապաքաղաքականացման մասին: […]

̰
Այս ամռանն ունեցել ենք էլեկտրաէներգիայի՝ անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ սպառում. Արթուր Գրիգորյան

12:43 29.08.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, որ իր համար ատոմակայանի գործարկումից հետո հաջորդ հրատապ խնդիրը կապված է եղել էլեկտրաէներգիայի սպառման մեծ ծավալների հետ: «Այս տարի ամռանն ունեցանք էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում՝ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չէր եղել, որ ամռան ամիսներին Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի էլեկտրաէներգիայի սպառումը օրական […]

̰
Ինձ համար առաջնահերթ խնդիր էր ատոմակայանը ժամանակին գործարկելը. Արթուր Գրիգորյան

12:33 29.08.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, թե այդ ընթացքում ինչ աշխատանքներ է իրականացրել, և թե նախաձեռնված ծրագրերից որոնք ունեն շարունակական բնույթ: Նա ասաց, որ պաշտոնավարման պահին իր առջև առաջնահերթ խնդիր է դրել՝ ուսումնասիրել, թե ի՞նչ են ձեռք բերել նախարարությունում, ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ վիճակում են դրանք, արդյո՞ք իրականանալի […]

̰
Ո՞ւր է գնացել հավելյալ 56 մլն խմ ջուրը. Հայկ Բաբուխանյան

12:11 29.08.2018

Խորհրդարանի օգոստոսի 29-ի արտահերթ նիստում Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը դիմեց հիմնական զեկուցող, Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Պատգամավորն ասաց, որ խիստ դժգոհ է քննարկման այն ձևից, որը տեղի է ունենում, քանի որ իրենք այստեղ խոսում են և հարցեր բարձրացնում պատասխաններ ստանալու համար, սակայն ինքը […]

̰
ՀՀ բոլոր կառավարությունների դժբախտությունը այն է եղել, որ փորձել են լուծել օրվա խնդիր. Արամ Սարգսյան

11:53 29.08.2018

Խորհրդարանը օգոստոսի 29-ին շարունակել է արտահերթ նիստը՝ Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու հարցով: «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն իր մտահոգությունը հայտնեց Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության հետ կապված: «Համոզված եմ, որ ՀՀ բոլոր կառավարությունների, բացառությամբ Խորհրդային Հայաստանի՝ 60-ականներից հետո եղած կառավարության, դժբախտությունն այն է եղել, որ փորձել ենք լուծել օրվա խնդիր, լավագույն դեպքում՝ տարվա խնդիր, այս հարցն էլ […]

̰
Հունաստանում նավից հազարավոր մարդիկ են տարհանվել

11:51 29.08.2018

Հունաստանում ավելի քան 1000 մարդ է տարհանվել Eleftherios Venizelos նավից, երբ այնտեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է հունական  Proto Thema պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ANEK ընկերությանը պատկանող նավը Պիրեյոս քաղաքից ուղևորներ է տեղափոխելիս եղել դեպի Կրետե կղզի: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է նավի՝ ափից հեռանալուց 40 րոպե անց: Մոտ 2 ժամ տևած տարհանման աշխատանքները […]

̰
Մաքսազերծման գործընթացում նոր խնդիրներ են առաջացել. Սերգեյ Բագրատյան

11:48 29.08.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանի օգոստոսի 29-ի արտահերթ նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշեց, որ իրենց խմբակցություն են դիմել փոքր և միջին գործարարության ներկայացուցիչներ՝ մի հարցով, այն է՝ մաքսազերծման գործընթացում բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել: Բագրատյանի խոսքով՝ գործարարները դժգոհել են, որ մաքսային սահմանով տեղափոխվող 1 կգ ապրանքի արժեքը թանկացել է 2 դոլարով: «Հրավիրում […]

̰
Սեպտեմբերից Վրաստանից Հայաստան վերգետնյա տրանսպորտով հացահատիկի տեղափոխումը կարգելվի

11:37 29.08.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանի օգոստոսի 29-ի արտահերթ նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Նա հայտնեց, որ Վրաստանում սեպտեմբերի 15-ից ուժի մեջ է մտնում Կառավարության որոշումը, համաձայն որի՝ հացահատիկն այլևս Հայաստան չի կարող մտնել վերգետնյա տրանսպորտով: Մարուքյանն ասաց, որ խոսել է Վրաստանում գործող տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, վերջիններս հաշվարկել են, ասում են՝ տոննայի մեջ 50 դոլար […]

̰
Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծն ընդունվեց

11:28 29.08.2018

Խորհրդարանն օգոստոսի 29-ի նիստում ձայների 80 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ համաձայն այդ նախագծի՝ նախատեսվում է այս տարի գյուղացիական տնտեսություններին օգնելու՝ ոռոգման ջուր տրամադրելու համար Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Կառավարությունը նշել է, որ սա անհրաժեշտ քայլ է, […]

̰
BACK_TO_TOP