TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC
Admin

Admin

Որոնվում է սուպերմարկետից քաղաքացու դրամապանակը հափշտակած երիտասարդը

22:23 28.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու դրամապանակի հափշտակության դեպքի հանգամանքները: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում 2018թ. հուլիսի 5-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։30-ի սահմաններում, Աբովյան փողոցում գործող սուպերմարկետում հափշտակել են դրամապանակ, որի մեջ […]

̰
Մեղադրանք է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիայի սոցապահովության տարածքային բաժնի 5 աշխատակցի

22:11 28.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում նպաստառուների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ օրենքով նախատեսված նպաստների հատկացումը չդադարեցնելու համար նպաստառուներից տարածքային բաժնի առանձին […]

̰
Հայ հրաձիգները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը

21:55 28.08.2018

Հայ հրաձիգները օգոստոսի 29-ին՝ առավոտյան ժ. 10:00-ին,  կմեկնեն Կորեայի Չանգվոն քաղաք` մասնակցելու «Աշխարհի 52-րդ առաջնությանը»: Հրաձգության բոլոր մրցաձևերից անցկացվող «Աշխարհի առաջնությունը» տեղի է ունենում 4 տարին մեկ՝ Օլիմպիական խաղերի միջակայքում: Այս մրցմանը հրացան և ատրճանակ ձևերից յուրաքանչյուրում կխաղարկվի 6 ուղեգիր, որը իրավունք կտա մասնակցելու Օլիմպիական խաղերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ հրաձգության հավաքականից, մրցույթին  կրակելու են […]

̰
Բացահայտվել է բանկոմատից շուրջ 9 մլն դրամի հափշտակության դեպքը

21:44 28.08.2018

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են Կիևյան 4 հասցեում գտնվող բանկոմատից 8․800․000 դրամի հափշտակության դեպքը: Հափշտակությունն իրականացվել էր համակարգչային տեխնիկայի գործադրմամբ: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

̰
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես անսանձելի պոպուլիզմ է. Ռոբերտ Քոչարյան

21:38 28.08.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաընկերությանը,  որում հայտարարել է, որ «բացարձակապես ակնհայտ է, որ իր տեսակի մարդիկ դժվարություններից չեն փախչում»: Հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը հայտնել է, որ «իրեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել»։ «Պատկերացնո՞ւմ եք, նախագահը՝ այդ պաշտոնը որպես սահմանադրության երաշխավոր զբաղեցնողը, պարզվում է, […]

̰
Պուտինը ելույթի ժամանակ շփոթել է Ֆրանսիայի Լյուդովիկոս թագավորներին

21:29 28.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփոթել է «Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» արտահայտությունն արած Ֆրանսիայի Լյուդովիկոս XV թագավորին: Օմսկում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական հարցերով կառավարության հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ «դա Լյուդովիկոս XIV-ի հայտնի սկզբունքն է»: Այդ արտահայտությունը տարբեր բառարաններում վերագրվում է Լյուդովիկոս XV-ի սիրուհի, մարքիզուհի դե Պոմպադուրին, իսկ  արտահայտությունն արել է Լյուդովիկոս XV թագավորը:  

̰
Սևանից ջրառի մեկնարկին զուգահեռ մարզերում աշխատանքային խմբեր կձևավորվեն

21:15 28.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են  համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարարը հանձնարարել է հետևողական լինել համայնքներում հարկերի […]

̰
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործն ուղարկվել է դատարան

20:59 28.08.2018

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է վերահսկող դատախազի կողմից․ վերջինս գործն այսօր ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 33-ամյա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Նա կալանավորված է։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն`11 տարի առաջ` 2007 թվականին, հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից […]

̰
Սերենա Ուիլյամսը թենիսի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլ անցավ

20:51 28.08.2018

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլ անցավ։ Ուիլյամսն առաջին շրջանում 1 ժամ 10 րոպեում 6:4, 6:0 հաշվով հաղթեց լեհ Մագդա Լինեթին, իսկ հաջորդ փուլում ամերիկուհու մրցակիցը կլինի գերմանացի Կարինա Վիտհեֆթը։ Մեծ թենիս վերադառնալուց հետո Սերենան սկսել է կոմպրեսիոն ներքնազգեստ հագնել, որը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը. […]

̰
Քննարկվելու է ԵԱՏՄ-ում ոսկերչական հոլդինգային ընկերության ստեղծման գաղափարը

20:17 28.08.2018

Երևանում հոկտեմբերի 22-ից 24-ը անցկացվելու է «Եվրասիական շաբաթ» ֆորումը, որի շրջանակներում ոսկերչական իրերի արտադրողները և մատակարարները իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին կքննարկեն ոսկերչական շուկայի պաշտպանության համար նոր թվային լուծումներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Քննարկվելու են նաև ԵԱՏՄ-ում ոսկերչական հոլդինգային ընկերության ստեղծման գաղափարը և Եվրասիական ոսկերչական բաշխիչ ցանցի զարգացման հեռանկարները: «Ոսկերչական արդյունաբերության վերբեռնումը` արհեստանոցից մինչև ապրանքանիշներ» թեմայով քննարկումները […]

̰
Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 6.5 մլն դրամ վնասը

19:56 28.08.2018

2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն Կ․Ս-ն դպրոցում պահակի […]

̰
Ստեպանենկոն փոխել է միտքը և չի ուզում ամուսնալուծվել Եվգենի Պետրոսյանից

19:53 28.08.2018

Ծագումով հայ, ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի փաստաբանը մեկնաբանել է վերջինիս ամուսնալուծության երկարաձգվելու գործընթացը: Նա նշել է, որ հումորիստի կինը՝ Ելենա Ստեպանենկոն, չի ուզում ամուսնալուծվել: «Ստեպանենկոն հետաքրքրված չէ և չի ուզում բաժանվի Եվգենի Պետրոսյանից: Մենք վստահ ենք, որ նա փոշմանել է, և հիմա նա նպատակ ունի երկարաձգել դատական գործընթացը: Նման կերպ կինն ուզում է ամուսնուն […]

̰
Բնապահպանության փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի պատվիրակության հետ

19:48 28.08.2018

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը հանդիպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պատվիրակությանը՝ բնական ռեսուրսների կառավարման մասնագետ, թիմի ղեկավար Ջակոպո Մոնզիլի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպմանը քննարկվել է FAO-ի Հայաստանի գրասենյակի մշակած «Հայաստանի անտառների կայունությունը՝ հարմարվողականության խթանման և գյուղական  կանաչ աճի մեղմման միջոցով» ծրագրային հայտը «Կանաչ կլիմայի հիմնադրամին» ներկայացնելու գործընթացը: […]

̰
ՔԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

19:22 28.08.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանն ու ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Բացի դրանից՝ […]

̰
Սննդի կետերի պատասխանատուների հետ քննարկվել է մեկանգամյա պլաստիկե իրերից հրաժարվելու հարցը

19:20 28.08.2018

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկած մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացի շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը հանդիպում է ունեցել ռեստորանների, ռեստորանային ցանցերի, սրճարանների և հանրային սննդի այլ կետերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲՆ պաշտոնական կայքից: Ողջունելով ներկաներին՝ նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում մեկնարկած գործընթացը, կարևորել ոլորտում […]

̰
Այս տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան կդասավանդվի Հայաստանի 263 դպրոցներում

19:14 28.08.2018

«Ազգային երգ ու պար» առարկան 2018-2019 ուստարվանից կդասավանդվի Հայաստանի 263 դպրոցներում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամից: Առարկան դպրոցական ծրագրերում ներառվել էր 2013-ից և սկզբնական շրջանում դասավանդվել միայն 13 դպրոցներում. տարեցտարի դպրոցների թիվն ավելացել է: 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների ուսուցիչները ծրագրի շրջանակներում վերապատրաստում են անցնում: Այս տարի ևս ամառվա ընթացքում «Ազգային […]

̰
Համակարգչի օգտագործմամբ կատարվել է խոշոր չափերով ապրանքի հափշտակություն

19:09 28.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի 22-ամյա բնակիչը, 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ԱՄՆ-ում և Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ընկերությունների ինտերնետ խանութներից պատվիրել է ապրանքներ՝ որպես վճարման եղանակ օգտագործելով համացանցից ձեռք […]

̰
Կայացել է Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգիստը

19:00 28.08.2018

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել «Արարատ 73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը: Նրան հրաժեշտ տալու էին եկել «Արարատ 73»-ի տղաները, հարազատներն ու սպորտի լեգենդար ներկայացուցիչներ: Հոգեհանգստյան արարողությանը ներկա է եղել ՀՀ սպորտի նախարար Լևոն Վահրադյանը: Հիշեցնենք, որ «Արարատ  73»-ի լեգենդար դարպասապահը երկար ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից: […]

̰
Լենինգրադյան փողոցը վթարի հետևանքով 1 ժամից ավելի խցանված էր

18:52 28.08.2018

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լենինգրադյան փողոցում: Իրար են բախվել հանդիպակաց սլացող Mitsubishi Pajero Io և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Ուժեղ հարվածի հետևանքով Mitsubishi-ի անիվը պոկվել է, իսկ մեքենան հորիզոնական դիրքում է հայտնվել և փակել փողոցի երթևեկությունը: Վթարի հետևանքով Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածը 1 ժամից ավելի խցանված էր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:    

̰
Telegram-ը համաձայնել է հատուկ ծառայություններին փոխանցել տվյալներ ահաբեկիչների մասին

18:33 28.08.2018

Telegram-ը, դատարանի որոշմամբ, հատուկ ծառայություններին կփոխանցի տեղեկություններ ահաբեկչության մեջ մեղադրվողների վերաբերյալ: «Եթե Telegram-ը ստանա դատարանի որոշումը, որը հաստատում է, որ Ձեզ մեղադրում են ահաբեկչության մեջ, մենք կարող ենք գաղտնազերծել Ձեր IP-հասցեն և հեռախոսահամարը»,- ասված է ընկերության՝ տեղեկատվության գաղտնիության քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերում: Նշվում է, որ նման դեպքեր դեռևս չեն եղել: Բոլոր նման դեպքերը Messenger-ը յուրաքանչյուր 6 ամիսը […]

̰
Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ Մոսկվայի մետրոյում

18:24 28.08.2018

Մոսկվայի մետրոկայարաններից մեկում երիտասարդ ռուս երաժիշտը մինի համերգ է անցկացրել՝ նվիրված Արամ Խաչատրյանին: Տեսանյութը հրապարակել է Rusarminfo-ն: https://www.facebook.com/rusarminfo.ru/videos/1782051085246953/  

̰
Ճամբարակում իրականացվելու է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության վեց ծրագիր

18:15 28.08.2018

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվելու է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության վեց ծրագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը. բոլոր վեց ծրագրերն էլ արդեն հաստատված են ՀՀ կառավարության կողմից, իսկ դրանց մեկնարկը կտրվի շինարարական մրցույթի անցկացումից հետո, հավանաբար սեպտեմբերի երկրորդ կեսին: […]

̰
Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է ոռոգման ջուրը ուշացնելու համար փոխհատուցել գյուղացիների վնասը

18:00 28.08.2018

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն օգոստոսի 28-ին ԱԺ արտահերթ նիստում Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցի քննարկման ժամանակ նշեց, որ օրակարգում կարևորագույն խնդիր է, որին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ: Նա հիշեցրեց՝ ամիսներ առաջ, երբ ընտրում էին վարչապետ, ծրագիր էին հաստատում, ինքը մտահոգություններ էր արտահայտել՝ նշելով, որ երբ նոր կառավարությունը զգա կառավարման ծանրությունը, […]

̰
Պետության խստությանը գյուղացին ծափ է տալու. Բաբկեն Պիպոյան

17:57 28.08.2018

«Գյուղմթերքի ամբողջ խնդիրն այն է, որ հումքի մթերումից սկսած՝ գների կարգավորման մեխանիզմ չկա: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մի անգամ ասել էր, թե մենք ունենք «դեդո-բաբո» գյուղատնտեսություն և դրան պետք է վերջ տալ: Ես դեռևս այն ժամանակ էի այս առնչությամբ ասել, որ «դեդո-բաբո» գյուղատնտեսություն ունենք այն պարզ պատճառով, որ նախարարությունը վարում է այդպիսի քաղաքականություն»,- գյուղմթերքի սպառման […]

̰
Չինաստանում մի քանի տասնյակ տոննա ցեմենտը թափվել է բանվորի վրա

17:48 28.08.2018

Չինաստանում մի քանի տասնյակ տոննա կշռող չոր ցեմենտը թափվել է շինարարական հրապարակում աշխատողներից մեկի վրա: Այս մասին հայտնում է ntv.ru-ն: Աշխատակիցը բարեբախտաբար կարողացել է փախչել և չի վնասվել: https://www.facebook.com/ntvofficial/videos/537359113362321/

̰
ԿԳ նախարարը մասնակցել է Նոյեմբերյանի ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը

17:40 28.08.2018

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հիմնանորոգված Նոյեմբերյանի ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Տավուշի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: Նա շնորհավորել է աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: Նախարարն իր խոսքում գոհունակություն […]

̰
ԿԸՀ-ն դեռ ոչ մի քաղաքական ուժից առաջադրման փաստաթուղթ չի ստացել

17:39 28.08.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց, որ դեռևս ոչ մի քաղաքական ուժ առաջադրման փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ: SHANTNEWS.AM-ը փորձեց կապ հաստատել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչու մինչ այս պահը չի ներկայացվել: «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ մինչ այս պահը փաստաթղթերը չներկայացնելը զուտ տեխնիկական հարց […]

̰
ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց փոխհատուցում կտրամադրվի. «Ելք»-ի պատգամավորների նախագիծը

17:32 28.08.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է պատգամավոր Լենա Նազարյանի հետ  ձեռնարկած նոր նախագծի մասին: «Տեղյակ եք, որ օրերս ես և պատգամավոր Լենա Նազարյանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք, որով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին՝ դրանով փորձելով ինչ-որ կերպ փոխհատուցել, ֆիքսել այն ամենը, ինչ տեղի է ունեցել՝ և՛ պետության […]

̰
Սուրենավան գյուղի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել

17:31 28.08.2018

Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Կախանովի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել Ա. Հ.-ի (ծնված 1963 թ., Վայոց ձորի մարզի Զառիթափ […]

̰
Գերմանական քաղաքում կանգնեցված Էրդողանի ոսկեզօծ արձանը դժգոհություն է առաջացրել

17:28 28.08.2018

Գերմանական Վիսբադեն քաղաքում  տեղադրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեզօծ արձանը: Այս մասին տեղեկացնում է T-online պորտալը: 4մ բարձրություն ունեցող արձանն առաջացրել է շատերի դժգոհությունը: Այդ մասին են վկայում սոցցանցերում հայտնված գրառումները: Օգտատերերն այդ նախաձեռնությունը «անսահման հիմարություն» են որակում: Տեղի թուրքական համայնքը ևս զարմանքով է արձագանքել: Քանդակը տեղադրվել է քաղաքում անցկացվող «Վիսբադենի բիենալե» փառատոնի շրջանակում: […]

̰
BACK_TO_TOP