21:36 18.06.2025
Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […]
21:57 17.06.2025
Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […]
17:45 17.06.2025
Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:58 16.06.2025
Իսրայելի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը կարող է խնդիրներ ունենալ Իրանի հետ: Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հարձակումների համար օգտագործելու մասին տեղեկություների ֆոնին Թեհրանը Բաքվից պարզաբանումներ է պահանջել: Կա՞ն կոնկրետ փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ Իսրայելը օգտագործում է Ադրբեջանի տարածքը՝ Իրանի դեմ հարձակումների համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնկրետ ապացույցներ առայժմ չկան, […]
19:48 16.06.2025
Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:26 13.06.2025
Նոր մանրամասներ են պարզվել ավստրիական Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը իրականացրած ոճրագործի մասին, որին լրատվամիջոցները որպես հայ են ներկայացնում: Հանցագործի էթնիկ ծագման վրա արհեստականորեն շեշտադրում անող բլոգերներով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Գրացի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 հոգի մահացել է, որից 9-ը՝ երեխաներ: Կա […]
22:54 12.06.2025
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ ավստրիական Գրաց քաղաքի միջնակարգ դպրոցում արյունալի ահաբեկչությունն իրականացրած երիտասարդը հայ է: Այդ կապակցությամբ որոշակի լարվածություն է առաջացել Ավստրիայի հայ համայնքի շուրջ: Ի՞նչ է հայտնի ահաբեկչի հայկական արմատների մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ, որ այդ ողբերգության հետևանքով 10 հոգի զոհվել է, կա 28 վիրավոր: Զոհվածներից 9-ը […]
19:54 12.06.2025
Կոտայքի և Սյունիքի մարզերում կիրականացվեն ուսուցման և զբաղվածության ապահովման, Տավուշում՝ այգեհիմնման ու ոռոգման համակարգի ներդրման փորձնական ծրագրեր: Վերաքննիչ բողոքներն էլ այսուհետ կքննվեն գրավոր ընթացակարգով, առավելագույնը՝ 10 ամիս ժամկետով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:06 11.06.2025
Հունիսի 24-ին կսկսվի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված գործողությունների նախագծի քննարկումը: Բանակցությունների համար Բրյուսելից Երևան է ժամանելու Եվրոպական փորձագիտական հանձնաժողովը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Երեկ Բրյուսելում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրամիության ներքին և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյուների հետ՝ քննարկելով եվրոպական այդ պատվիրակության այցի հետ […]
16:16 11.06.2025
Երևանում մեկնարկել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող «ԱՊՐԻ Ֆորում 2025»-ը: Այն տեղի կունենա հունիսի 11-13-ը։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ բազմաշերտ քննարկումների միջոցով ֆորումը կանդրադառնա Հայաստանի և Հարավային Կովկասի վրա ազդող գլոբալ անորոշություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:26 10.06.2025
Ամերիկյան «Ֆորբս» հեղինակավոր պարբերականը ծավալուն վերլուծական հոդված է հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ավիացիայի ուժերի հարաբերակցության մասին: Ամսագիրը կանխատեսում է, որ Պակիստանից գրեթե 5 միլիարդ դոլարի կործանիչներ գնելու Բաքվի պայմանագրին Երևանը շուտով կպատասխանի Ֆրանսիայից ու Հնդկաստանից ռազմական ինքնաթիռներ գնելով: Պակիստանի հետ գործարքը պաշտոնապես հաստատվե՞ց: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մոտ մեկ ամիս առաջ […]
15:33 10.06.2025
Այսօր առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի Լիճք, Ներքին Գետաշեն բնակավայրերում՝ վնասելով ցանքատարածություններ: Օրեր առաջ նույն մարզի Մադինա, Գեղհովիտ ու մի քանի այլ բնակավայրեր դարձյալ տուժել էին կարկտից: «Շանթյուզին» նշված բնակավայրերի ղեկավարները մանրամասներ են հայտնել: Ավելին՝ ռեպորտաժում:
21:26 09.06.2025
Լոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […]
17:20 09.06.2025
Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:55 05.06.2025
Բաքվում հրատարակվել է ֆոտոալբոմ, որը ներկայացնում է Հայաստանի՝ նախկինում ադրբեջանաբնակ բոլոր այն գյուղերը, ուր Ալիևի վարչակազմը մտադիր է վերադարձնել ադրբեջանցիներին: Գրքի հրատարակիչները պատմել են, թե ինչպես է իրենց հաջողվել Հայաստան գործուղել լուսանկարիչների՝ հայերին վարկաբեկող ֆոտոփաստեր հավաքելու նպատակով: Եվ ինչպե՞ս են Հայաստանի տարածքում կարողացել աշխատել ադրբեջանցի լուսանկարիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ գիրքը […]
19:54 05.06.2025
Պետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխմամբ հանրապետության տարբեր հատվածներում կհիմնանորոգվեն, կնորոգվեն ու կկառուցվեն ճանապարհներ ու կամուրջներ: Լրացուցիչ՝ 2,3 մլրդ դրամի վերաբաշխմամբ էլ կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ: Վարչապետը հերթով թվարկել է այն ուղղությունները, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն:ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփելով նշել է, որ այս տարի արդեն 48 կմ ճանապարհ է ասֆալտապատվել: Կառավարության հաջորդ ընդունված […]
17:24 04.06.2025
Առողջապահության ոլորտում տեխնոլոգիական և գիտական առաջընթացի խթանման, բժշկի և բուժառուի միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հիվանդությունների վաղ կանխարգելման մշակույթի ձևավորման նպատակով արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնական` հայկական Docus ստարտափը մշակել է համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հետևել իրենց առողջական վիճակին, ստանալ լաբորատոր հետազոտությունների վերլուծություն և անհատականացված առաջարկներ։ Հայաստանում առաջին անգամ առողջապահական ոլորտում ներդրվում […]
22:56 03.06.2025
Թուրքիայում աճում է Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմավարական դաշինքի ամրապնդման հետ կապված դժգոհությունը: Այդ կապակցությամբ վերջին օրերի ընթացքում Թուրքիայի տարբեր քաղաքներում հակաադրբեջանական ցույցեր են տեղի ունեցել: Ովքե՞ր են այդ ցույցերի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերջին շաբաթների ընթացքում, իսկապես մի շարք թուրք գործիչներ՝ կրոնական գործիչներ, իրավապաշտպաններ, խորհրդարանի պատգամավորներ հանդես են եկել հայտարարություններով, […]
15:49 03.06.2025
Կառուցապատողների Հայկական ասոցացիան, Հայաստանի շինարարների միությունը համագործակցության հուշագրեր են կնքել norakaruyc.am կայքի հետ: Այդ օնլայն հարթակում ուղիղ կապ է ստեղծվում գնորդների և կառուցապատող ընկերությունների միջև՝ բնակարանի գնորդներին տալով անվճար խորհրդատվության հնարավորություն: Այսկերպ norakaruyc.am հարթակի միջոցով ասոցացիայի անդամ կառուցապատողներին ընձեռնվելու են լայն հնարավորություններ՝ ներկայացնելու իրենց արտադրանքը, քաղաքաշինական ծրագրերը՝ սպառողներին ներկայանալով ավելի լայն գործիքակազմերով: Կառուցապատողների Հայկական ասոցացիային […]
22:47 02.06.2025
Թուրք բնապահպանները բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց երկրի իշխանություններից պահանջելով ջանքեր գործադրել Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանի փակմանը հասնելու ու Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը բացառելու համար: Ովքե՞ր են նախաձեռնողները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունիսի 1-ին թուրքական 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ միացել են այս հայտարարությանը և այն համատեղ տարածելու նպատակով այդ կազմակերպությունների […]
22:32 30.05.2025
Կրիմինալ սկանդալ՝ Լոս Անջելեսում. Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային ծառայությունն ու Ներքին անվտանգության նախարարությունը համատեղ գործողություն են իրականացրել հայկական հանցավոր մի քանի խմբավորումների մեկուսացման ու դրանց անդամների ձերբակալության նպատակով: Ըստ իրավապահների տեղեկությունների, այդ հայերը մեքենայությունների միջոցով ավելի քան 100 միլիոն դոլար են սեփականացրել: Ովքե՞ր են ու կոնկրետ ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
18:56 30.05.2025
Մայրաքաղաքի սրտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, մայիսի 30-ին և 31-ին կանցկացվի ConFEAS 2025 միջազգային ամենամյա համաժողովը, որը հյուրընկալել են Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան՝ Եվրո-ասիական շուկաների միության հետ համատեղ: Երևանը հյուրընկալել է շուրջ 200 մասնակցի՝ ավելի քան 20 երկրի բորսաներից, բանկերից, կենտրոնական դեպոզիտարիաներից և միջազգային ֆինանսական հաստատություններից։ Հանրապետության նախագահը ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ […]
22:51 29.05.2025
Արցախի Բերձոր քաղաքում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ կայացել է Ադրբեջանի, Պակիստանի ու Թուրքիայի առաջնորդների գագաթնաժողովը: Ո՞րն էր գագաթնաժողովի գլխավոր նպատակը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ սա այդ 3 երկրների առաջնորդների 2-րդ գագաթնաժողովն է: 1-ինը տեղի էր ունեցել Արցախի պատերազմից հետո, 2-րդը՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցած պատերազմից հետո, և դա հատուկ […]
18:37 29.05.2025
Սպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնակարանի ձեռքբերման իրավունք, կավելացվեն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետները, պետական գույքը կտրամադրվի ոչ թե անհատույց՝ այլ վարձակալության: Այս և այլ որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:02 27.05.2025
Բաքվում է Պակիստանի վարչապետը: Պաշտոնական այցի առաջին օրը Մոհամմադ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք՝ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն: Ի՞նչ նպատակով է գնացել Բաքու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ Մոհամմադ Շահբազ Շարիֆը Բաքվում էր ընդամենը 4 ամիս առաջ, այն […]
20:50 27.05.2025
Շանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:21 23.05.2025
Բաքվի բանտում գտնվող սփյուռքահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը երկարատև հացադուլի հետևանքով ուժասպառ է եղել ու տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունն այդ մասին տարածել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: Ի՞նչ է հայտնի իր վիճակի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Շատ քիչ բան է հայտնի Վիգեն Էուլջեքջյանի մասին, ինչպես նաև մյուս մեր ռազմագերիների մասին, […]
22:53 22.05.2025
Այսօր Բաքվում հայտարարել են, թե վերականգնվել է Երևանի մահմեդականների հոգևոր առաջնորդի գրասենյակը: Որոշումն այդ մասին հրապարակել է ադրբեջանցիների հոգևոր վարչության պետ Ալահշուքյուր Փաշազադեն: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաշազադեի նախագահությամբ հոգևոր վարչությունում տեղի ունեցած Ղազիների խորհրդի նիստում որոշում է կայացվել վերականգնել, ինչպես իրենք են անվանում, «Իռէվանի Ղազիաթը». խոսքն այն […]
19:50 22.05.2025
Մոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […]
22:53 21.05.2025
Թեհրանում իրականացվել է Ադրբեջանի դեսպանության շենքի վրա հարձակում կատարած ահաբեկչի գործով կայացված մահապատժի դատավճիռը: Բաքվում բավարարվա՞ծ են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս մահապատժի մասին լուրն այսօր առավոտյան տարածեց Իրանի իրավական համակարգի լրատվական պորտալը, բայց ըստ որոշ տեղեկությունների, իրականում վճռի իրականացումը տեղի էր ունեցել դեռ անցած շաբաթ, թե ինչ եղանակով, չի տեղեկացվում. ամենայն […]