TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Շինթույլտվության տուրքերի դրույքաչափերը կբարձրացվեն մինչև 10 անգամ

12:53 01.12.2022

Մի շարք օրենքներում առաջարկվել են փոփոխություններ կատարել, որոնց նպատակը անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է: Որոշումը չի վերաբերելու միայն սահմանամերձ բնակավայրերին: Նախագիծը քննարկվել և հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նիդերլանդների կառավարությունը հետևողական է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու հարցում

22:00 30.11.2022

Նիդարլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսն այսօր մի խումբ հոլանդացի դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ: Նրանք տեղում ծանոթացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և ինչո՞ւմ է դրսևորվում Հոլանդիայի հատուկ ուշադրությունը՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հոլանդիայի դեսպանը, նրան ուղեկցող անձինք, շրջել են քաղաքով, ծանոթացել են իրավիճակին: Այնտեղ դեռևս […]

̰
Երևանում կայացավ «Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով համաժողովը

17:46 30.11.2022

Այսօր Երևանում անցկացվել է«Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի ցանցի անդամ համայնքների ու զարգացման ոլորտի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու համայնքի զարգացման նորարարական լուծումներին, ինչպես նաև ներկայացնելու սեփական փորձն ու համայնքի զարգացման առաջընթացը։ Միջոցառմանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի […]

̰
Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու հարցը․ ինչպե՞ս է կոչվելու հարևան պետությունը

22:00 29.11.2022

Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու գաղափարը: Արդյո՞ք սա մասնավոր նախաձեռնություն է, ո՞վ է հեղինակը և ինչպե՞ս է կոչվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գաղափարի հեղինակը փորձառու, Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևն է: Նա առաջարկել է սահմանադրական փոփոխություններ կատարել՝ վերանվանելով պետությունը և կոչելով այն Հյուսիսային Ադրբեջան: Նա պնդել է, հայտարարել է, […]

̰
«Դժվարությունները կոփում են մեզ». զրույց «Շանթ» ՀԸ-ի հիմնադիր նախագահի հետ

21:36 29.11.2022

Այս տարվանից նոյեմբերի 29-ը պաշտոնապես նշվում է որպես Հայկական հեռուստատեսության աշխատակցի օր: Հայկական հեռուստատեսության պատմությունը սկսվում է 1956 թվականից: Արդեն 28 տարուց ավելի է՝ այդ պատմության մաս է կազմում նաև «Շանթ» հեռուստաընկերությունը: Օրվա առիթով հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է  այսօր «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Արթուր Եզեկյանի հետ: «Շանթը» առաջին մասնավոր հեռուստաընկերություններից մեկն էր, […]

̰
Նոյեմբերի 29-ը՝ հայկական հեռուստատեսության աշխատակցի օր

20:00 29.11.2022

Այսօր հայկական հեռուստատեսության 66-ամյակն է: Ուղիղ 66 տարի առաջ, 1956 թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հենց այս տարածքից հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը: Հայկական հեռուստատեսության ծննդավայրում՝ հանրային հեռուստաընկերության բակում, այսօր կրկնակի տոն էր. հեռուստաընկերությունների ղեկավարները ստորագրեցին հուշագիր: Կառավարության որոշմամբ, այսուհետ, ամեն տարվա նոյեմբերի 29-ին կնշվի նաև հայկական հեռուստատեսության աշխատակցի օրը: Նախաձեռնությունը հանրային հեռուստաընկերությանն […]

̰
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ևս պատրաստվում է դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

22:00 28.11.2022

Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ևս որոշել է անդրադառնալ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկել է այդ հարցը իր այսօրվա նիստում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և կա՞ կոնկրետ բանաձևի նախագիծ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Քննարկումները Երևանի ժամանակով ժամը 19:00-ին են սկսվել, մինչև այս պահը ես տեղեկություն չունեմ արդյունքների մասին: […]

̰
Ալիևը կարող է դրդել Ֆրանսիային, որ վերջինս կողմ դառնա. զրույց վերլուծաբանի հետ

20:35 28.11.2022

Ադրբեջանի նախագահն օրերս Բաքվում ընթացող միջազգային համաժողովին հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով՝ շեշտելով, թե «Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», ինչին Ադրբեջանը դեմ է արտահայտվել: Ո՞րն է Ալիևի նման դիրքորոշման իրական պատճառը: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը […]

̰
Կլիմայի ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա․ ի՞նչ է առաջարկվել միջազգային համաժողովում

19:34 28.11.2022

Եգիպտոսում օրերս անցկացվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի՝ կողմերի 27-րդ համաժողովը: Հայաստանը նույնպես մասնակցել է: Պատվիրակության անդամները ասուլիսի միջոցով ամփոփել են մասնակցության արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախապայմաններ առաջ է քաշում Բաքուն՝ նպատակ ունենալով տապալել ողջ բանակցային գործընթացը. Երկանյան

08:52 26.11.2022

Ինչո՞ւ է մեզ համար կարևոր Մակրոնի ներկայությունը. Ալիևը մեղադրում է Մակրոնին կողմնակալ լինելու մեջ: Որքանո՞վ է դա հիմնավոր: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել. «Ըստ էության, Ալիևը կրկին իրեն կեղծավորություն է թույլ տալիս՝ հայտարարելով թե իր համար անսպասելի էր Մակրոնի՝ բանակցություններին մասնակցելու այդ գաղափարը: Նա ասել է, թե իբր այդ մասին իմացել […]

̰
Մակրոնը խնդրահարույց է Ադրբեջանի համար. Հայաստան-Ֆրանսիա շահերի խաչմերուկ. զրույց փորձագետի հետ

22:22 25.11.2022

ՀԱՊԿ գագաթաժողովն այս շաբաթ գերակայում էր լրահոսում: Դրան էլ հետևեցին նոր իրադարձություններ՝ մասնավորապես դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հնարավոր հանդիպման մասին: Այս ամենի համատեքստն ու հնարավոր զարգացումները հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Ղևոնդյանը նախ խոսել է այսօրվա իրադարձությունից՝ Ալիևի հայտարարությունից, թե դեկտեմբերի 7 -ին նախատեսված հանդիպումը չի […]

̰
Արդյո՞ք ՀԱՊԿ-ը կամա թե ակամա քարտ բլանշ է տալիս Ադրբեջանին. զրույց Հայկ Կոնջորյանի հետ

23:14 24.11.2022

Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։ Հայաստանը հույս ունի, որ լրամշակումից հետո դրանք կստորագրվեն։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տեղի է ունեցել դրական քննարկում: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ: «Վարչապետը հայտարարեց, որ […]

̰
Նոր որոշումներ ու նոր բարեփոխումներ. կայացավ Կառավարության հերթական նիստը

22:42 24.11.2022

Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, հունվարին պարեկային ծառայությունը կգործարկվի ևս 4 մարզում, կբարելավվեն 100-ից ավելի դպրոցների և մանկապարտեզների շենքային պայմանները և գույքային հագեցվածությունը, Զարգացման ֆրանսիական գործակալությունն էլ ՀՀ Կառավարությանը կտրամադրի 100 մլն եվրո վարկ: Նախագծերը քննարկվել և դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվել Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

11:41 24.11.2022

Հայաստանում 4 ամսվա ընթացքում ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է 3 խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին: Մանրամասները ՝ տեսանյութում:

̰
Լուկաշենկոն տապալել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում հայանպաստ որոշման ընդունումը

21:46 23.11.2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել էր, թե Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: Նա այդ մասին ասել էր ՀԱՊԿ ԱԳ-ի, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստում: Ի՞նչ տեղեկություն կա. թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Որքան հասկանում եմ՝ ամբողջ օրվա ընթացքում այս հարցը մի քանի անգամ բարձրացվել է, […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվելու ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում

22:43 22.11.2022

Վաղը Երևանում կմեկնարկի  ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ: Բացի դրանից, ըստ Զայնետդինովի, կողմերը հավանություն կտան մի քանի փաստաթղթի, որոնք կդրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։ Ի՞նչ է […]

̰
Չի բացառվում, որ Թուրքիան Սիրիայում կրկին ցամաքային գործողություններ սկսի. արաբագետ

22:23 22.11.2022

Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական խմբավորումների դեմ։ Երբեմն նման սրացումներ լինում են: Ի՞նչ է տեղի ունենում հիմա և որոնք դրա խորքային պատճառները: Այս թեմայի և տարածաշրջանային այլ զարգացումների շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: «Առիթը ամսի 13-ի Ստամբուլում տեղի ունեցած պայթյունն էր: Այս […]

̰
Ինչպե՞ս է արձագանքել Ադրբեջանը Ֆրանկոֆոնիայի հայանպաստ բանաձևին. զրույց Արտյոմ Երկանյանի հետ

20:53 22.11.2022

Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20-ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։ Ինչպե՞ս են սա մեկնաբանում Բաքվում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: […]

̰
Ովքե՞ր և երբվանի՞ց պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. զրույց ֆինանսների փոխնախարարի հետ

20:31 22.11.2022

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հայտարարագրի իր եկամուտները։ Գործադիրն իր վերջին նիստում հաստատեց նախագիծը և ուղարկեց խորհրդարան` այն համարելով անհետաձգելի: Ըստ նախագծի` համաընդհանուր հայտարարագրման համակարգը կգործի 2023 թվականից: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հետ: Այսպիսով՝ ի՞նչ է նշանակում, թե բոլոր քաղաքացիները պետք է հայտարագիր ներկայացնեն, […]

̰
Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ավտոմեքենաներով

19:10 22.11.2022

Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով: Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում շտապօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շտապբուժօգնության նոր մեքենաները Հայաստանին է նվիրաբերել Ճապոնիայի կառավարությունը: Ծրագիրը, որի արժեքը կազմել է ավելի քան 3,5 մլն դոլար, կյանքի է կոչվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված […]

̰
Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ելույթներ և հանդիպումներ է ունեցել

21:07 19.11.2022

Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը. Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ասել է ՀՀ  արտաքին գործերի նախարարը: «Այսօր մենք այստեղ հավաքվել ենք բազմակողմանիության ճգնաժամի համատեքստում, որն ուղեկցվում է հակամարտությունների քանակի բազմապատկմամբ». Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ՀՀ արտաքին գործերի նախարարի ելույթն այսպես […]

̰
Գիտությամբ միայն կարող ենք ստեղծել անվտանգ պետություն. Արա Աբրահամյան

20:29 19.11.2022

Հեռանկարի տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Հասարակական գործիչ, Յունեսկոյի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ. Աբրահամյանը նախ ասել է, թե այս անգամ ինչ առիթով է Երևանում: «Այս անգամ Հայաստան գալու առաջին պատճառն այն է, որ մենք անցկացրել էինք մրցույթ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ երիտասարդ գիտնականների հետ միասին: Արդյունքներն ամփոփվել էին, եղավ […]

̰
Բաքվի հերթական հակահայկական սադրանքը՝  ադրբեջանցի շեհիդների հուշարձան Լիբանանում

22:00 18.11.2022

Լիբանանի քաղաքներից մեկում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ տեղադրվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայերի դեմ կռված ադրբեջանցի շեհիդների հուշարձան: Հայ համայնքի շրջանում դա բողոքի ալիք է առաջացրել: Ովքե՞ր են կառուցողները, և ի՞նչ նպատակով է դա արվում: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Հուշարձանը տեղադրվել է Լիբանանի հյուսիսային Աքար նահանգի փոքր Քուաշար գյուղաքաղաքում, որտեղ բնակվում են […]

̰
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն և գրքի շնորհանդես

21:56 18.11.2022

Նոյեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն և գրքի շնորհանդես։ Ռուսաստանի հայերի միությունը և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ, տարեսկզբին հայտարարել էին «Լավագույն գիտական աշխատանք 2022» մրցույթ-մրցանակաբաշխություն՝ «Ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա», «Քիմիա և Երկրի մասին գիտություններ», «Կյանքի մասին գիտություններ» և «Հայագիտություն և հասարակական գիտություններ» անվանակարգերով: ՀՀ […]

̰
Ֆրանսիան ապացուցեց, որ իր համար ժողովրդավարությունը առևտրի թեմա չի. Արամ Սարգսյան

21:07 18.11.2022

Ֆրանսիայի Սենատի հայամետ բանաձևի, Եվրախորհրարանում տեղի ունեցած բավականին սուր ելույթների, ԱՄՆ-ի Սենատում Բոբ Մենենդեսի կոշտ քննադատության, ՀԱՊԿ-ի դիրքորոշման, տարածաշրջանային,  աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների և սպասվող իրադարձությունների վերաբերյալ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: «Միանշանակ ողջունելի է Ֆրանսիայի Սենատի որոշումը, և շնորհակալություն Ֆրանսիային, որովհետև առաջին հերթին Ֆրանսիան ապացուցեց, որ […]

̰
Ալիևը հանձնարարել է գազաֆիկացնել Արցախը․ ի՞նչ է թաքնվում այդ որոշման ստվերում

22:00 17.11.2022

Իլհամ Ալիևը հանձնարարել է կառավարությանը գազաֆիկացնել Ստեփանակերտը և ռուս խաղապահների պատասխանատվության տակ գտնվող Արցախի մյուս հայաբնակ շրջանները: Ինչպե՞ս դա հասկանալ: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևն այսօր ստորագրել է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Գրավված տարածքների մեծ վերադարձի առաջին պետական ծրագիր»: Ըստ այդ փաստաթղթի՝ կառավարությանը հանձնարարված է, որ մինչև 2026թ.-ը Դաշտային Ղարաբաղում, […]

̰
Ի՞նչ որոշումներ ընդունվեցին կառավարության այսօրվա նիստին. մանրամասները՝ տեսանյութում

19:39 17.11.2022

Հայաստանում 2023 թ.-ից փուլային տարբերակով կներդրվի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգը, պետությունը 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացնի ճանապարհաշինական 3 ծրագիր ավարտելու համար, Երևանի Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ են ճանաչվել: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստին: Հայաստանում 2023-ից մինչև 2025 թվականը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը, ըստ ֆինանսների նախարարի, թույլ […]

̰
Ինչո՞ւ է Բաքուն այդքան զուսպ արձագանքել Ֆրանսիայի Սենատի հայամետ բանաձևին

22:14 16.11.2022

Ֆրանսիայի Սենատի որոշմանն արձագանքել են Ադրբեջանում: Հայտարարությամբ է հանդես եկել երկրի արտգործնախարարությունը:  Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում ընդունված որոշումը որակվում է որպես ճշմարտությունից հեռու, սխալ հիմքերի վրա դրված, սադրիչ և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը չնպաստող: Միաժամանակ ընդգծվում է, որ փաստաթուղթն իրավական ուժ ունենալ չի կարող, և իրենց գնահատմամբ՝ հաստատում է, որ Ֆրանսիան անկողմնակալ […]

̰
Ֆրանսիան ձեռք բերեց լծակ՝ Ադրբեջանի վրա ազդելու համար. քաղաքագետը՝ Սենատի բանաձևի մասին

20:11 16.11.2022

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը երեկ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը։ Դրանով պահանջ է դրվում Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Միաժամանակ պահանջվում է պահպանել 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը առաջարկվում է քննարկել Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը: […]

̰
Ալիևան, ի բողոք Ֆրանսիայի հայամետ քայլի, հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿO-ի բարի կամքի դեստանի կարգավիճակից

22:00 15.11.2022

Ադրբեջանի առաջին տիկին, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարել է, որ հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի իր կարգավիճակից: Ինչո՞վ է բացատրում Մեհրիբան Ալիևան իր այս որոշումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ըստ էության՝ դա դեմարշ է և մարտահրավեր. դիվանագիտական լեզվով սովորաբար հենց այդպես են խոսում, երբ ասելիք ունեն: Ընդ որում, […]

̰
BACK_TO_TOP