21:57 01.11.2022
Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվում է Սաադաբադ պալատ: Այնտեղ էլ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին է ողջունում վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունենում դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչում են երկու երկրների հիմները: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: […]
21:22 01.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրան կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվումъ Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Կա՞ն հստակ պայմանաորվածություններ Քաջարանի թունելի վերաբերյալ, և ի՞նչ կտա Քաջարանի թունելը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում […]
22:35 31.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը պաշտոնական այցով մեկնելու է Թեհրան: Պաշտոնական տեղեկությունն այս մասին տարածել է Իրանի պետական ԻՌՆԱ գործակալությունը: Ի՞նչ հարցեր են քննարկվելու և Բաքվի ու Թեհրանի միջև առճակատումը նվազելու միտում նկատվո՞ւմ է. թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ հայկական պաշտոնական աղբյուրներն այս պաշտոնական այցի մասին տեղեկություն դեռևս մինչև […]
22:01 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ գումարեց ու ընդունեց հայտարարության տեքստ, որտեղ նշված գլխավոր ուղերձներից մեկն էր` «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»։ Հայտարարության տեքստն Արցախի խորհրդարանն ընդունեց միաձայն: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված էր մեծ հանրահավաք: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» […]
21:34 31.10.2022
«Հորիզոնին» տված հարցազրույցում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է նաև թե ի՞նչ է Արցախն ակնկալում այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից: «Ակնկալիքները չափավոր են, քանի որ մենք էլ հասկանում ենք, որ բավականին մեծ դժվարություններ կան: Առնվազն ակնկալում ենք, որ հետընթաց չի լինելու առկա իրավիճակից, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության արդարացի կարգավորման, և մեր […]
21:23 31.10.2022
Ինչքանո՞վ կարող է օգնել Արցախում երեկ անցկացված մեծ հանրահավաքը՝ Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելուն, ընդգծելուն: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ: «Կարող է օգնել: Առաջին հերթին պետք է ընդգծել, որ Արցախի ներկա բնակչության շուրջ կեսը՝ փորձագիտական հաշվարկներով, ներկա էր հանրահավաքին: Վերջին՝ թարմացված փորձագիտական հաշվարկները մեզ հուշում են, որ […]
21:08 31.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը պաշտպանի իր դիրքորոշումը, պատրաստ է ստորագրել Ռուսաստանի առաջարկած փաստաթուղթը, որը 15 կետից է բաղկացած: «Հորիզոնին» տված հարցազրույցում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է նաև այս թեմային և ներկայացրել` ի՞նչ է մտածում Արցախը Ռուսաստանի առաջարկած այդ կետերի շուրջ: «Ես չեմ կարող ՀՀ-ն փոխարեն փակագծեր բացել, թե պայմանագրի […]
20:47 31.10.2022
Արցախից «Հորիզոնի» տաղավար միացած պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել է, թե ինչպես են պատկերացնում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Վահագն Հակոբյանի այն հարցին՝ արդյո՞ք այս հարցում Դոմբասի հետ համեմատելը տեղին է, Բեգլարյանը պատասխանեց. «Իրականում Արցախի դեպքը շատ այլ կոնֆլիկների, այդ թվում Դոմբասի հետ համեմատելի չէ: Արցախի պարագան բավական նման է Կոսովոյի պարագային: Բայց բոլորս էլ հասկանում […]
17:23 31.10.2022
Սեպտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում անցկացվել է «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության առաջին ռազմավարական նիստը, որին մասնակցել է տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 60 մասնագետ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Նիստը նպատակ է ունեցել քննարկումների միջոցով ուրվագծել Արցախի համար ռազմավարական՝ անվտանգություն, ժողովրդագրություն, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և ազգային ինքնության ոլորտների առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն […]
16:51 31.10.2022
Առաջին անգամ կանցկացվի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որի հիմքում հայ պոեզիայի վերհանումն է, վերածնունդն է և հասարակության, երաժիշտների վերաբերմունքը դեպի հայոց լեզուն: Ըստ կազմակերպիչների՝ միջազգային մրցույթի միջավայրը լինելու է ոչ միայն հայկական. արտերկրից ևս ներգրավվելու են կոմպոզիտորներ: Վստահ են, որ այդ փոխադարձ շփումներն էլ հնարավորություն են ընձեռելու հարստացնելու մեր ներքին միջավայրը և Հայաստանից […]
22:30 29.10.2022
Հայաստանում են Եվրամիության դիտորդները, ԵԱՀԿ-ի դիտորդները, միաժամանակ ՀԱՊԿ-ը երեկ քննարկելու էին երկու հարց. նախ՝ աշխատանքային խմբի զեկույցը և 2-րդը՝ ինչ օգնություն պետք է ցույց տա Հայաստանին: Ի վերջո, ի՞նչ որոշեց երեկ ՀԱՊԿ-ը: «Հորիզոնի» տաղավարում հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը՝ ՀԱՊԿ-ին և առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող որոշ հանգամանքներ քննարկել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ: «ՀԱՊԿ-ը որոշեց հերթական անգամ […]
22:30 28.10.2022
Հայ մարզիկների վերջին շրջանում գրանցած հաջողությունների և սպասվող սպորտային իրադարձությունների մասին հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ: ԿԳՄՍ փոխնախարարը նախ անդրադարձավ այս տարվա ընթացքում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից հայ մարզիկների նվաճած մեդալների թվին: «Մեր լավագույն արդյունքը եղել է 2019-ին՝ 222 մեդալ, անցած տարին եզրափակել ենք 199 մեդալով, այս […]
22:15 28.10.2022
Երևանում այսօր մեկնարկել է Համաշխարհային հայկական քառօրյա գագաթնաժողովը, որի բացման արարողությանը մասնակցել են Հայաստնի վարչապետն ու Արցախի նախագահը: Գագաթնաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, որպես նոր ձևաչափ և դինամիկ հարթակ ծառայելու է սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար՝ քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովին մասնակցում են 600 մասնակիցներ ավելի […]
23:39 27.10.2022
Միացյալ Նահանգներում ընտրարշավը վճռորոշ փուլ է մտնում: Խորհրդարանական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ն: Ինչո՞ւ են այս ընտրությունները կոչվում միջանկյալ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Օրենսդիր մարմինը վերընտրվելու է ոչ ամբողջությամբ: Ամբողջությամբ կվերընտրվի միայն Ստորին Պալատը՝ բոլոր 435 կոնգրեսականները, իսկ Վերին Պալատի սենատի միայն մեկ երրորդը ընտրությունների միջոցով այս անգամ հայտնի կդառնա, մնացածը պահպանում են իրենց […]
23:42 26.10.2022
Մոտ մեկ շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարը ժամանեց Երևան, հանդիպումներ ունեցավ Հայաստանի ղեկավարության հետ, Կապանում Իրանի հյուպատոսությունը բացվեց, իրանցի նախարարի շուրթերից հնչեց՝ «Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է» … Որո՞նք էին այն հիմնական շեշտադրումները, որ արվեցին այդ հանդիպումների ժամանակ: Այս և այլ թեմաների շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի հետ: «Հիմնականում […]
22:58 26.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել, գրանցած հաղթանակների համար շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների և բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկ-մարզուհիներին, նրանց մարզիչներին: Նախարար Դումանյանը տեղեկացրել է, որ վերջին տարիների պատմության մեջ առավելագույն թվով մեդալներ ունեցել ենք 2019 թվականին, երբ մեր պատանի, երիտասարդ […]
22:03 26.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի կատարած այցից հետո Բաքվում խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Վրաստանի հնարավոր միջնորդության մասին: Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է միջնորդ լինելու իր պատրաստակամությունը: Նախաձեռնությունը Ալիևի՞նն է եղել, թե Ղարիբաշվիլիինը, ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը` բանակցային նոր ձևաչափ նախաձեռնելով, և արդյո՞ք այս ձևաչափը կարող է ընդունելի լինել մեր համար: Թեմային անդրադարձել է Արտյոմ […]
16:08 26.10.2022
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը նվաճել են Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արման Ավագյանը: Մեդալակիրներն ու նրանց գլխավոր մարզիչն առաջնության արդյունքներն ամփոփել են այսօր՝ ասուլիսի միջոցով: «Իմ համար ամենակարևորը […]
22:00 25.10.2022
Երևանն ու Նյու Դելին բանակցում են Հայաստանում ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորության հարցի շուրջ: Այդ մասին տեղեկացրել է հնդկական India Narrative պարբերականը: Հայաստանն առաջին պետություններից մեկն է, որին Հնդկաստանը զենք է վաճառել: Մի՞թե զենքի մեր ուզած ծավալները կարող են հետաքրքիր լինել Հնդկաստանի համար, և հայ-հնդկական հարաբերություններում ի՞նչ դեր են խաղում պատմական ու հումանիտար գործոնները: […]
21:10 25.10.2022
Այսօր Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել են ավելի քան 1200 վազորդներ՝ տարբեր տարիքային խմբերից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Էջմիածնում եղանակն արևոտ ու տրամադրող էր: Մինչ մրցաշարի մեկնարկը, խճուղային մրցավազքի մասնակիցները նախ տարբեր նախավարժանքներով տաքացնում էին մկանները: Մրցաշարը մեկնարկեց ժամը 13-ին: 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես […]
00:10 25.10.2022
Իրանի զինված ուժերը երեկ զորավարժություններ են սկսել Թուրքիայի սահմանի մոտ: Այդ տեղեկությունները պաշտոնապես հաստատել է իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալությունը: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս զորավարժությունները, ինչպե՞ս են դրանք մեկնաբանում Անկարայում և արդյո՞ք Ադրբեջանի սահմանին ավարտվել են իրանական զորավարժությունները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի և Իրանի սահմանի […]
23:42 24.10.2022
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, «Հեռանկարի» տաղավարում անդրադառնալով մայրաքաղաքում առկա մի շարք խնդիրների, նշել է, որ չնայած քաղաքապետարանը խնդիրների սրությունից կախված գտնում է լուծումներ, սակայն կա պարտականությունները տարանջատելու հարց, և առկա խնդիրների մի մասը համատիրությունների անելիքն է: «Այս տարի քաղաքապետարանը 500 վերելակ քաղաքում փոխում է: 500` սա ռեկորդային է մեկ տարվա համար: Այո, քաղաքապետարանը շարունակելու է […]
22:58 24.10.2022
Վերջին շրջանում փողոցում կատարվող առևտուրը դարձյալ հայտնվեց ուշադրության կենտրոնում և դարձյալ իրար բախվեցին մի կողմից էսթետիկան, հիգիենան, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրները: Մարդիկ ասում են՝ մեզ էլ հաճելի չի, երբ փողոցում շոգին ու ցրտին կանգնած առևտուր ենք անում, բայց լավ օրից չէ, որ էս քայլին ենք դիմել: Ինչը՞ պետք է այստեղ ավելի ծանրակշիռ լինի: Ըստ «Հեռանկար»-ին […]
21:30 24.10.2022
Հոկտեմբերի 22-ին լրացավ Տիգրան Ավինյանի՝ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվելու մեկ ամիսը: Մայրաքաղաքի առջև ծառացած և արագ լուծում պահանջող բազում խնդիրներ. մեկ ամսում ի՞նչ է հասցրել անել նորընտիր փոխքաղաքապետը, և ո՞րն է եղել նրա գլխավոր խնդիրը: Հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է «Հեռանկարի» տաղավարում հյուրընկալված Տիգրան Ավինյանի հետ: «Այս մեկ ամսում ես հասցրել եմ լինել երեք վարչական […]
17:11 24.10.2022
«Հեռանկարի» տաղավարում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է իր ՝ «քաղաք՝ մարդկանց համար» ձևակերպմանը: Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք հիմա այդպես չէ: «Ո՛չ, հիմա այդպես չէ, ես կարծում եմ: Քաղաք՝ մարդկանց համար նշանակում է քաղաք անվասայլակով, մանկասայլակով մարդկանց համար, նշանակում է չունենալ տրանսպորտի խնդիր, նշանակում է ունենալ հանգստյան համար համապատասխան վայրեր, կանաչապատ այգիներ, բարեկարգ բակեր: […]
18:13 22.10.2022
Շիրակի մարզում երեկ տեղացել է առաջին ձյունը: Արդյո՞ք ցրտահարության վտանգ կա: «Հորիզոնը» զրուցել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հետ: « Վերջին օրերի ընթացքում, եղանակային պայմաններն ավելի ցուրտ են, բարձրադիր հատվածներում նույնիսկ ձյան տեղումներ են արձանագրվել, սակայն պետք է նշեմ, որ բերքահավաքը գրեթե ավարտված է, մնացել է ցածրադիր հատվածներում բերքահավաքի մի փոքր հատված, […]
22:32 21.10.2022
Այսօր Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով (երեկ էլ՝ նեղ կազմով) նիստը: Ո՞րն է եղել գլխավոր և կարևոր արդյունքը: «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հյուրընկալել է նիստին քաջատեղյակ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին, զրուցել տնտեսական ամենատարբեր թեմաների շուրջ: «Իսկապես կարևոր քննարկում է եղել, և բարձրացվել են կենսական կարևորության հարցեր: Գրանցվել է ապրանքաշրջանառության գծով ՀՀ […]
21:20 21.10.2022
Ադրբեջանը ԵԱՀԿ-ին իր բողոքն է հայտնել Հայաստան արևելյան սահմանների դիտարկման համար հատուկ առաքելություն ուղարկելու կապակցությամբ: Ի՞նչն է Բաքուն համարում անընդունելի իր համար, և ինչի՞ հետ է կապված նրա այսպիսի ագրեսիվությունը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Ադրբեջանի ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որով բողոքում է ԵԽԽՎ-ի կայացրած որոշման դեմ՝ […]
19:30 21.10.2022
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով Հայաստանում է: Նա Երևան ժամանեց երեկ և նախ առանձնազրույց ունեցավ իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ, որին հետևեց ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդես եկան հայտարարությամբ: Արարատ Միրզոյանը նշեց, որ Իրանի իր գործընկերոջ հետ քննարկումների առանցքային թեման, բնականաբար, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող իրավիճակն […]
15:00 21.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է մեջլիս՝ առաջարկելով Արցախում թուրք զինվորականների ներկայությունը արտոնել մեկ տարով ևս: Մոտ օրերի ընթացքում հարցը կմտնի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ: Ի՞նչ ռազմական ներկայության մասին է խոսքը: Թեմային հետևել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Խոսքը Աղդամից ոչ հեռու գտնվող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի մասին է: Այն […]