TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+32.09 oC

Արխիվ

Սա նոր աշխարհ է, որտեղ փոքր երկրները կարող են լինել հզոր. եկե՛ք Հայաստան. նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել «Դոհա ֆորում»-ին

15:00 16.12.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով և նվիրված է արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորման խնդիրներին: Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

13:08 16.12.2019

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական […]

̰
Նախագահը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը

12:58 16.12.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով այսօր Դոհայում ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը: Նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի ելույթը ֆորումի լիագումար նիստին: Հեղինակավոր այս ֆորումը, որը միավորում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների, այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ […]

̰
ԱՄՆ-ում մահացածներին կվերածեն պարարտանյութի

16:00 15.12.2019

2021 թվականին ԱՄՆ Սիեթլ քաղաքում կբացվի աշխարհում առաջին Recompose գործարանը, որտեղ հաճախորդների դիերը կվերածվեն պարարտանյութի, հայտնում է ScienceAlert-ը: Մահացածին հողի վերածելու օրինական հնարավորությունը ստեղծվել է համապատասխան օրինագծի ընդունումից հետո: Վաշինգտոն նահանգն առաջինն էր Միացյալ Նահանգներում, որն ավանդական մեթոդներից զատ նման այլընտրանքային հնարավորություն տվեց: Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի մայիսից: Մարմինը հողի վերածելու գործընթացը հիշեցնում […]

̰
Գյումրիի փողոցներն ու պատմական շենքերը՝ ամանորյա շքեղ լուսային ձևավորմամբ

19:06 14.12.2019

Մինչ Գյումրիում դեկտեմբերի 20-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը, քաղաքի նորակառույց ու գլխավոր փողոցները    ստանում են տոնական շքեղ լուսային ձևավորումներ։ Գույնզգույն լույսերով ու լուսաշղթաներով են ձևավորվում նաև քաղաքի պատմական միջուկի ճարտարապետական շենքերն ու շինությունները։ Հատկանշական է, որ վերականգնված Ռուսթավելի, Շիրազ, Ղորղանյան ու Վարպետաց փողոցներից յուրաքանչյուրն ունի  առանձին գունային լուսավորություն։ Գյումրիի մյուս փողոցների ու հրապարակների ամանորյա […]

̰
Թբիլիսիում ընթանում է իշխող կուսակցության «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա» միջոցառումը

17:35 14.12.2019

Իշխող կուսակցության նախաձեռնած միջոցառումը նվիրվում է Վրաստանի՝ ԵԽ-ում նախագահությանը: «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ՝  այսօրվա տոնական միջոցառումն այն մարդկանց համար է, որոնց համար Վրաստանի եվրոպական ապագան արժեքավոր է ու կարևոր: Այսօրվա առթիվ կուսակցությունը շրջաններից հրավիրել է իր կողմնակիցներին և ապահովել նրանց տրանսպորտային փոխադրումը:

̰
Վոլոչկովան ներկայացել է նոր իմիջով

17:00 14.12.2019

43-ամյա Անաստասիա Վոլոչկովան հանրությանը ներկայացել է նոր իմիջով, գրում է Life-ը: Նախկին բալետիապարուհին ներկայացել է կապույտ զգեստով և նոր սանրվածքով: Հատկանշական է, որ դրանից մեկ ամիս առաջ Վոլոչկովան շորտերով և կարճ սանրվածքով էր ներկայացել իր ինստագրամյան հետևորդներին:  

̰
Արցախում շահագործման է հանձնվում նոր զորանոց

11:07 14.12.2019

Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ևս մեկ ծրագիր. առաջիկա օրերին, բոլոր պայմաններով ապահովված նոր զորանոցը կհանձնվի շահագործման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Վերջինս հայտնել է, որ կահավորման վերջին աշխատանքներն են իրականացվում։

̰
Շիրակի մարզում տնտեսական ակտիվության մեծ նախադրյալներ կան. Շիրակի մարզպետ

18:25 13.12.2019

Տնտեսական առկա հնարավորություններն ու ներուժը մարզի զարգացման համար լիարժեք նախադրյալներ են ստեղծում: Պոտենցիալը գնահատել են ոչ միայն պետական կառույցները, նաև միջազգային կազմակերպությունները: Ուսումնասիրությունները եղել են բոլոր ոլորտների ուղղությամբ: Մարզի զբոսաշրջային գրավչությունը հիմնական խթանը համարվեց նոր ներդրողների հետաքրքրությունները մեծացնելու համար: Իսկ ոլորտները կոնկրետացնելու դեպքում ստացվում է հետևյալ պատկերը` անհատները հետաքրքրված են պատմական կենտրոնի ճարտարապետական արժեք ունեցող […]

̰
Շերը հուզական է արձագանքել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

15:50 13.12.2019

«Օ, Աստված իմ, ԱՄՆ Սենատն այսօր միաձայն անցկացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Աստված օրհնի բոլոր հայերին աշխարհում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխարհահռչակ երգչուհի Շերը։ Նա նաև հիշել է իր այցը Երևան՝ օգնություն հասցնելու նպատակով։ Շերը Հայաստան այցելել է 1993 թվականի ապրիլի 28-ին։ Նա իր հետ բերել էր 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական […]

̰
Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները

18:51 12.12.2019

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ից 12-ը հերթական այցով Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը:

̰
Իսրայելի քաղաքական ճգնաժամը և 1 տարում նշանակված 3 արտահերթ ընտրությունները. ինչպե՞ս Իսրայելը բախվեց նման իրավիճակի

18:39 12.12.2019

Գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդեպ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, լիազորությունների չարաշահման և խարդախության համար:

̰
ԱԺ-ն վավերացրեց․ կառավարությունը 152 մլն դոլարի վարկեր կվերցնի

18:08 12.12.2019

Ազգային ժողովն այսօր քվեարկություններով հաստատեց, որ կառավարությունը կարող է վարկեր վերցնել 4 վարկային համաձայնագրերով։ Վարկերի ընդհանուր ծավալը 152 միլիոն դոլար է (ավելի քան 130 միլիոն եվրո), որն օգտագործվելու է բյուջեի պակասուրդը լրացնելու համար։ Որոշումներն ընդունվեցին «Իմ քայլը» խմբակցության կողմ ձայներով։ Ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն դեմ քվեարկեց նոր վարկեր վերցնելուն։ Խմբակցության պատգամավորները առհասարակ օրվա քննարկումների ժամանակ դեմ […]

̰
Գյումրիում նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման ծրագիրը` թյուրընկալման առիթ

17:50 12.12.2019

Գյումրիում ծննդօգնության նոր կենտրոնի կառուցման մասին որոշումն առայժմ աշխատանքների մեկնարկի ու ավարտի ժամկետներ չի սահմանում, բայց արդեն հասցրել է արձագանքներ ստանալ ոչ միայն որպես նոր ներդրումային ծրագիր: Նոր ծննդօգնության կենտրոնի կառուցման մասին հրապարակումների ալիքը այլ ազդեցություն է ունեցել, ու դարձյալ ակտիվացել են լուրերն այն մասին, որ Գյումրիի ծննդատունը լուծարվել է: Ծննդատան բուժանձնակազմը պարզաբանում է` փակվելու, […]

̰
Վրաստանի խորհրդարանի նիստը գարշահոտության պատճառով դադարեցվել է

15:20 12.12.2019

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում, որտեղ խորհրդարանը պետք է հաստատեր Գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին, պարտադրված տեխնիկական ընդմիջում է հայտարարվել, հայտնում է 1tv.ge-ն: Անհրաժեշտություն է առաջացել կանչել շտապօգնություն այն բանից հետո, երբ նիստերի դահլիճում սուր հոտի պատճառով վատացել է մի քանի պատգամավորի ինքնազգացողությունը: Ի դեպ, նիստերի դահլիճում գտնվել են միայն իշխող կուսակցության պատգամավորները: Ինչպես նշել է պատգամավոր, […]

̰
Ալեքպոլի լուսանկարների բացառիկ հավաքածուն թվայնացվում է

19:47 11.12.2019

Ալեքսանդրապոլ-Լենինականի, Կարսի ու Թիֆլիսի քաղաքային միջավայրի պատմությունների լուսանկարային եզակի հավաքածու է պահվում Գյումրու «Շալե» կենտրոնում: Քաղաքների պատմությունը այստեղ սկսվում է 1800-ականներից ու հասնում մինչև մեր օրեր: Դրանք պատմում են 19-20-րդ դարերի քաղաքային կենցաղի, տարբեր բնակավայրերի տարազների և հայտնի գերդաստանների մասին։ Լուսանկարներից շատերը մաշված ու գունազրկված են: Դրանց փրկությունը թվայնացումն է: Առաջինը թվայնացումը սկսել են Ալեքպոլյան […]

̰
Գյումրիի բյուջեի հանրային քննարկում դատարկ դահլիճում

18:26 11.12.2019

Ավագանու 5 անդամ, բաժնի 1 պետ, հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ… Գյումրիի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը միայն այսքանին էր հետաքրքրել: Մինչև քննարկման ավարտը դահլիճի աթոռների մեծ մասը դատարկ մնաց: Այդուհանդերձ, քաղաքային բյուջեի գլխավոր թվերը հրապարակվեցին` 3 մլրդ 992 մլն 6 հազար դրամ, որից 2 մլրդ 381 մլն 8 հազար դրամը պետական դոտացիան է, այսինքն` Գյումրիի քաղաքապետարանի […]

̰
Բեռնատարի մասնակցությամբ վթար Թբիլիսյան խճուղում

17:29 11.12.2019

Երևանի Թբիլիսյան խճուղում բեռնատարի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել քիչ առաջ։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` միմյանց են բախվել բեռնատար «ԶԻԼ»-ը և թեթև մարդատար տաքսի ավտոմեքենան։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

̰
Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է «Ռոմայի» երկրպագուների հետ

16:30 11.12.2019

Անցած շաբաթվա ընթացքում «Ռոմայի» ֆուտբոլիստներն այցելել են Հռոմի տարբեր հիվանդանոցներ, դպրոցներ և այլ վայրեր, որտեղ հանդիպումներ են անցկացրել ակումբի երկրպագուների հետ: Երեկ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ակումբակիցներ Նիկոլո Ձանյոլոյի և Մարկո Անտենուչիի հետ Հռոմի Սանտա Մարիա դել Ռեդենտորե Տոր Բելլա Մոնակա եկեղեցում հանդիպել են  երկրպագուների հետ: Հենրիխը ելույթ է ունեցել […]

̰
Վրաստանի հայաբնակ Ծալկայի շրջանում ծրագրվում է կառուցել ապակե եզակի կամուրջ

15:48 11.12.2019

Ծալկայի շրջանի Ալգեթիի ազգային այգու բնական հուշարձանի` Դաշբաշի կիրճում, բարեկարգվելու է էկոտուրիզմի ենթակառուցվածքը: Նախագծի համաձայն` նախատեսվում է կիրճում կառուցել եզակի ապակե կամուրջ: Նախագիծն իրականացնում է իսրայելական KASS LAND ընկերությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 45 միլիոն դոլար: Միայն կամրջի կառուցման վրա կծախսվի 15 միլիոն դոլար: Ապակե կամուրջը կբացվի 2020 թվականի օգոստոսին: Կամրջի կենտրոնում կգործի […]

̰
Դերասանուհի Էն Հեթեուեյը մայրացել է

18:50 10.12.2019

Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Էն Հեթեուեյը երկրորդ երեխային է լույս աշխարհ բերել: Այդ մասին հայտնում է Daily Mail- ը: Այն փաստը, որ 37-ամյա աստղը երկրորդ անգամ է մայրացել, հայտնի է դարձել լուսանկարներից: Նրան նկատել են Կոնեկտիկուտի զբոսայգիներից մեկում երեք տարեկան որդու՝ Ջոնաթանի և ամուսնու հետ:

̰
Անտառային հրդեհների պատճառով Սիդնեյը պատվել է խիտ ծխամշուշով

18:28 10.12.2019

Ավստրալիայի արևելյան շրջաններում սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը: BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը քշել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն արդեն մի քանի շաբաթ պատված է ծխով: Քաղաքի որոշ հատվածներում օդի աղտոտվածության մակարդակը համարվում է վտանգավոր: Թանձր ծխի […]

̰
Հայուհին` «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդավորների լավագույն հնգյակում

18:12 10.12.2019

«Միսս Հայաստան-2019» Լիանա Ոսկերչյանը, որը մասնակցում է հեղինակավոր «Միսս աշխարհ-2019» գեղեցկության միջազգային մրցույթին, մրցութային փուլում աչքի է ընկել «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցութային փուլում: Կանադայի, Ճամայկայի, Մալթայի և Բրիտանական Վիրջինյան կղզիների ներկայացուցիչների հետ հայ գեղեցկուհին հայտնվել է մրցույթի տաղանդավորների հնգյակում: Հայաստանի 20-ամյա գեղեցկուհին քանոն է նվագել: «Կայացավ «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը: Նախնական լսումների արդյունքում ավելի […]

̰
Խորանաշատ վանքը և կարասը` «Եվրոպա Նոստրա. 7 ամենավտանգված հուշարձան»-ի ցանկում

17:46 10.12.2019

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն, Մեծ Մասրիկի դպրոց և մանկապարտեզ

23:00 09.12.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա  Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա  Հակոբյանի գրասենյակից, կենտրոնում տարատեսակ բուժում են անցնում մանկական ուղեղային կաթված, աուտիզմ և գենետիկ հիվանդություններ ունեցող միչև 18 տարեկան ավելի քան 180 […]

̰
Բանանի և կպչուն ժապավենի արթ-ինստալյացիան համացանցում քննարկման առիթ է դարձել

19:30 09.12.2019

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանայի ստեղծագործությունը, որը նման է պատին կպչուն ժապավենով փակցրած բանանի, համացանցում բուռն արձագանք է առաջացրել: Օգտատերերը ստեղծել են Instagram-ի օգտահաշիվ, որը կոչվում է cattelanbanana. միկրոբլոգում նրանք զվարճալի նկարներ են տեղադրում թեմայի վերաբերյալ: Այսպիսով, օգտվողները կպչուն ժապավենով պատին փակցրել են վարունգ, արքայախնձոր, երշիկ և այլ մթերք: Մյուսներն էլ կպչուն ժապավենով պատին փակցրել են […]

̰
Խորեն Բայրամյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականում

18:46 09.12.2019

«Ռոստովի» հայազգի հարձակվող Խորեն Բայրամյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի արդյունքներով ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում: Այս տուրում «Ռոստովը» 1:4 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին», իսկ  Բայրամյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:  

̰
Ապօրինի ծառահատումներ Գյումրիի թիվ 20 դպրոցի տարածքում

18:40 09.12.2019

Գյումրիի Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի տարածքում 11 հաստաբուն ծառ է հատվել։ Ծառերը կտրելու հանձնարարությունը տվել է դպրոցի տնօրինությունը: Տնտեսական գծով տնօրենի տեղակալը պարզաբանել է, որ ծառերը հատվել են, քանի որ դրանք թեքված են եղել տանիքի վրա, փակել են դասասենյակների լուսավորությունը, իսկ արմատներն այնքան խորն են եղել, որ վնասել են դպրոցի ցանկապատը։ Առանց թույլտվության […]

̰
ՔԿ նախագահը պարգևատրել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալին

17:00 09.12.2019

Քննչական կոմիտեի նախագահը «Համագործակցության համար» մեդալով պարգևատրել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալին, ինչպես նաև՝ ոստիկանության Կոտայքի բաժնի մի շարք ծառայողների: Մասնավորապես՝ «Համագործակցության համար» մեդալով պարգևատրվել են Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում խմբի կողմից սպանություն կատարած […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալը ցուցադրեց, թե ինչ կարող է լինել ծխողների հետ

16:40 09.12.2019

Ազգային ժողովում հակածխախոտային նախագիծը ներկայացնելիս առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը խնդրեց բոլոր պատգամավորներին թյուր տեղեկություններ չտարածել, թե որևէ տարիքում ծխելը կարող է օգտակար լինել։ Փոխնախարարն ասաց, որ որևէ դեպքում ծխելը օգտակար չի կարող լինել։ Ապա փոխնախարարը սարսռազդու տեսարաններ ներկայացրեց այն հիվանդություններից, որ առաջանում են ծխելու պատճառով։

̰
BACK_TO_TOP