17:35 02.04.2022
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին շաբաթ օրը Լեհաստան կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հայաշին Կուլեբայի հետ զրույցում համերաշխություն է հայտնել Ուկրաինային. «Ուզում եմ ասել, որ Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը ձեզ հետ են՝ ուկրաինացի ժողովուրդ»,- ընդգծել է ճապոնացի նախարարը։ Նա նաև նշել է, որ Ճապոնիայի իշխանությունները «շատ ոլորտներում Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ են իրականացնում՝ համագործակցելով համաշխարհային հանրության, այդ թվում՝ Յոթնյակի (G7) երկրների հետ»։
Բացի դրանից, ըստ Հայաշիի, Տոկիոն «ընդունում է ուկրաինացի փախստականներին, որոնք հայտնվել են դժվարին իրավիճակում»։
Ճապոնիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում «երկու նախարարներն էլ պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը»։
Մարտի 15-ին Ճապոնիան հայտարարեց, որ Ուկրաինայից փախստականները կարող են ստանալ մեկ տարվա վիզա, որը թույլ կտա նրանց աշխատանք ունենալ։ Մինչ օրս երկիրն ընդունել է ավելի քան 300 ուկրաինացի փախստականների։ Հիմնականում նրանք Ճապոնիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների հարազատներն են կամ ծանոթները։
09:30 28.05.2025
Digi24: Ռումինիայի և ԱՄՆ առաջնորդները քննարկում են Արևելյան Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությունըՌումինիայի և ԱՄՆ-ի նախագահներ Նիկուսոր Դանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արևելյան Եվրոպայի անվտանգության հարցերը, էներգետիկան և Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտնել են ռումինական Digi 24 և Antena 3 CNN հեռուստաալիքները՝ հղում անելով աղբյուրներին։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր երեկոյան զանգահարել է Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանին նրան շնորհավորելու համար, նրանք […] ...
09:25 28.05.2025
«Հայդենհայմը» մեծ դժվարությամբ պահպանեց տեղը Բունդեսլիգայում«Հայդենհայմը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Էլֆերսբերգին» և պահպանեց տեղը Բունդեսլիգայում: Անցումային փլեյ-օֆֆի եզրափակչի առաջին խաղում թիմերը 2-2 հաշիվն էին գրանցել: Պատասխան մրցավեճում «Հայդենհայմը» Երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցչից հաղթանակ պոկեց 90+5-ին: ...
09:20 28.05.2025
ԱՄՆ-ը չի հաստատել Կիևին մատակարարվող զենքի շրջանակի սահմանափակումների վերացումըԱՄՆ Պետդեպարտամենտը չի հաստատել Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումների ենթադրյալ վերացման մասին տեղեկատվությունը։ Համապատասխան հայտարարությունը լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ արել է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Ես չեմ քննարկելու դա և չեմ հաստատելու այն», – ասել է նա՝ ի պատասխան գերմանական իշխանությունների այն պնդումների մեկնաբանման խնդրանքին, որ մի շարք երկրներ, […] ...
09:11 28.05.2025
Հունգարիան հայտնել է, որ իրեն ցանկանում են զրկել ԵՄ-ում քվեարկության իրավունքից՝ Ուկրաինայի պատճառովԵՄ Խորհրդում Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ լսումները հաստատեցին այս գործընթացի քաղաքական բնույթը, քանի որ մի շարք երկրներ ընդունեցին, որ ամբողջ խնդիրը Բուդապեշտի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկը՝ Բրյուսելում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ «Եվրոպական Միության մասին պայմանագրի […] ...
09:06 28.05.2025
Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»Անգլիական «Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հեռանալու կապակցությամբ հրապարակել է նրա՝ ակումբի կազմում խփած բոլոր գոլերը: 33-ամյա բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 422 խաղ, որոնցում աչքի է ընկել 108 գոլով: ...
09:00 28.05.2025
Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարումԳազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական պարագաներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ մայիսի 27-ի առավոտյան Իսրայել է ժամանել ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 800-րդ ինքնաթիռը։ Հետհաշվարկը սկսվում է 2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի շարժման պաղեստինցի արմատականների հարձակմանը ի պատասխան իսրայելական […] ...