Իտալիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Իտալիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորը

16:39 02.04.2022

Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ դառնալու Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը բանակցային գործընթացի շարունակությունն է: Թուրքիայի գործողությունները բարձր են գնահատվում: Բանակցությունների արդյունքները կվերլուծվեն: Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր»,- ասել է իտալացի նախարարը ապրիլի 2-ին Բաքվում։

Իտալիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտի խնդիրներին, որոնց բախվե; են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքով։

Նա նաև ասել է, որ Իտալիան էներգետիկ անվտանգության կազմված ծրագրի շրջանակներում նպատակ ունի հեռանալ ռուսական շուկայից։ «Այդ նպատակով Հռոմը մտադիր է ակտիվացնել աշխատանքը միջերկրածովյան տարածաշրջանի ուղղությամբ»,- հավելել է Իտալիայի արտգործնախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայդենհայմը» մեծ դժվարությամբ պահպանեց տեղը Բունդեսլիգայում

09:25 28.05.2025

«Հայդենհայմը» մեծ դժվարությամբ պահպանեց տեղը Բունդեսլիգայում

«Հայդենհայմը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Էլֆերսբերգին» և պահպանեց տեղը Բունդեսլիգայում: Անցումային փլեյ-օֆֆի եզրափակչի առաջին խաղում թիմերը 2-2 հաշիվն էին գրանցել: Պատասխան մրցավեճում «Հայդենհայմը» Երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցչից հաղթանակ պոկեց 90+5-ին: ...

ԱՄՆ-ը չի հաստատել Կիևին մատակարարվող զենքի շրջանակի սահմանափակումների վերացումը

09:20 28.05.2025

ԱՄՆ-ը չի հաստատել Կիևին մատակարարվող զենքի շրջանակի սահմանափակումների վերացումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի հաստատել Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումների ենթադրյալ վերացման մասին տեղեկատվությունը։ Համապատասխան հայտարարությունը լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ արել է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Ես չեմ քննարկելու դա և չեմ հաստատելու այն», – ասել է նա՝ ի պատասխան գերմանական իշխանությունների այն պնդումների մեկնաբանման խնդրանքին, որ մի շարք երկրներ, […] ...

Հունգարիան հայտնել է, որ իրեն ցանկանում են զրկել ԵՄ-ում քվեարկության իրավունքից՝ Ուկրաինայի պատճառով

09:11 28.05.2025

Հունգարիան հայտնել է, որ իրեն ցանկանում են զրկել ԵՄ-ում քվեարկության իրավունքից՝ Ուկրաինայի պատճառով

ԵՄ Խորհրդում Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ լսումները հաստատեցին այս գործընթացի քաղաքական բնույթը, քանի որ մի շարք երկրներ ընդունեցին, որ ամբողջ խնդիրը Բուդապեշտի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկը՝ Բրյուսելում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ «Եվրոպական Միության մասին պայմանագրի […] ...

Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»

09:06 28.05.2025

Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հեռանալու կապակցությամբ հրապարակել է նրա՝ ակումբի կազմում խփած բոլոր գոլերը: 33-ամյա բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 422 խաղ, որոնցում աչքի է ընկել 108 գոլով: ...

Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարում

09:00 28.05.2025

Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարում

Գազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական պարագաներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ մայիսի 27-ի առավոտյան Իսրայել է ժամանել ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 800-րդ ինքնաթիռը։ Հետհաշվարկը սկսվում է 2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի շարժման պաղեստինցի արմատականների հարձակմանը ի պատասխան իսրայելական […] ...

ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար

08:50 28.05.2025

ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար

ԱՄՆ վարչակազմը դիմում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում իր գործընկերներին՝ Սիրիայի տնտեսություն ներդրումներ ներգրավելու համար։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մենք համագործակցում ենք տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար», – ասել է դիվանագետը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել էր 180 […] ...

BACK_TO_TOP