11:08 28.10.2021
Գործարար Իլոն Մասկը, ով այս շաբաթ գլխավորել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակը, քննադատել է «միլիարդատերերի հարկը», որն ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են դեմոկրատները, փոխանցում է РИА Новости պարբերականը։
Մասկը պատասխանել է թվիթին, որում առաջարկվել է ընտրողների նամակի ձևանմուշ՝ ուղղված Կոնգրեսի իր ներկայացուցչին: Նամակի հեղինակը գրում է, որ եթե սկսվի միլիարդատերերի կարողության աճի հարկումը, ապա շուտով Կոնգրեսը կսկսի հարկել միլիոնատերերին, իսկ հետո՝ բավականին համեստ ներդրումների տերերին։
«Հենց այդպես: Նրանք, ի վերջո, կսպառեն ուրիշների փողերը, իսկ հետո կգան ձեր ետևից , – պատասխանել է Մասկը:
Այս շաբաթ Մասկի կարողությունը, ըստ Forbes-ի, մոտեցել է 300 միլիարդ դոլարին։ Tesla ընկերության բաժնետոմսերի աճի հաշվին Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը:
Դեմոկրատներն առաջարկում են գերհարուստների համար հատուկ հարկ սահմանել, որով կհարկվի նրանց հարստության աճը։ Ըստ գործակալության՝ այժմ ամերիկացի միլիարդատերերը, որոնցից թիվը գերազանցում է 700-ը, հարկերը վճարում են սովորական ամերիկացիների համեմատ զգալիորեն ցածր դրույքաչափով։ Նրանց ակտիվները չեն հարկվում, քանի դեռ դրանք չեն վաճառվել։ Միևնույն ժամանակ, միլիարդատերերը կարող են հեշտությամբ սպառողական վարկ վերցնել բանկերից իրենց ունեցվածքի գրավադրմամբ. այդ վարկերը նույնպես չեն հարկվում, քանի որ դրանք եկամուտ չեն։
Ամբողջ սխեման սովորաբար ավարտվում է միլիարդատիրոջ մահով և նրա ունեցվածքի զգալի մասի՝ առանց հարկման ժառանգներին փոխանցվելով։
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...
23:10 08.05.2025
Պետդեպ. Ռեսուրսների մասին համաձայնագիրը կապված չէ կարգավորման բանակցությունների հետԱՄՆ-Ուկրաինա բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիշեցնում եմ ձեզ, որ սա (խմբ. բնական պաշարների վերաբերյալ գործարքը) ոչ մի կերպ կապված չէ հրադադարի շուրջ բանակցությունների և հակամարտության հետ», – ասել է Բրյուսը։ Նա նշել է, որ […] ...
22:57 08.05.2025
Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանըՄայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից […] ...
22:48 08.05.2025
Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցումԵրկու միջուկային գերտերությունների՝ Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում: Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում: Արդյո՞ք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքություն պահպանել: Ի՞նչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի և Պակիստանի բախումներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ […] ...
22:38 08.05.2025
Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը: ...