Ադրբեջանը խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Ադրբեջանը խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել

15:48 04.11.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության և անվտանգության, անձնական անձեռնմխելիության, արդյունավետ բուժում ստանալու իրավունքները:

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազարական եվրո:

ՄԻԵԴ-ի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ գերեվարված Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014 թվականի հունվարի 28-ի առավոտյան՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել էին նրան՝ որպես հայ զինված դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդ և ձերբակալել։ Տասը շաբաթ անց՝ 2014 թվականի մարտի 4-ին նա վերադարձվել էր հայրենիք։

Հիշեցնենք՝ հայրենիք վերադառնալուց որոշ ժամանակ անց 77-ամյա Մամիկոն Խոջոյանը մահացել էր: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ Խոջոյանի մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:

Իսկ 1981 թվականին ծնված, Չինարի գյուղում բնակվող Կարեն Պետրոսյանը, 2014 թվականի օգոստոսի 7-ին մոլորվել էր, հատել Ադրբեջանի հետ սահմանը և գերեվարվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Նա մահացել էր գերության մեջ։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ նա մահացել է սրտի կաթվածից։ ՄԻԵԴ-ի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ բողոք ներկայացնող կողմը՝ Կարեն Պետրոսյանի հայր Արտուշ Պետրոսյանը, բողոքել է, որ իր որդին խոշտանգվել է և սպանվել անօրինական ձերբակալության ժամանակ, նրա մարմինը ժամանակին չի վերադարձվել, դեպքի առնչությամբ չի իրականացվել պատշաճ հետաքննություն և նրա դեմ ենթադրյալ բռնությունները տեղի են ունեցել էթնիկ ծագման վրա հիմնված խտրականության արդյունքում։

Հիշեցնենք՝ Բաքուն Կարեն Պետրոսյանի աճյունը հայկական կողմին էր փոխանցել 2014-ի հոկտեմբերին՝ փորձելով թաքցնել բռնության հետքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

Պետդեպ. Ռեսուրսների մասին համաձայնագիրը կապված չէ կարգավորման բանակցությունների հետ

23:10 08.05.2025

Պետդեպ. Ռեսուրսների մասին համաձայնագիրը կապված չէ կարգավորման բանակցությունների հետ

ԱՄՆ-Ուկրաինա բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիշեցնում եմ ձեզ, որ սա (խմբ. բնական պաշարների վերաբերյալ գործարքը) ոչ մի կերպ կապված չէ հրադադարի շուրջ բանակցությունների և հակամարտության հետ», – ասել է Բրյուսը։ Նա նշել է, որ […] ...

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանը

22:57 08.05.2025

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանը

Մայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից […] ...

Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցում

22:48 08.05.2025

Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցում

Երկու միջուկային գերտերությունների՝ Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում: Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում: Արդյո՞ք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքություն պահպանել: Ի՞նչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի և Պակիստանի բախումներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ […] ...

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

22:38 08.05.2025

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը:   ...

BACK_TO_TOP