Սննդաբանն անվանել է 4 ամենաօգտակար չրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Սննդաբանն անվանել է 4 ամենաօգտակար չրերը

19:07 28.11.2021

Ամենատարածված և ամենաօգտակար չրեր են ճանաչվել չամիչը, չորացրած ծիրանը, արմավը, սալորաչիրը։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է սննդաբան Լյուդմիլա Միկիտյուկը։

Այս չորս չորացրած մրգերը պարունակում են ավելի շատ բջջանյութ, վիտամիններ և հանքանյութեր, քան թարմ մրգերը: Սա թույլ է տալիս բավարարել օգտակար նյութերի անհրաժեշտ օրական չափաբաժնի մեծ տոկոսը:

Օրինակ՝ չամիչի մեջ կա շատ մագնեզիում, վիտամին B։ Դա այս սննդամթերքն անփոխարինելի է դարձնում ճնշումն իջեցնելու, բորբոքումը նվազեցնելու համար։

Սալորաչիրը կարող է օգտագործվել որպես բնական լուծողական միջոց։ Այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում, բջջանյութ, A և K վիտամիններ:

«Այն կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, իսկ բորի բարձր պարունակության շնորհիվ օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ»,- հայտնել է սննդաբանը։

Արմավը հարուստ է երկաթով, բջջանյութով և կալիումով։ Այն առաջատար հակաօքսիդանտ է և կարող է չեզոքացնել ազատ ռադիկալների հասցրած վնասը: Վերջին ամիսներին այն խորհուրդ է տրվում ուտել հղիներին, քանի որ արմավը նպաստում է արգանդի վզիկի լայնացմանը։

Ծիրանի չիրը հարուստ է A և C վիտամիններով, կալիումով, բջջանյութով։ Օգտագործելով այս չիրը՝ կարելի է ապահովել A վիտամինի օրական նորմի մինչև 47 տոկոսը, ինչը հատկապես օգտակար է մաշկի և աչքերի համար:

«Այս չորս սննդամթերքները պարունակում են մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են», – ասել է մասնագետը:

Միկիտյուկը նաև խորհուրդ է տվել վերահսկել չորացրած մրգերի քանակը, քանի որ դրանք շատ կալորիական են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

22:38 08.05.2025

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը:   ...

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

22:24 08.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնել են կառավարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի […] ...

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

22:16 08.05.2025

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

Որո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

22:09 08.05.2025

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...

SHANTNEWS

22:00 08.05.2025

SHANTNEWS

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

21:47 08.05.2025

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...

BACK_TO_TOP