10:06 11.11.2021
Կլիմայի հարցերով միջազգային Cop26 համաժողովի ժամանակ Չինաստանն ու ԱՄՆ-ն հայտարարել են ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու ուղղությամբ համատեղ աշխատելու նախագծի մասին։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ սա անակնկալ է եղել աշխարհում ածխաթթու գազ արտանետող ամենախոշոր 2 տերությունների կողմից, քանի որ նրանք համաժողովի առաջին շաբաթվա ընթացքում փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։
Նոյեմբերի 10-ի երեկոյան Վաշինգտոնն ու Պեկինը ներկայացրել են համատեղ հայտարարություն, ըստ որի՝ նրանք սերտորեն կհամագործակցեն արտանետումները կրճատելու ուղղությամբ։ Ըստ նախագծի՝ նրանք միասին կաշխատեն մի շարք առանցքային ուղղություններով, օրինակ՝ մեթան գազի, ինչպես նաև տրանսպորտի, էներգիայի և արտադրության ոլորտների արտանետումների կրճատման վրա։
Ըստ մասնագետների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի այս համաձայնությունը հզոր ազդանշան կլինի բանակցություններին մասնակցող 190-ից ավելի երկրների համար։ ԱՄՆ-ի և Չինաստանի ձեռք բերած համաձայնությունը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ընդգծելով, որ դա կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ։
Կլիմայի հարցերով միջազգային համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 31-ին Գլազգոյում և կտևի մինչև նոյեմբերի 12-ը։
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...