20:17 21.11.2021
Բրիտանացի բժիշկ Ռավինա Բհանոտն ասել է, որ մշտական հոգնածության պատճառներից մեկը չափից շատ ուտելն է և սնվելու միջև մեծ ընդմիջումները, փոխանցում է Лента պարբերականը։ Մասնագետի կարծիքով՝ սնվելու միջև երկար ընդմիջումները կարող են հանգեցնել էներգիայի պակասի և արյան մեջ շաքարի մակարդակի նվազման, ինչը, ի վերջո, հանգեցնում է թուլության և հոգնածության: Այս խնդիրը լուծելու համար բժիշկը խորհուրդ է տվել առողջ նախուտեստներ ուտել սնունդի հիմնական ընդունումների միջև: Հարմար են ընկուզեղենը, չորացրած մրգերը և ամբողջական հացահատիկից կրեկերները:
Չափից շատ սնունդն օրգանիզմին ստիպում է շատ էներգիա ծախսել այն մարսելու համար, իսկ շաքարով և ածխաջրերով հարուստ սնունդը հրահրում է էներգիայի կտրուկ թռիչք, որը վերածվում է նույնքան կտրուկ անկման։ Դրանից խուսափելու համար նա խորհուրդ է տվել ածխաջրերով հարուստ մթերքները համադրել բանջարեղենի և կանաչեղենի հետ:
Հոգնածության մեկ այլ պատճառ կարող է լինել երկաթի, մագնեզիումի, կալիումի և D և B12 վիտամինների պակասը: Դրանց դեֆիցիտը որոշելու համար Բհանոտը խորհուրդ է տալիս արյան անալիզ հանձնել և դիմել թերապևտի։ Նա հավելել է, որ քնի պակասը ուղղակիորեն ազդում է էներգիայի մակարդակի վրա, ուստի չափահասները պետք է քնեն օրական առնվազն յոթ ժամ: Ընդ որում, կարևոր է ապահովել, որ ննջասենյակում լինի օդի հարմար ջերմաստիճան։
Առույգության զգացում է առաջանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սպորտով զբաղվելուց հետո։ Բհանոտի խոսքով՝ վարժություններին պետք է հատկացնել շաբաթական առնվազն 150 րոպե: Ավելի հաճախ շարժվելը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում։
Մասնագետը հավելել է, որ քրոնիկ սթրեսի մեջ գտնվող մարդիկ կարող են բախվել մշտական հոգնածության հետ։ Նա հորդորել է սովորել թուլանալ և չծանրաբեռնվել ինչպես էմոցիոնալ, այնպես էլ ֆիզիկական առումով:
Քնի որակի և առույգության զգացողության վրա ազդող պատճառների թվում Բհանոտն առանձնացրել է դեպրեսիան, քնկոտություն առաջացնող դեղամիջոցները և քնի ապնոէն։ Եթե հայտնաբերվում են դեպրեսիայի կամ ապնոէի ախտանիշներ, նա խստորեն խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել մասնագետի։
22:38 08.05.2025
Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը: ...
22:24 08.05.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնել են կառավարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի […] ...
22:16 08.05.2025
Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետՈրո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:09 08.05.2025
Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն ՍեդրակյանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...
21:47 08.05.2025
Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջևԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...