Պատվաստանյութերը մարդկանց «ապահովության կեղծ զգացում են հաղորդում». ԱՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Պատվաստանյութերը մարդկանց «ապահովության կեղծ զգացում են հաղորդում». ԱՀԿ

12:31 25.11.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ մարդկանց սոցիալականացման մակարդակը վերադառնում է մինչհամավարակային մակարդակի, ինչի հետևանքով կորոնավիրուսն ավելի շատ կտարածվի՝ հատկապես ամանորյա տոների ֆոնին, հաղորդում է The Guardian պարբերականը։

«Մեզ անհանգստացնում է անվտանգության կեղծ զգացումը, երբ մարդիկ կարծում են, որ պատվաստումը վերջ է դրել համավարակին, և որ պատվաստված մարդիկ չպետք է այլ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն», – ասել է Գեբրեյեսուսը:

Գեբրեյեսուսը նշել է, որ «պատվաստանյութերը կյանքեր են փրկում, բայց ամբողջությամբ չեն կանխում վիրուսի տարածումը»։

ԱՀԿ-ի տվյալներով՝ անցած շաբաթ աշխարհում COVID-19-ից մահացության և հիվանդացության բոլոր դեպքերի 60 տոկասից ավելին արձանագրվել է Եվրոպայում։

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ մինչև օրս աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրեթե 260 միլիոն դեպք։ Հիվանդությունը 5 193 277 մարդու կյանք է խլել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոգեբանը զգուշացնում է, թե ինչպես գույները կարող են վնասել երեխայի հոգեկանը

10:43 29.04.2024

Հոգեբանը զգուշացնում է, թե ինչպես գույները կարող են վնասել երեխայի հոգեկանը

Վերջերս տարածում է գտել է «բեժ մայրեր» հասկացությունը. նրանք կանայք են, ովքեր հանգիստ երանգներ են ընտրում ինտերիերի, հագուստի և մանկական խաղալիքների համար: Հետազոտողները նշում են, որ դա բացասաբար է անդրադառնում հոգեկանի վրա՝ առաջացնելով տխրություն և ապատիա։ Հոգեբան Նատալյա Բարտոնը Gazeta.Ru-ին պատմել է այն մասին, թե իրականում գույներն ինչպես են ազդում երեխայի վրա։ Մասնագետի խոսքով՝ տարբեր […] ...

Թաթարստանում կին վարորդը մահացու վրաերթի է ենթարկել երեք երեխայի

10:20 29.04.2024

Թաթարստանում կին վարորդը մահացու վրաերթի է ենթարկել երեք երեխայի

Թաթարստանի Մենզելինսկի շրջանում կին վարորդը վրաերթի է ենթարկել հինգ երեխաների, որոնցից երեքը մահացել են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններում։ «Վերին Տակերմանից Պոդգորնի Թակերմեն ճանապարհով հինգ երեխաներ են անցել։ Վարորդը 1987թ.-ի աղջիկ է եղել»,- ասել է գործակալության աղբյուրը։ Նա պարզաբանել է, որ մյուս երկու երեխաները չեն տուժել։ Ինչպես Telegram ալիքում հայտնել է հանրապետության դատախազի […] ...

Մարդիկ, ովքեր վերջին պահին չեղարկել են իրենց հարսանիքը, բացատրել են իրենց ընտրությունը

10:13 29.04.2024

Մարդիկ, ովքեր վերջին պահին չեղարկել են իրենց հարսանիքը, բացատրել են իրենց ընտրությունը

Տղամարդիկ և կանայք, ովքեր վերջին պահին չեղարկել են իրենց հարսանիքը, բացատրել են իրենց որոշման պատճառները։ Նրանք Reddit ֆորումի AskReddit բաժնում թվարկել են իրենց նախկին գործընկերների աններելի, իրենց կարծիքով, արարքները։ Շատերի համար նշանադրությունը խզելու պատճառը զուգընկերոջ դավաճանությունն ու սուտն է։ Օգտատերերից մեկն ասել է, որ հարսանիքից կարճ ժամանակ առաջ նա իմացել է փեսայի սիրավեպի մասին գործընկերուհու […] ...

Չինաստանում Ռուսաստանի և Ղազախստանի հետ սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել

09:59 29.04.2024

Չինաստանում Ռուսաստանի և Ղազախստանի հետ սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել

Չինաստանի Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանի Ալթայի շրջանի Կաբա քաղաքից 35 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք գրանցվել է 3,6 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։ Փորձագետների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղազախստանի սահմանից մոտավորապես 26 կմ և Ռուսաստանի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա։ Այնտեղ ցնցումների ուժգնությունը MSK-64 սանդղակի վրա կազմել […] ...

Եվրոպան իրականացրել է Ariane 6 հրթիռի գաղտնի փորձարկումներ

09:15 29.04.2024

Եվրոպան իրականացրել է Ariane 6 հրթիռի գաղտնի փորձարկումներ

Եվրոպական Ariane 6 տիեզերական հրթիռն անցել է հաջող կրակային փորձարկումներ։ Այս մասին հայտնում է European Spaceflight-ը՝ հղում անելով ArianeGroup ընկերությանը։ Թեստերը տեղի են ունեցել ապրիլի 12-ին, սակայն ArianeGroup-ն ավելի ուշ է խոսել դրանց մասին։ Փորձարկումները տեւել են, ընդհանուր առմամբ, 66 րոպե։ Հրատարակությունը հավաստիացնում է, որ փորձարկումները կարող էին իրականացվել գաղտնիության պայմաններում, քանի որ դրանց մասին […] ...

Սաուդյան Արաբիան Պակիստանն անվանել է ներդրումների համար առաջնահերթ երկիր

09:05 29.04.2024

Սաուդյան Արաբիան Պակիստանն անվանել է ներդրումների համար առաջնահերթ երկիր

Սաուդյան Արաբիայի Թագավորության (KSA) ներդրումների նախարար Խալեդ բեն Աբդուլ Ազիզ Ալ Ֆալեհը հայտարարել է, որ Պակիստանը ներդրումների համար առաջնահերթ ուղղություն է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Պակիստանի կառավարության ղեկավար Շահբազ Շարիֆի քարտուղարության մամուլի ծառայությանը։ Նախարարի խոսքով՝ շուտով Սաուդյան Արաբիայից ներդրողների պատվիրակությունը կայցելի Պակիստան, ինչը ներդրումային տեսանկյունից առաջնահերթություն է Էր Ռիադի համար։ Երկրները կշարունակեն […] ...

BACK_TO_TOP