Սննդաբաններն անվանել են առողջության համար օգտակար ըմպելիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Սննդաբաններն անվանել են առողջության համար օգտակար ըմպելիքները

17:16 19.12.2021

Ամերիկացի սննդաբանները պատմել են, թե ինչ ըմպելիքներ է հարկավոր խմել ավելի հազվադեպ հիվանդանալու և իմունային համակարգն ամրապնդելու համար։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ սննդաբանների խորհուրդը հրապարակել է Eat This, Not That! հարթակը։

Առողջ ըմպելիքների թվում մասնագետները նշել են մաքուր ջուրը, կեֆիրն ու մածունը, բուսական և կանաչ թեյը։ Նրանք խորհուրդ են տվել սովորական թեյին ավելացնել կիտրոն և կոճապղպեղ, ինչպես նաև դիտել ուշադրություն դարձնել խնձորի սիդրին և հատապտղային սմուզիներին:

Սննդաբաններն առաջին հերթին խորհուրդ են տալիս ամեն օր խմել բավարար քանակությամբ հեղուկ։

«Ջուրն օգնում է մաքրել օրգանիզմը և թթվածնով հագեցնել արյունը: Բացի այդ, ջուրը մասնակցում է ավշի արտադրությանը, որն ամբողջ օրգանիզմով տեղափոխում է արյան սպիտակ բջիջները և իմունային համակարգի բջիջները, իսկ դա օգնում է ճիշտ պայքարել բակտերիաների և վիրուսների դեմ», – ասում է սննդաբան Իսա Կույավսկին:

Նրա գործընկեր Քերի Լեմը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել բուսական թեյերին, առաջին հերթին՝ խատուտիկի կամ մասուրի թեյին: Առաջինն օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները, իսկ երկրորդը պարունակում է վիտամին C, կվերցետին, կատեխիններ և էլագիկ թթու։ Այս նյութերն օգնում են մաքրել օրգանիզմը և պայքարել բորբոքային գործընթացների դեմ։ Այնուամենայնիվ, Լեմը խորհուրդ է տալիս նախքան բուսական թեյ խմելը խորհրդակցել բժշկի հետ:

Սննդաբան Ռեյչել Դայքմանը խորհուրդ է տալիս ամեն օրը սկսել կոճապղպեղով և կիտրոնով թեյով։ Նրա կարծիքով՝ այս ըմպելիքն օգնում է ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի իմունիտետին ավելի արագ արձագանքել վարակին։

Դայքմանը նաև խորհուրդ է տալիս կանոնավոր կերպով խմել կեֆիր և մածուն: Նա բացատրել է, որ իմունիտետի աշխատանքը մեծապես կախված է ստամոքսաղիքային տրակտի առողջությունից, և դրա միկրոբիոմը պահպանելու լավագույն միջոցներից մեկը ֆերմենտացված կաթնամթերքի օգտագործումն է:

«Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ պրոբիոտիկ պարունակող ֆերմենտացված սննդամթերքների օգտագործումը, ինչպիսին է կեֆիրը, բարելավում է մեր աղիքներում բնակվող մանրէների բազմազանությունը: Սա, իր հերթին, դրական է ազդում իմունային համակարգի վրա», – ասել է Դիքմանը:

Սննդաբան Հիդեր Հենքսը խորհուրդ է տալիս կանաչ թեյ խմել մեղրով և կիտրոնով։ Կանաչ թեյի մեջ պարունակվող միացությունները նպաստում են T-լիմֆոցիտների քանակի ավելացմանը, հետևաբար՝ իմունային համակարգի ամրապնդմանը։ Իրենց հերթին մեղրը և կիտրոնն օգնում են ուժեղացնել այս ազդեցությունը:

Սննդաբան Ջեֆ Հոնգը պնդում է, որ առողջության պահպանման համար խնձորի սիդրը ևս մեկ օգտակար ըմպելիք է, քանի որ այն պարունակում է վիտամին C և ունի հակամանրէային ազդեցություն։

Բացի այդ, կիվին և ելակը նույնպես հարուստ են վիտամին C-ով։ Ֆիթնեսի մարզիչ Ջեյմի Դիկին խորհուրդ է տալիս այս հատապտուղներով սմուզիներ պատրաստել՝ ավելացնելով կաթ, որը հարուստ է D վիտամինով, որը նվազեցնում է շնչառական վարակների վտանգը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 08.05.2025

SHANTNEWS

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

17:54 08.05.2025

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Մոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են […] ...

Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար

17:44 08.05.2025

Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար

Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...

ՊՍԺ-ի պատմական ցուցանիշը

17:35 08.05.2025

ՊՍԺ-ի պատմական ցուցանիշը

ՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...

Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներ

17:25 08.05.2025

Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, […] ...

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

17:18 08.05.2025

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: ...

BACK_TO_TOP