Աղոտ լույսից ուղեղը բթանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+24.09 oC

Աղոտ լույսից ուղեղը բթանում է

10:34 11.02.2018

Որպեսզի հիշողությունը լավ վիճակում լինի առատ լույս է հարկավոր: Այս մասին Hippocampus ամսագրում գրում են Միչիգանի համալսարանի հետազոտողները:  Փորձը կատարվել է ցերեկային կյանք վարող մկների վրա՝ հետազոտողների կարծիքով, այդ դեպքում հետազոտության արդյունքները ճիշտ կլինեն նաև ցերեկային կյանք վարող այլ կենդանիների՝ այդ թվում և մարդու համար:

Կրծողներին չորս շաբաթ պահել են մի սենյակում, որի լուսավորությունը 1000 լյուքս է, ինչը  համապատասխանում է ամպամած օրվան, կամ 50 լյուքս, որը համապատասխանում է լոգարանի  կամ զուգարանի սովորական լույսին: Մեկ ամիս անց, այն մկների մոտ, որոնք պահվում էին  աղոտ լույսի տակ , սկսել է վատ աշխատել հիպոկամպը, որը հիշողության և տարածական կողմնորոշման համար պատասխանատու գլխավոր կենտրոններից մեկն  է: Ըստ հեղինակների, թույլ լուսավորման պատճառով  մկների մոտ  հիպոկամպը 30 տոկոսով  փոքրացել է: Բացի այդ, ավելի վատ են ձևավորել նոր նյարդային միացումները, որոնք  անհրաժեշտ են նոր տեղեկատվություն հիշելու համար, իսկ  կենդանիները սկսել են դժվարորեն կողմնորոշվել տարածության մեջ:

Այնուամենայնիվ, նման փոփոխությունները անդառնալի չեն: Երբ թույլ լուսավորությունը փոխարինել են սովորականով, թե հիպոկամպը, թե տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը վերականգնվել են:

Իհարկե, այս արդյունքները լավ կլինի ստուգել մարդկանց վրա, պարզելու, թե լույսի բացակայությունը ինչ ազդեցություն ունի  ճանաչողական ունակությունների առումով: Հազիվ թե կան մարդիկ, ովքեր ողջ կյանքը անցկացնում են զուգարանում կամ լոգարանում, այնուամենայնիվ մեզանից շատերը օրվա մեծ մասը անցկացնում են այնպիսի վայրերում, ուր լույսը, մեղմ ասած, պայծառ չէ:

Եվ գուցե արհեստական լույսի տակ երկար ժամանակ անցկացնելը, թողնում է իր գուցե ոչ տեսանելի, բայց վատ ազդեցությունը:

Հյուսիսարևմտյան համալսարանի հետազոտողներն էլ մի քանի տարի առաջ հայտնաբերել էին, որ արտաքին լուսավորման և նյութափոխանակության մեջ կապ գոյություն ունի, այլ կերպ ասած՝ մարդիկ պարզապես սկսում են  ճարպակալել, երբ  լուսավորությունը բավարար չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

16:52 02.05.2024

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու նպատակով շարունակվում է Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» համալսարանական հիվանդանոցում և մարզային` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության […] ...

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը

16:00 02.05.2024

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը: Եվս մեկ արդիականացված ստացիոնար բաժանմունքի բացումը` շուտով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ...

Բժիշկը խոսել է վիտամին D-ի պակասի վտանգների մասին

09:40 02.05.2024

Բժիշկը խոսել է վիտամին D-ի պակասի վտանգների մասին

Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Տանանակինան «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչու է վիտամին D-ի պակասը վտանգավոր: «D վիտամինները բուսական կամ կենդանական ծագման ճարպային լուծվող միացությունների շարք են: Դրանք ներառում են խոլեկալցիֆերոլ, կոլեկալցիֆերոլ, էրգոկալցիֆերոլ և դրանց ածանցյալները: Նրանք մասնակցում են մարդու օրգանիզմի կողմից ֆոսֆորի և կալցիումի կլանմանը։ Որոշ վիտամիններ կարելի է ստանալ արևի լույսի ազդեցությունից, մնացածը […] ...

AstraZeneca-ն խոստովանել է, որ իր COVID-ի դեմ պատվաստանյութը կարող է արյան թրոմբոզ առաջացնել

12:08 01.05.2024

AstraZeneca-ն խոստովանել է, որ իր COVID-ի դեմ պատվաստանյութը կարող է արյան թրոմբոզ առաջացնել

Միջազգային կենսադեղագործական AstraZeneca ընկերությունն առաջին անգամ խոստովանել է, որ քովիդի դեմ պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ կողմնակի ազդեցություն՝ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով, գրում է Telegraph թերթը՝ վկայակոչելով դատական ​​փաստաթղթերը։ Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, ընկերության դեմ խմբակային հայց է ներկայացվել, քանի որ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ ստեղծված պատվաստանյութը լուրջ վնաս է հասցրել հիվանդներին կամ նույնիսկ հանգեցրել է մահվան։ […] ...

Առողջապահության նախարարությունը ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախաձեռնել է հիշողության զարգացման խմբակներ

16:58 30.04.2024

Առողջապահության նախարարությունը ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախաձեռնել է հիշողության զարգացման խմբակներ

Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա: Իսկ գլխուղեղը, հիշողությունը, ուշադրությունը հարկավոր է մշտապես մարզել, քանի որ չկա լավ կամ վատ հիշողություն, այն լինում է մարզված, կամ՝ ոչ։ Եթե չեք մտապահում կարևոր տարեթվերը, որևէ պարզ գործողություն անելիս մոռանում եք ձեր հաջորդ քայլը կամ մտածում եք` այլևս չեք […] ...

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

10:54 30.04.2024

Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի 15-օրյա վերապատրաստման դասընթացները

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները: Ինտենսիվ թրեյնինգների նպատակն էր տեսական և գործնական պարապմունքների միջոցով բարելավել ձևավորման փուլում գտնվող թիմի մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ամրապնդել 30-հոգանոց հիմնական թիմի անդամների կլինիկական և նյութատեխնիկական (լոգիստիկ) կարողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Արտակարգ […] ...

BACK_TO_TOP