ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մոսկվան «սեփական ազդեցության դաշտի իրավունք չունի» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մոսկվան «սեփական ազդեցության դաշտի իրավունք չունի»

12:36 02.12.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը սեփական «ազդեցության դաշտի» իրավունք չունի։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գրում է Telegraph-ը։

Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող խանգարել Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ դրա մասին որոշումը պետք է կայացնեն Կիևը և դաշինքի անդամ երկրները։

«Ռուսաստանն այս հարցում վետոյի կամ քվեարկելու իրավունք չունի և իրավունք չունի ազդեցության դաշտ ստեղծել՝ փորձելով վերահսկել իր հարևաններին: Արդեն իսկ սխալ է այն միտքը, որ ՆԱՏՕ-ի աջակցությունն ինքնիշխան երկրներին սադրանք է», – ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները վերջերս սկսել են պնդել, թե Մոսկվան զորքեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին։ Ինչպես նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը զինված ուժերը տեղաշարժում է իր տարածքի ներսում և իր հայեցողությամբ. դա ոչ ոքի չի սպառնում և չպետք է ոչ ոքի անհանգստացնի: Մոսկվան ընդգծել է, որ «ռուսական ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ սահմանամերձ շրջաններում ՆԱՏՕ-ի զորակազմի ավելացման համար։

Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Դոնբասում ավելացել է արևմտյան հրահանգիչների թիվը։ Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ի երկրների նման գործողությունները կարող են ուկրաինական իշխանություններին հրահրել «ռազմական արկածախնդրության», ինչն ուղղակի սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

22:16 08.05.2025

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

Որո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

22:09 08.05.2025

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...

SHANTNEWS

22:00 08.05.2025

SHANTNEWS

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

21:47 08.05.2025

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...

ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապին

21:36 08.05.2025

ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապին

ԱՄՆ նախագահը շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին: Իր Truth Social սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է. «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Սա մեծ ոգևորություն և պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Լեո 14-րդ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի […] ...

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

21:24 08.05.2025

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

Մայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...

BACK_TO_TOP