Սննդաբանն ասել է՝ ինչ կլինի սուրճի չարաշահման և դրանից լիովին հրաժարվելու դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Սննդաբանն ասել է՝ ինչ կլինի սուրճի չարաշահման և դրանից լիովին հրաժարվելու դեպքում

16:48 19.12.2021

Ամեն օր մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը բացասաբար է անդրադառնում լյարդի և վահանաձև գեղձի աշխատանքի վրա։ ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է սննդաբան Սվետլանա Պանչենկոն։

«Բոլորին խորհուրդ եմ տալիս հրաժարվել սուրճից առնվազն երկու շաբաթով (որպես փորձ): Այն կարող է զգալիորեն խաթարել ստամոքսի սեկրեցիան, որի հետևանքով սննդից ստացված սպիտակուցներն ու երկաթը ավելի վատ են յուրացվում, իսկ աղիներում ախտածին միկրոֆլորան, ընդհակառակը, սկսում է աճել»,- նշել է մասնագետը։

Պանչենկոն հավելել է, որ կոֆեինը որոշ մարդկանց մոտ առաջացնում է լեղու արտազատում, որը կարող է լինել և՛ լավ, և՛ վատ: Սա մի կողմից մեղմ լուծողականի տարբերակ է, փորկապության դեպքում ազդեցությունը դրական կլինի։ Մյուս կողմից, սննդի զանգվածի չափազանց արագ հեռացումը թույլ չի տալիս, որ աղիները կլանեն բոլոր սննդանյութերը։ Նաև սուրճը խթանում է կենտրոնական նյարդային համակարգը և բարձրացնում արյան ճնշումը։

«Հիպոտոնիկ մարդկանց համար սա բարենպաստ ազդեցություն է, իսկ նորմալ ճնշում ունեցող մարդկանց համար սուրճի չարաշահումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը», – զգուշացրել է սննդաբանը։

«Օրական երկու կամ երեք բաժակ բարձրորակ անուշաբույր հատիկավոր սուրճը կարող է ծառայել որպես սերոտոնինի (ուրախության հորմոն) աղբյուր և բարձրացնել տրամադրությունը, իսկ չարաշահման դեպքում այն կարող է հանգեցնել քնի խանգարումների, դյուրագրգռության, էներգիայի և հուզականության տատանումների։ Սուրճը նաև հակաօքսիդանտ է, սակայն չարաշահման դեպքում այն կարող է նպաստել օրգանիզմից հանքանյութերի դուրսբերմանը: Բացի այդ, պետք է հիշել, որ սուրճը կախվածություն է առաջացնում», – եզրափակել է մասնագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 08.05.2025

SHANTNEWS

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

17:54 08.05.2025

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Մոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են […] ...

Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար

17:44 08.05.2025

Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար

Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...

ՊՍԺ-ի պատմական ցուցանիշը

17:35 08.05.2025

ՊՍԺ-ի պատմական ցուցանիշը

ՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...

Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներ

17:25 08.05.2025

Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, […] ...

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

17:18 08.05.2025

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: ...

BACK_TO_TOP