21:50 12.12.2021
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է կենդանի պատվաստանյութ դառնալ՝ ստեղծված բնության կողմից։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ura.ru հրատարակությանը հայտնել է վիրուսաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Էնգելհարդտի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջիջների պրոֆիլերացիայի լաբորատորիայի ղեկավար Պյոտր Չումակովը։
«Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր հիվանդանում են կորոնավիրուսի այս շտամով, կայուն կդառնան հիվանդություն առաջացնող տարբերակների նկատմամբ», – մեջբերում է հրատարակությունը գիտնականի խոսքերը։
Չումակովի խոսքով՝ օմիկրոնի ի հայտ գալու շնորհիվ աշխարհը կկարողանա մոռանալ լոքդաունների մասին։ Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ՝ արդյոք այս տարբերակը դուրս կմղի կորոնավիրուսի այլ շտամներին:
B.1.1.529 նոր շտամը հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոյեմբերի վերջին տասնօրյակում: Այն պարունակում է S-սպիտակուցի տասնյակ մուտացիաներ, որոնք պաթոգենին անհրաժեշտ են բջիջները վարակելու համար: Ըստ հետազոտողների՝ SARS-CoV-2 գենոմի նոր փոփոխություններից շատերը վկայում են այս տարբերակի բարձր փոխանցելիության և հիվանդացածների և պատվաստվածների մոտ առկա պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ կայունության մասին, թեև դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել:
Ենթադրաբար, B.1.1.529-ն ի սկզբանե զարգացել է թուլացած իմունային համակարգ ունեցող մարդու մոտ՝ ՁԻԱՀ-ով հիվանդի կամ ՄԻԱՎ-ով վարակված անձի: Օմիկրոն շտամի ախտանիշներն են հոգնածություն, գլխացավ և մարմնի ցավեր։
17:44 08.05.2025
Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համարԽլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...
17:35 08.05.2025
ՊՍԺ-ի պատմական ցուցանիշըՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...
17:25 08.05.2025
Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներԱռողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, […] ...
17:18 08.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՄայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: ...
17:14 08.05.2025
ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներՀայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես ինքնուրույն ռազմավարական նպատակ և ուղղություն նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակումը, որի շրջանակներում Արդարադատության նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ, մշակել և շրջանառել է ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը: ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման, առաջարկների […] ...
17:05 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...