Մասնագիտություններ, որոնք անճանաչելիորեն փոխում են մարդուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Մասնագիտություններ, որոնք անճանաչելիորեն փոխում են մարդուն

21:02 21.07.2018

Շփվել հաճախորդների հետ, սուրճ եփել, փոքրիկների համար էքսկուրսիաներ անցկացնել. մեր օրերում կարելի է ընտրել ցանկացած մասնագիտություն և իսկապես երջանիկ լինել: Աշխատանքների հսկա ցուցակում, սակայն, կան պաշտոններ, որոնք շատ ավելի ուժեղ են ազդում անձի ձևավորման և նրա հոգեբանական վիճակի վրա: Adme-ն առանձնացրել է մասնագիտություններ, որոնք կարող են անձին փոխել անճանաչելիության աստիճանի:

Դերասան

Մասնագիտություն, որ ասոցացվում է մեծ հոնորարների ու կարմիր գորգերի հետ, իրականում այնքան էլ գրավիչ չէ. Հետազոտությունը, որ անցկացրել են Լոնդոնի հոգեբանները, ցույց է տվել, որ դերասանների մեծ մասն իր կյանքով չի ապրում. դերասանները հաճախ այնքան են մտնում դերի մեջ, որ անգամ բեմից դուրս շարունակում են խաղալ: Գիտնականները պարզել են՝ մարդիկ, ովքեր կինոյի ոլորտում են աշխատում կամ սովորում են դրամատիկական դպրոցներում, ավելի հաճախ են տառապում անձի երկվությամբ կամ նյարդային խանգարումներ ունենում:

Նկարիչ

Արվեստի ոլորտը, սակայն, միշտ չէ, որ պատրաստ է երես տալ մեծ հոնորարներով: Ֆրիլանս-նկարիչները խոստովանում են, որ ոչ կայուն վարձատրությունն իրենց լարված է պահում: Վաղվա օրվա վրա վստահ չլինելն անպայման սթրեսներ է առաջացնում և բացասական էմոցիաների հիմք դառնում: Ստուդիայում աշխատելիս նկարիչը մշտապես շնչում է ներկերի թունավոր պիգմենտները, որոնք ոչ միայն թունավորման պատճառ կարող են դառնալ, այլև ազդել ուղեղի աշխատանքի վրա:

Կիբերմարզիկ

Խաղերի արդյունաբերությունը նպատակադրված ձևով շրջադարձեր է գրանցում: Եթե նախկինում ոչ ոք չգիտեր, որ խաղային կերպարները կարող են մրցույթների մասնակցել, ապա այսօր թիմերի մրցույթներին հետևում է ավելի քան 145 մլն մարդ: Սակայն եթե դուք որոշել եք կիբերմարզիկի կարիերա սկսել, ապա պատրաստ եղեք, որ օրվա մեջ 12 ժամ պետք է անցկացնեք համակարգչի առջև: Խաղային տարածքում մշտական ներկայությունը ոչ միայն առողջական վիճակի վրա է ազդում, այլև հոգեկան աշխարհի: Իրականությունը փոխարինած համակարգչային պատկերներից հետ վարժվելը դժվար կլինի:

Փաստաբան

Փաստաբանի կարիերան ևս ժամանակի ընթացքում զգալի հետք է թողնում անձի վրա: Ավելորդ զգուշավորությունը, խստությունն ու մանրուքներին ուշադրություն դարձնելը այն գործոններն են, որոնք անհրաժեշտ են գործի հաջող վարման համար: Մարդիկ պաշտպանության համար դիմում են փաստաբանին, ով ոչ միայն լավ մասնագետ պետք է լինի, այլև լավ հոգեբան, իսկ պաշտպանյալների հետ զրույցները միշտ չէ, որ հարթ են անցնում: Աշխատանքային կոնֆլիկտներին մասնակցությունը փչացնում է նյարդային համակարգը և օրգանիզմի իմունային պաշտպանության համակարգը վատացնում: Երբեմն փաստաբանները սպառնալիքներ ու զայրացած նամակներ են ստանում, իսկ դա ահաբեկմանը և անտարբերությանը հանգեցնող ուղիղ ճանապարհ է: Մասնագետը չի դադարում աշխատել նաև գրասենյակի սահմաններից դուրս:

PR-մասնագետ

Գովազդը արդի աշխարհի շարժիչ ուժն է, այդ պատճառով PR-մասնագետները պահանջված են առավել, քան երբևէ: Նախագծերն առաջ տանելը ամենահեշտ գործերից չէ. կատաղի մրցակցություն, տեղեկատվության մեծ ծավալներ՝ այս ամենը բաղադրիչներն են այն ապուրի, որի մեջ մշտապես եփվում է PR-մասնագետը: Զարգացնող նախագծերի հետ աշխատանքը հետաքրքիր է, բայց սթրեսային. դա և չկարգավորված աշխատանքային օրն է, և պատվիրատուների հետ կոնֆլիկտային իրավիճակները, և վայրկենական լուծում պահանջող հարցերը:

Մարզիկ

Արհեստավարժ մարզիկները պարտավոր են ոչ միայն ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հաղթահարել, այլև մրցակիցների ճնշումը, ինչպես նաև սեփական էմոցիաների հետ կռիվ տալ: Առաջնություններում ելույթ ունենալը պահանջում է կարգապահություն, հոգեկան ամրություն: Մշտական մրցումները մարդու մեջ մրցակցության ոգին են արթնացնում՝ ատլետը սովորական կյանքում էլ է ձգտում լինել առաջինը: Բացի այդ՝ մարզիկի խոսքից է կախված նաև այն ակումբի կամ կազմակերպության հեղինակությունը, որը նա ներկայացնում է, ուստի նա պետք է հետևի իր խոսքին ու քայլերին:

Ոճաբան

Քիմիական նյութերը, որոնցով ամեն օր աշխատում է ոճաբանը, ժամանակի հետ կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Իսկ ոտքի վրա, այն էլ՝ անհարմար դիրքում, անցկացված տարիներից հետո սկսում են ցավել թե մեջքը, թե ծնկները, կարող է նաև միգրեն առաջանալ: Բազմաթիվ այցելուներ գալիս են գեղեցկության սրահ՝ ոչ միայն նոր սանրվածքի, այլև հոգեբանական աջակցության համար՝ ոճաբանի բազկաթոռն ընդունելով իբրև թերապևտի աթոռ: Այդպիսի ամենօրյա թրեյնինգները կարող են հանգեցնել սթրեսի ու էմոցիոնալ ճնշվածության, որովհետև ամեն վարպետ չէ, որ պատրաստ է լսել ուրիշի դժգոհությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

BACK_TO_TOP