Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում կատարել են իրենց առջև դրված խնդիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում կատարել են իրենց առջև դրված խնդիրը

17:55 13.01.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը Ղազախստանում կատարել են իրենց առաջադրանքը, ուստի այժմ նրանք պետք է տուն վերադառնան, հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Ընդհանուր առմամբ, մենք պետք է տուն վերադառնանք, մենք կատարել ենք մեր խնդիրը»,- հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ղեկավարը երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։

Պուտինը շնորհակալություն է հայտնել գերատեսչության պետին, գլխավոր շտաբին, բոլոր նրանց, ովքեր ղեկավարել են այդ գործողությունը։ ՌԴ նախագահը համոզված է, որ խաղաղապահները կարևոր դեր են խաղացել ճգնաժամի կարգավորման գործում՝ նշելով, որ նման գնահատական է տվել հենց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «հնարավոր է եղել պահպանության տակ առնել բոլոր կենսական նշանակության օբյեկտները, ենթակառուցվածքային օբյեկտները, հնարավորություն տալ զգալի թվով զինվորականների, իրավապահ ուժերի՝ երկրի ներսում հատուկ գործողություններ իրականացնելու համար»։ Պուտինի խոսքերով՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունը կազմակերպվել է արագ, սահուն և արդյունավետ, ընդ որում՝ ռուսական ավիացիան կարևոր դերակատարում է ունեցել այդ գործում։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի օգնությունը հնարավորություն է տվել կարգուկանոն հաստատել Ղազախստանում, որի շնորհիվ հանրապետությունը կարող է հանգիստ ռեժիմով հետագայում լուծել սոցիալ-տնտեսական և քաղաքական բնույթի հարցեր։

Պուտինը հավելել է, որ, ըստ էության, սա ՀԱՊԿ ուժերի առաջին նման գործողությունն էր։

«Համատեղ ջանքերով մենք կատարեցինք մի շատ կարևոր խնդիր, որը թույլ կտա Ղազախստանի Հանրապետության ղեկավարությանը սոցիալ-տնտեսական և քաղաքական բնույթի հարցերը լուծել ազատ, հանգիստ ռեժիմով, հասարակության հետ երկխոսությամբ։ Սա շատ կարևոր է»,- ասել է Պուտինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

19:32 08.05.2025

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

19:17 08.05.2025

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...

BACK_TO_TOP