15:34 19.01.2022
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին Երևան քաղաքի Լևոնյան փողոցում հայտնաբերվել և Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Արմեն Ա.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 1-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին Աշտարակ-Եղվարդ խճուղու 4-րդ կմ-ից՝ հրաբխային խարանի հանքից, բերման է ենթարկվել 29-ամյա Խաչիկ Ա.-ն, որը հունվարի 18-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Խաչիկ Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 18-ին բաժին է ներկայացել 46-ամյա Շահում Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի (Խարդախության փորձը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ոստիկանության ՔՈԳՎ և Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին Լոռու մարզի Կուրթան գյուղում հայտնաբերվել և Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Գարիկ Զ.-ն, որը 2020 թ. հունվարի 3-ից ՌԴ Վորոնեժի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.2-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերվել և Ճամբարակի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Թովմաս Ղ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Թովմաս Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 18-ին Վեդի քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 24-ամյա Ռոման Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռոման Ն.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին բաժին է ներկայացել 48-ամյա Տարոն Թ.-ն, որը հունվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 18-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից բերման են ենթարկել 35-ամյա Կարեն Կ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարեն Կ.-ն ներկայացվել է դատարան:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 18-ին Խաղաղ Դոնի փողոցից բերման է ենթարկվել 45-ամյա Գուրգեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
14:57 13.06.2025
Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղություններըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […] ...
14:45 13.06.2025
13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլԱյսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […] ...
14:38 13.06.2025
Գրոսսին պատրաստ է մեկնել Իրան միջուկային անվտանգությունն ապահովելու համարԻսրայելի հարվածից հետո ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Իրանի իշխանություններին ասել է, որ պատրաստ է հնարավորինս արագ ժամանել երկիր՝ ապահովելու միջուկային անվտանգությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նա նաև երկու կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար։ ...
14:30 13.06.2025
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին է տրամադրել աշխարհի ամենամահացու զենքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը՝ Իսրայելի՝ Իրանին հարվածելուց հետո, հայտարարել է, որ Իսրայելն ունի աշխարհում ամենամահացու զենքը։ Թրամփն իր TRUTH Social սոցիալական ցանցում զգուշացրել է Իրանին ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու հետևանքների մասին ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ունի «աշխարհում ամենամահացու զենքը, որն ունի նաև Իսրայելը»։ ...
14:24 13.06.2025
Հայաստանը սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք է համարում խաղաղության օրակարգի առաջմղումը․ ԱԽ քարտուղարՀայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր բաժին կայունությունը բերել տարածաշրջան՝ առաջ մղելով խաղաղության օրակարգը, քանի որ Երևանը հենց դա է սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարն, անդրադառնալով հարցին, թե որո՞նք […] ...
14:17 13.06.2025
Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […] ...