6-րդ գումարման ԱԺ պատմության մեջ կմնա ընդունած օրենքների աննախադեպ թվով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

6-րդ գումարման ԱԺ պատմության մեջ կմնա ընդունած օրենքների աննախադեպ թվով

19:56 15.02.2018

«6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդունել է աննախադեպ թվով օրենքներ» – ասված է 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների մոնիթորինգների ամփոփագրում: Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ օրենքները 252 են: Սա շուրջ 3 անգամ ավելի է 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ցուցանիշից՝ 94-ից և 2 անգամ ավելի, քան նախորդ գումարման բոլոր նստաշրջաններում ընդունված օրենքների միջին ցուցանիշը՝ 125-ը:

«1-ին նստաշրջանում խորհրդարանն ընդունել է 34, 2-րդ նստաշրջանում՝ 252 օրենք: Դրանցից 15-ը «մայր» օրենքներ են, 38-ը՝ միջազգային պայմանագրեր: 2017-ին ընդունված 286 օրենքներից 261-ի կամ շուրջ 90 տոկոսի հեղինակները կառավարությունն է, 6-ինը՝ ԱԺ պատգամավորները, 19-ը՝ կառավարությունն ու պատգամավորները համատեղ»,- ասված է մոնիթորինգի արդյունքների մեջ:

«Արագացված քննարկումների լեգիտիմացում է եղել: Կրճատվել է հիմնական, հարակից զեկուցողների ելութներին տրված ժամանակը, հարցերի, ելութների համար ժամանկահատվածը: Եվ, ըստ էության, նոր կանոնակարգը խթանում է հնարավորինս քիչ հարցեր ու ելույթներ տալու ընթացակարգը: Երբ ընդունվում էր կանոնակարգը դժվար էր ենթադրել, թե ինչ դրսևորում կունենա, բայց իր դրսևորման մեջ շատ ակնհայտ արդյունք է գրանցել», – ասել է ԱԺ մոնիթորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Նշենք նաև, որ ընդունված օրենքների գերակշիռ մասը՝ 90-ը, վերաբերել են տնտեսական և հարկային, 80-ը՝ պետաիրավական ոլորտին:

2017 թվականի ընթացքում ԱԺ-ը հաստատել է 2016 թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ի գիտություն է ընդունել ՀԲ 2016թ հաշվետվությունը և 2017թ. ծրագիրը, ՎՊ տարեկան հաշվետվությունը, ՀՌԱՀ-ի, ՀՀ դատախազության, ԿԸՀ-ի և ՄԻՊ-ի 2016թ. տարեկան հաղորդումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

15:46 07.05.2025

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

15:38 07.05.2025

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական ​​այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

15:33 07.05.2025

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի  համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում,   երբ սոցիա­լական ծախսերի դիմաց փաստացի […] ...

Խաղի բոլոր վիճահարույց դրվագներում որոշում կայացվեց «Ինտերի» օգտին․ Ֆլիկ

15:28 07.05.2025

Խաղի բոլոր վիճահարույց դրվագներում որոշում կայացվեց «Ինտերի» օգտին․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը: «Հիասթափված եմ, բայց ոչ ֆուտբոլիստներից խաղից: Նրանք արեցին այն ամենն, ինչ կարող էին, բայց կա այն, ինչ կա: Դուրս մնացինք պայքարից, հաջորդ տարի կփորձենք հասնել եզրափակիչ: Կփորձենք երջանկացնել ակումբին ու թիմի երկրպագուներին: Չեմ ուզում շատ խոսել մրցավարության մասին, ես մրցավարին արդեն ասել եմ այն, ինչ […] ...

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը

15:22 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի նախարար  Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ  փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության […] ...

Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

15:16 07.05.2025

Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...

BACK_TO_TOP