Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:24 23.02.2022

Փետրվարի 22-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց, որ այն նաև ամուր հիմք է տարբեր ոլորտներում բազմակողմ ձևաչափերով համագործակցելու համար: Որպես փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ուղղություն՝ Համբարձում Մաթևոսյանն առանձնացրեց Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները և այդ համատեքստում կարևորեց լիտվացի գործընկերների փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ Փոխվարչապետը կարևորեց նաև Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կընձեռնի ԵՄ միջազգային համագործակցության գործիքների օգտագործմամբ աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և հատկապես՝ նոր պարեկային ծառայությանը:
Ռենատաս Պոժելան շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար՝ կարևորեց հուշագրի կնքմամբ իրավապահ երկու կառույցների միջև առկա հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելը և Հայաստանի հետ իրենց փորձով կիսվելու պատրաստակամություն հայտնեց։
Պատվիրակությունը փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրանք ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Լիտվայի ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։
Նույն օրը Լիտվայի ոստիկանության պատվիրակությունն այցելեց ոստիկանության կրթահամալիր։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ լիտվացի գործընկերները շրջեցին կրթահամալիրի տարածքում, ծանոթացան ոստիկանության ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի աշխատանքներին։
Ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը Լիտվայի ոստիկանության պատվիրակությանը ներկայացրին փորձակայանների աշխատանքը։ Հյուրերը հետևեցին նաև բանկի մասնաճյուղի վրա հարձակման և հանցագործների վնասազերծման ուսումնական դասընթացին։ Պատվիրակության անդամները հետևեցին նաև պարեկային ծառայության ոստիկանների՝ մեքենայի կանգնեցման և զինված իրավախախտների վնասազերծման ուսումնական գործընթացին։
Հյուրերը եղան նաև կրիմինալիստիկայի հատուկ լսարաններում, որտեղ ծանոթացան մասնագիտական ուսուցման առանձնահատկություններին։ Իսկ ոստիկանության թանգարանում նրանց ներկայացվեցին ոստիկանության մեկդարյա պատմության տարեգրությունն ու ոստիկանական արժեքավոր ցուցանմուշներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»

09:06 28.05.2025

Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հեռանալու կապակցությամբ հրապարակել է նրա՝ ակումբի կազմում խփած բոլոր գոլերը: 33-ամյա բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 422 խաղ, որոնցում աչքի է ընկել 108 գոլով: ...

Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարում

09:00 28.05.2025

Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարում

Գազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական պարագաներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ մայիսի 27-ի առավոտյան Իսրայել է ժամանել ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 800-րդ ինքնաթիռը։ Հետհաշվարկը սկսվում է 2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի շարժման պաղեստինցի արմատականների հարձակմանը ի պատասխան իսրայելական […] ...

ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար

08:50 28.05.2025

ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար

ԱՄՆ վարչակազմը դիմում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում իր գործընկերներին՝ Սիրիայի տնտեսություն ներդրումներ ներգրավելու համար։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մենք համագործակցում ենք տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար», – ասել է դիվանագետը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել էր 180 […] ...

«Բարսելոնան» Յամալի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի

08:40 28.05.2025

«Բարսելոնան» Յամալի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի

«Բարսելոնան» և 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կստորագրեն, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: Եվրոպայի չեմպիոնը 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 խաղ, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: Նա կատալոնական ակումբի հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, գավաթը և Լա լիգայի չեմպիոնական […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:35 28.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Մեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

08:30 28.05.2025

Մեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 1:30-ին (Մոսկվայի ժամանակով 4:30)՝ Կաբո Սան Լուկաս քաղաքից 367 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 68 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ ...

BACK_TO_TOP