20:38 27.05.2025
Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
Մանրամասները սոցիալական հարթակ հաղորդման շրջանակում ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը:
23:39 27.05.2025
Հունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի բակերն ու այգիները կլցվեն հեքիաթային մթնոլորտովՀունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի բակերն ու այգիները կլցվեն հեքիաթային մթնոլորտով։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը կայցելի մեր 12 վարչական շրջանները՝ մանկական ուրախությամբ ու պատկերավոր պատմություններով։ Սպասվում են ինտերակտիվ թատերական ներկայացումներ տիկնիկագործության վարպետության դասեր հեքիաթների կենդանի ընթերցանություն: Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք ձեզ՝ խաղալու, […] ...
23:34 27.05.2025
Շիրակի մարզում 31-ամյա վարորդը «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին․ կան վիրավորներՄայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհին՝ Թորոս գյուղի վարչական տարածքում, 31-ամյա Դավիթ Հովսեփյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճամփեզրին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ […] ...
23:27 27.05.2025
Կառլո Անչելոտին ժամանել է ԲրազիլիաԿառլո Անչելոտին ժամանել է Բրազիլիա, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Իտալացի մասնագետին դիմավորել է կոնֆեդերացիայի նախագահ Սամիր Շուադը։ Անչելոտին հունիսից կստանձնի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև աշխարհի 2026թ. առաջնությունը ներառյալ։ 65-ամյա մարզիչը 2021թ. հուլիսից գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։ ...
23:22 27.05.2025
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՄայիսի 26-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Յուլիուս Պրանեվիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը կարևորել է լիտվական կողմի հետ համագործակցությունը և միջազգային փորձի ներդրումը՝ որպես արդյունավետ կառավարման ու բարեփոխումների կարևոր բաղադրիչ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների վերակազմավորման […] ...
23:17 27.05.2025
Արմավիրի մարզում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա 4 վիրավորՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ծաղկալանջ-Գեղակերտ ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, […] ...
23:08 27.05.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպքՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց […] ...