08:50 28.05.2025
ԱՄՆ վարչակազմը դիմում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում իր գործընկերներին՝ Սիրիայի տնտեսություն ներդրումներ ներգրավելու համար։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։
«Մենք համագործակցում ենք տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար», – ասել է դիվանագետը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել էր 180 օրով կասեցնել Սիրիայի նկատմամբ 2019 թվականին սահմանված պատժամիջոցների փաթեթը։
14:11 29.05.2025
Մահվան ելքով վրաերթ Ներքին Գետաշեն գյուղումՄայիսի 27-ին` ժամը 21.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա Սերգո Գ.-ի, որը, մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...
14:01 29.05.2025
Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԱրևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևանում մայիսի 29-ին և հունիսի 2-ին երեկոյան, 30-ին և հունիսի 3-ին […] ...
13:52 29.05.2025
1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար ՎանաձորումՄայիսի 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի բեռնատարին։ 21-ամյա ուղևոր Սեյրան Ն.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և երեք ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
13:44 29.05.2025
«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը։ Մրցաշարի եզրափակչում լոնդոնյան ակումբըը 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բետիսի» դեմ խաղում։ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած հանդիպման 9-րդ րոպեին անդալուզյան թիմին հաշվի մեջ առաջ մղեց Աբդե Էզալզուլին: Թիմերն ընդմիջման գնացին «Բետիսի» օգտին հաղթական հաշվով: Երկրորդ կեսում, սակայն, Էցնո Ֆեռնանդեսի, Նիկոլաս Ջեքսոնի, Ջեյդոն Սանչոյի ու Մոյզես Կայսեդոյի գոլերի շնորհիվ Մարեսկայի գլխավորած […] ...
13:35 29.05.2025
Վերջին ամիսներին տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ․ ԱբրահամյանՎերջին 1.5-2 ամիսների ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 29-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Նախ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնչել են երկու բավականին ուշագրավ հայտարարություններ։ Առաջինը՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն էր Կոնգրեսում, որտեղ, ըստ էության, նշվեց, որ անկախ […] ...
13:24 29.05.2025
SUMMEET ժամանակակից պարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունըՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնը: SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ 5-րդ փառատոնն իրականացվում է միջազգային նոր համագործակցություններով՝ ճապոնացի, հարավկորեացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, ռուս և […] ...