08:35 28.05.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
13:11 29.05.2025
Հայտնի է NBA-ի եզրափակչի առաջին մասնակիցըNBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» ընդհանուր 4:1 հաշվով հաղթել է «Մինեսոտա Թիմբերվուլվզին»: Թիմերի 5-րդ խաղը ավարտվել է 124:94 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Շեյ Գիլջես-Ալեքսանդրն էր, որը վաստակել է 34 միավոր: Կանադացին օրեր առաջ ճանաչվեց լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP): Գերեզրափակչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» մրցելու է «Ինդիանա» – «Նյու-Յորք» զույգի հաղթողի հետ: Չորս հանդիպումից հետո […] ...
13:00 29.05.2025
«ՄԱՎԵՏԱ. գյուղատնտեսություն՝ բոլորի համար». աշխատանքի տոնավաճառ Երևանում«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, համագործակցելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, Երևանում անցկացրել է աշխատանքի տոնավաճառ։ «Գյուղատնտեսություն՝ բոլորի համար» խորագրով անցկացվող աշխատանքի տոնավաճառին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ծրագրի գործընկեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Նախարարի տեղակալ Արաքսիա […] ...
12:48 29.05.2025
Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադՄայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։ Խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը […] ...
12:40 29.05.2025
Գևորգ Պապոյանը մասնակցում է «Աստանա միջազգային համաժողովին»Մայիսի 29-30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում՝ մասնակցելու «Աստանա միջազգային համաժողովին»։ Համաժողովի շրջանակում նախարար Պապոյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է լիագումար նիստին, որը միավորել է ավելի քան 70 երկրից բարձրաստիճան ներկայացուցիչների, քաղաքական ու տնտեսական գործիչների՝ քննարկելու գլոբալ մարտահրավերներն ու տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունները։ ...
12:32 29.05.2025
Մեսսիի և Սուարեսի դուբլերը և «Ինտեր Մայամիի» հաղթանակըMLS-ի 16-րդ տուրում «Ինտեր Մայամին» 4:2 հաշվով հաղթել է «Մոնրեալին»: Ֆլորիդացիների առաջին ու չորրորդ գոլերը խփել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին: Նա սկզբում աչքի է ընկել հեռու տարածությունից գեղեցիկ հարվածով, իսկ վերջնամասում Լուիս Սուարեսի հետ «պատ» խաղարկելուց հետո գնդակը «կախել» է դարպասապահի վրայով: 37-ամյա ֆուտբոլիստը նաև գոլային փոխանցում է կատարել Սուարեսին, որը ևս դուբլ […] ...
12:24 29.05.2025
Գյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, և մայիսի 21-ին վարչություն հրավիրեցին ենթադրյալ տուժածին: Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչն ընդունեց, որ մոտ երկու ամիս առաջ օգտվել են իր տան դուռը բաց լինելու և իր բացակայության հանգամանքից, մտել բնակարան ու գողացել են մեկ բնանկար և մեկ դիմաքանդակ: Հետագա միջոցառումներով պարզվեց, սակայն, […] ...