20:45 07.03.2022
ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքը չհայտարարագրելու և 211 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ՝ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 350 մլն ՀՀ դրամի գույքը:
Մասնավորապես, Ա. Համբարձումյանը Իտալիայի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության` կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել և 2017-2018 թվականներին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ, սակայն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում կահույքի վերը նշված իրական արժեքից նշվել է ընդամենը շուրջ 105.000 եվրոն:
Դրանից հետո գործարարը վերոհիշյալ ապրանքների ձեռքբերման իրական արժեքների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում: Արդյունքում պակաս է հաշվարկվել և Ա. Համբարձումյանի կողմից չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 211 մլն ՀՀ դրամի մաքսատուրք և ԱԱՀ, ինչպես նաև դրանցից գոյացած տույժեր ու տուգանքներ:
Բացի այդ, 2003թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը զբաղեցնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը և լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող, 2017 և 2018 թվականներին գնված` թանկարժեք իր հանդիսացող վերոհիշյալ կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 07.03.2022թ.-ին Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ա. Համբարձումյանի կողմից պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը նույն օրը վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:47 12.06.2025
Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներ12:30 12.06.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին12:10 12.06.2025
«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն13:30 12.06.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:13 12.06.2025
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։ ...
13:00 12.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ըԲացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված […] ...
12:47 12.06.2025
Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներԱվտոմեքենայից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացվել էր հունիսի 9-ին: Գողացել էին Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Իրացնելով Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալները՝ գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին են ներկայացվել Երևանի բնակիչ՝ 17-ամյա և Սյունիքի մարզի Շամբ գյուղի բնակիչ՝ 21-ամյա երկու երիտասարդ: Պարզվել է, […] ...
12:30 12.06.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան ՄարիանինՀունիսի 11-ին Պրահայում՝ «Գլոբսեք» համաժողովի աշխատանքների շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ՝ առանձնանշելով տնտեսական ոլորտում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ […] ...
12:10 12.06.2025
«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը«Ինտերը» կգնի լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալեվսկիի ամբողջական տրանսֆերը «Ռոմայից», հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Լեհ ֆուտբոլիստը հունվարից վարձակալությամբ հանդես էր գալիս «Ինտերի» կազմում: Իտալական ակումբը Զալևսկիի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք ուներ, որից ցանկանում է օգտվել: Գործարքը կարժենա 6 միլիոն եվրո: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլի ու […] ...