23:52 07.03.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից դեռեւս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)՝ ուղղված տնտեսական հիմնարար եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:
Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակներում ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ ծրագրի նպատակայնությունը փոխելու եւ Պահուստային ծրագրի ներքո հասանելի միջոցները օգտագործելու նոր կորոնավիրուսային համավարակի հետեւանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նպատակով: Արդյունքում, 2020թ. մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՀ-ի միջեւ ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը, որով հասանելի են դարձել ընդհանուր առմամբ շուրջ 231.656 մլն ՀՓԻ (315 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ:
2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին տեղի են ունեցել Պահուստային ծրագրի չորրորդ եւ հինգերորդ համատեղ վերանայումները, որոնց արդյունքներով հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ բյուջետային միջոցներ: Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը 2021թ. նոյեմբերի 19-ին «Մտադրությունների նամակ»-ով դիմել է ԱՄՀ-ին՝ հասանելի միջոցները որպես բյուջետային աջակցություն ներգրավելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:
Նամակ-համաձայնագրով ստացվելիք վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում, եւ վարկն ուղղվելու է ՀՀ 2022թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Փաստաթղթի վավերացումը փոխկապակցված է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հետ: Նշվել է նաեւ, որ նամակ-համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել: Այն մարվելու է 5 տարվա ընթացքում:
Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքին համապատասխան վավերացման կամ հաստատման ներպետական ընթացակարգերի ավարտելու մասին ՀՀ ԱԳ նախարարության համապատասխան գրությունը ստանալուց եւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱՄՀ-ին ծանուցելուց հետո:
Մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հարակից խոսքում կարեւորելով օրենքի նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել: Հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն:
12:30 12.06.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին12:10 12.06.2025
«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն12:30 12.06.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան ՄարիանինՀունիսի 11-ին Պրահայում՝ «Գլոբսեք» համաժողովի աշխատանքների շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ՝ առանձնանշելով տնտեսական ոլորտում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ […] ...
12:10 12.06.2025
«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը«Ինտերը» կգնի լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալեվսկիի ամբողջական տրանսֆերը «Ռոմայից», հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Լեհ ֆուտբոլիստը հունվարից վարձակալությամբ հանդես էր գալիս «Ինտերի» կազմում: Իտալական ակումբը Զալևսկիի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք ուներ, որից ցանկանում է օգտվել: Գործարքը կարժենա 6 միլիոն եվրո: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլի ու […] ...
11:51 12.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների […] ...
11:49 12.06.2025
ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամըՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2025 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող մեկ կազմակերպություն: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: ...
11:41 12.06.2025
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:20 12.06.2025
Նիկո Ուիլյամսը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ«Աթլետիկի» վհարձակվող Նիկո Ուիլյամսը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է, հաղորդում է Sport Bild-ը: Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է 22-ամյա իսպանացու տրանսֆերով ուժեղացնել հարձակման գիծը: «Բավարիան» փոխարինող է փնտրում Լերոյ Սանեին, որը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Գալաթասարայում»: «Բավարիան» Նիկո Ուիլյամսի համար կարող է վճարել 50 միլիոն եվրո: Գերմանական ակումբը պատրաստ է տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ […] ...