09:07 04.04.2022
Վիկտոր Օրբանը հայտնել է Հունգարիայում իշխող դաշինքի հաղթանակի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իշխող դաշինքի հաղթանակի մասին։ Քաղաքական գործչի ելույթը հեռարձակվել է М1 հեռուստաալիքով։
«Մենք այնպիսի հաղթանակ ենք տարել, որ նույնիսկ Լուսնից է տեսանելի, իսկ Բրյուսելից, ամեն դեպքում, հաստատ։ Թանկագի՛ն բարեկամներ, այդ հաղթանակը մինչև մեր կյանքի վերջ անմոռանալի կմնա նաև այն պատճառով, որ շատ-շատ էին նրանք, ում դեմ պետք էր պայքարել՝ «ձախեր» տանը, «միջազգային ձախեր»՝ արտերկրում, բրյուսելյան բյուրոկրատներ, Սորոսի կայսրության բոլոր ֆինանսական ինստիտուտները, միջազգային ԶԼՄ-ները և, վերջիվերջո, նույնիսկ Ուկրաինայի նախագահը»,-ասել է վարչապետը։
Օրբանի «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միությունը» ստացել է մոտ 68 տոկոս ձայն՝ քվեների մոտ 88 տոկոսի հաշվարկումից հետո։ Ընդդիմությունը ստացել է 28 տոկոս ձայն։
Հունգարիայի խորհրդարանում կա 199 տեղ, որոնք բաշխվում են հետևյալ կերպ՝ 106 տեղ՝ մեծամասնական, 93-ը՝ համամասնական ընտրակարգով։ Քվեարկելու իրավունք ունի 8․2 մլն քաղաքացի։
Վիկտոր Օրբանի գլխավորած իշխող դաշինքն աջակցում է Ռուսաստանի հետ համագործակցությանը, մինչդեռ ընդդիմությունը հակված է Բրյուսելի հետ փոխգործակցության։
12:55 31.05.2025
«Բեբուկ» մանկական շարժական թատրոնը հունիսի 1-հուլիսի 31-ը կայցելի Երևանի բոլոր վարչական շրջաններՀունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը կայցելի մեր 12 վարչական շրջանները՝ մանկական ուրախությամբ ու պատկերավոր պատմություններով։ «Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք ձեզ՝ խաղալու, ստեղծելու ու հեքիաթով ապրելու միասին»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...
12:43 31.05.2025
Ճապոնիան և ԱՄՆ-ն համաձայնել են G7 գագաթնաժողովից առաջ լրացուցիչ բանակցությունների փուլ անցկացնելՃապոնիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները համաձայնել են հանդիպել՝ G7 գագաթնաժողովից առաջ մաքսատուրքերը քննարկելու համար։ Գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել հունիսի 15-17-ը Կանադայում: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ Վաշինգտոնում հանդիպումներից հետո Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան հայտարարել է, որ նրանք պլանավորում են բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել հունիսի կեսերին կայանալիք […] ...
12:40 31.05.2025
WSJ. Թրամփը կարծում է, որ Մասկը հանճարի և երեխայի խառնուրդ էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականների հետ զրույցներում միլիարդատեր Իլոն Մասկին, որը վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), անվանել է «50% հանճար, 50% տղա երեխա»։ Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է The Wall Street Journal-ը (WSJ) ՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին։ Նրանցից ոմանք Թրամփից լսել էին մեկ այլ «համամասնության» մասին՝ «90% հանճար, 10% […] ...
12:34 31.05.2025
Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է․ Կալլասը՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների մասինԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները անվանել է ամենամեծ մարտահրավերը, գրում է Bloomberg-ը։ «Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է», – ասել է նա Շանհայում անվտանգության համաժողովում։ Բացի այդ, եվրոպացի քաղաքական գործիչը հիշատակել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի խոսքերը, որը Չինաստանը սպառնալիք էր անվանել ասիական մյուս […] ...
12:30 31.05.2025
Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածուԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քննարկում է հանրապետության ներկայիս առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդարանում քվեարկության միջոցով երրորդ ժամկետով պաշտոնավարման համար առաջադրելու հնարավորությունը, հաղորդում է թուրքական կառավարամետ «Türkiye» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունջն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը կարող է երրորդ ժամկետով առաջադրվել, եթե խորհրդարանը որոշի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել։ Արտահերթ […] ...
12:30 31.05.2025
Հրդեհ Բերքանուշ գյուղումՄայիսի 31-ին, ժամը 02:26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում անասնագոմ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում գտնվող նախկին անասնագոմում ( մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...