11:41 26.04.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, ծանր վիրավորանքի՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, սպանության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
12:10 14.06.2025
Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն ավելացել է12:05 14.06.2025
Պիոլին կհեռանա «Ալ-Նասրից» և կգլխավորի «Ֆիորենտինան»12:10 14.06.2025
Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն ավելացել էԳուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, շաբաթ օրը հաղորդել է հնդկական NDTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ինքնաթիռում զոհվել է 241 մարդ, իսկ 10-ին գտել են գետնին՝ վթարի վայրում։ «Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի», – հաղորդել է հեռուստաալիքը՝ […] ...
12:05 14.06.2025
Պիոլին կհեռանա «Ալ-Նասրից» և կգլխավորի «Ֆիորենտինան»«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կհեռանա թիմից և կգլխավորի իտալական «Ֆիորենտինան»։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ 59-ամյա մարզչի գործակալները աշխատում են նրա՝ «Ալ-Նասրի» հետ պայմանագիրը խզելու ուղղությամբ։ Իտալացին հավանաբար հուլիսին կվերադառնա հայրենիք և կգլխավորի «Ֆիորենտինան»։ Նրա աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։ «Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է Ա Սերիայի վեցերորդ հորիզոնականը և կխաղա Կոնֆերենցիայի […] ...
11:56 14.06.2025
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքըԴատարանը որոշել է մերժել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Աբրահամյանը ձերբակալվել էր երեկ։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: ...
11:48 14.06.2025
ԱՄՆ-ում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-իՏեխասի Սան Անտոնիո քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-ի, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Ավելի վաղ Associated Press-ը, հղում անելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սան Անտոնիոյում առնվազն չորս մարդ է մահացել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։ «Սան Անտոնիոյում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, […] ...
11:41 14.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ: ...