Հրանտ Դինքի գործով Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Հրանտ Դինքի գործով Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել

18:38 05.05.2022

«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի շրջանային դատարան  ներկայացված բողոքի քննությունն ավարտվել է։ 61 մեղադրյալների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետեր Ալի Ֆուաթ Յըլմազերի և Ռամազան Աքյուրեքի, որոնք հանցավոր անփութություն են դրսևորել Դինքի սպանության գործում, ազատազրկման և արդարացման դատավճիռները հաստատվել են դատարանի կողմից։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։

Այսպիսով, դատարանի որոշմամբ հաստատվել է Ստամբուլի 14-րդ քրեական պալատի որոշումն առ այն, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենականները (FETÖ) աջակցել են սպանության հեղինակներին և հրահրողներին:

Անցած տարվա մարտին 76 մեղադրյալների վերաբերյալ վճիռներ էին կայացվել: Նրանցի 6-ը կալանավորվել են, իսկ 13-ը՝ փախուստի մեջ են:

Նրանցից նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերը և Ռամազան Աքյուրեքը դատապարտվել են ցմահ բանտարկության՝ «դիտավորությամբ սպանության» համար: Ընդհանուր առմամբ 26 մեղադրյալներ դատապարտվել են տարբեր չափերով ազատազրկման։ Մինչդեռ 37 ամբաստանյալներ արդարացվել են, 13 ամբաստանյալների գործերն առանձնացվել են՝ փախուստի մեջ գտնվելու պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունգարիան հայտնել է, որ իրեն ցանկանում են զրկել ԵՄ-ում քվեարկության իրավունքից՝ Ուկրաինայի պատճառով

09:11 28.05.2025

Հունգարիան հայտնել է, որ իրեն ցանկանում են զրկել ԵՄ-ում քվեարկության իրավունքից՝ Ուկրաինայի պատճառով

ԵՄ Խորհրդում Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ լսումները հաստատեցին այս գործընթացի քաղաքական բնույթը, քանի որ մի շարք երկրներ ընդունեցին, որ ամբողջ խնդիրը Բուդապեշտի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկը՝ Բրյուսելում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ «Եվրոպական Միության մասին պայմանագրի […] ...

Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»

09:06 28.05.2025

Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հեռանալու կապակցությամբ հրապարակել է նրա՝ ակումբի կազմում խփած բոլոր գոլերը: 33-ամյա բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 422 խաղ, որոնցում աչքի է ընկել 108 գոլով: ...

Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարում

09:00 28.05.2025

Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարում

Գազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական պարագաներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ մայիսի 27-ի առավոտյան Իսրայել է ժամանել ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 800-րդ ինքնաթիռը։ Հետհաշվարկը սկսվում է 2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի շարժման պաղեստինցի արմատականների հարձակմանը ի պատասխան իսրայելական […] ...

ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար

08:50 28.05.2025

ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար

ԱՄՆ վարչակազմը դիմում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում իր գործընկերներին՝ Սիրիայի տնտեսություն ներդրումներ ներգրավելու համար։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մենք համագործակցում ենք տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար», – ասել է դիվանագետը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել էր 180 […] ...

«Բարսելոնան» Յամալի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի

08:40 28.05.2025

«Բարսելոնան» Յամալի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի

«Բարսելոնան» և 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կստորագրեն, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: Եվրոպայի չեմպիոնը 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 խաղ, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: Նա կատալոնական ակումբի հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, գավաթը և Լա լիգայի չեմպիոնական […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:35 28.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

BACK_TO_TOP