19:40 05.05.2022
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ընթացքի մեջ են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն 4 ծրագրեր, որոնց մեկնարկը տրվել է 2021 թվականից։
Ճամբարակի բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման, Ճամբարակ քաղաքի Բաբաջանյան և Նարեկացի փողոցների հետիոտնային ճանապարհների սալարկման, ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքի և Դպրաբակ գյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 124 միլիոն 406 հազար 240 դրամ է, որից 76 միլիոն 213 հազար 401 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 48 միլիոն 192 հազար 839 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանի ներդրումը։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Ծրագրերի ավարտից հետո կլուսավորվեն Ճամբարակ քաղաքի Զորավար Անդրանիկ և Սարալանջ փողոցները և Գետիկ ու Դպրաբակ գյուղերը՝ 3420 մետր ընդհանուր երկարությամբ:
Նարեկացի և Բաբաջանյան փողոցներում կսալարկվի հետիոտնային ճանապարհը, որով Վերին Ճամբարակ թաղամասը կկապվի Ճամբարակ քաղաքի կենտրոնին:
Ամբողջովին կհիմնանորոգվեն Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկը և Դպրաբակի մշակույթի տունը։
Բոլոր չորս ծրագրերի ավարտի ժամկետ է սահմանված մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...
21:44 27.05.2025
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ ՔուլսինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...
21:30 27.05.2025
Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացըԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...
21:21 27.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստըՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:13 27.05.2025
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլումԴանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...