19:50 05.05.2022
Վերին Լարսի անցակետից մինչև 100 կմ և ավելի հեռավորության վրա տարբեր ճանապարհներին այս պահին կանգնած են շուրջ 2000 բեռնատարներ, որոնց 20 տոկոսը հայկական մեքենաներն են. հերթերը, սակայն, հետզհետե նվազում են, հարցը քննարկվել է նաև Մաքսային ծառայության հետ, հանձն են առել արագ փչացող բեռները ձևակերպելուց հետո արագ բաց թողնելու հարցում աջակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանը:
Ըստ Թանանյանի՝ մեկ ամիս առաջ հերթում 5000-7000 մեքենա էր սպասում, հիմա արդեն նվազման միտում կա, Ռուսաստանից Վրաստան գծին կանգնած բեռնատարների թիվն արդեն իջել է շուրջ 2000, որոնց 20 տոկոսն է հայկական՝ տարբեր բեռներով, այդ թվում՝ փչացող: Կանգնած են թուրքեր, ռուսներ, ղրղզներ և այլք: Հայկական շատ մեքենաներ դեռ կանգնած են Լարս անցակետից բավականին հեռավորության վրա:
Իսկ թե հերթերի գոյացման պատճառը որն է՝ կցորդը պարզաբանում է, որ այս տարի միայն առաջին եռամսյակում 35 օր Լարսը չի աշխատել՝ Խաչի լեռնանցքում եղանակի հետ կապված: Հաշվարկելով ամեն օր բաց թողնվող 400-450 մեքենաները, ստացվում է, որ շուրջ 12 000 մեքենա չի անցել: Սակայն հիմա եղանակը կարգավորվել է, ըստ Թանանյանի՝ ճանապարհը տևական չի փակվի:
Ընդ որում, շուտ փչացող ապրանքներով բեռնված բեռնատարների հետ կապված մաքսային որևէ արտոնություն չկա: «Եթե գալիս, հասնում են մաքսակետ, շատ արագ անցնում են, մաքսակետ հասնելու հարցն է: Հերթերը կանգնած են ճանապարհների վրա, դա մաքսայինի հետ կապ չունեցող հարց է, բեռը բարձել են, գալիս են մաքսակետով անցնելու, դա կարգավորում է ճանապարհային ոստիկանությունը: Իհարկե, մաքսայինն իրենց հորդորում է հնարավորինս արդար պահել հերթերը, որ չշրջանցեն, բայց անխուսափելի է, առանց դրա չեն կարող»,- ասել է մաքսային կցորդը:
Ըստ նրա՝ Լարսի բացթողունակությունը օրական երկու ուղղությամբ շուրջ 200 բեռնատար է, սակայն երկու ուղղությամբ բաց է թողնվում ավելի քան 900 բեռնատար: Իսկ մարդատարների մասով թողունակությունը 200 է, սակայն բաց է թողնում երկու ուղղությամբ մոտ 1000 մարդատար:
Ըստ Թանանյանի՝ խնդիրը ճանապարհային կարգավորման դաշտում է, որևէ մեկը որևիցե արտոնություն չունի: Արտոնությունից օգտվում են միայն գյուղատնտեսական կենդանիներ տեղափոխող մեքենաները, պայթյունահրավտանգ բեռներ տեղափոխողները: Նա նկատեց՝ վարորդներն իրենք էլ չեն թողնի, որ մեկն արտահերթ գնա: «Ճանապարհային ոստիկանությունը զբաղվում է հերթերի պահպանմամբ: Երբ հերթերը հասնում են Լարս, երբ սկսում են ձևակերպել, շատ արագ ձևակերպում են՝ նախագծայինից մոտ 400-500 տոկոս արդյունավետությամբ»,- եզրափակել է նա:
«Այն մեքենաները, որոնք կանգնած են Լարսի հարակից տարածքում, և հայտնի է, թե ինչ բեռ են տեղափոխում, նրանց հետ կապված մենք դիմել ենք մաքսայինի ղեկավարությանը, որպեսզի աջակցեն, որ հնարավորինս արագ ձևակերպվեն»,-վստահեցրել է Թանանյանը:
Արագ փչացող բեռների հարցը բարձրացվում է բոլորի կողմից, նման բեռներ կան նաև մյուսների բեռնատարներում: Նման խնդիր կա ոչ միայն Ռուսաստանից Վրաստան, այլ նաև Վրաստանից դեպի Ռուսաստան:
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...
21:44 27.05.2025
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ ՔուլսինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...
21:30 27.05.2025
Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացըԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...
21:21 27.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստըՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:13 27.05.2025
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլումԴանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...