Գյումրիում կկայանա հայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշար, որին ներկա կգտնվի անվանի ֆուտբոլիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Գյումրիում կկայանա հայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշար, որին ներկա կգտնվի անվանի ֆուտբոլիստը

20:40 06.05.2022

Գյումրիում կայանալու է հայտնի հայ դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշար, որին մասնակցելու են հանրակրթական դպրոցների աշակերտները։

Մեծ մրցաշարից առաջ, կկայանան նախապատրաստական,փորձնական մրցումներ։

Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսել են «Բարու ճանապարհ» հասարակական կազմակերպության ղեկավար, մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, «Ռոսսատրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Գյումրու Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևը։

Ազգությամբ ռուս Ռոման Բերեզովսկին 20 տարի հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։ Նրա առաջին հանդիպումը ազգային ընտրանու կազմում 1996 թվականին էր։ Նրա եղբայրը՝ Ալեքսանդր Բերեզովսկին նշել է․

«Դեռ 1992 թվականին Ռոմանը գնդակ էր խաղում բակում՝ Կապանում , կարելի է ասել, կրակոցների տակ, Արցախյան առաջին գոյամարտի տարիներին»։

Մրցաշարի կազմակերպիչների որոշմամբ, մրցումներն անցկացվելու են սահմանային բնակավայրերի դպրոցականների մասնակցությամբ։

«Մենք մեկնարկը տալիս ենք Գյումրիում,որովհետև քաջ ու արժանի մարդկանցով  այս քաղաքը հայտնի է իր մարզիկներով »,- նշել է Վադիմ Ֆեֆիլովը։

Նշենք նաև,որ 2023 թվականին մրցաշարը կանցկացվի Տավուշի,Սյունիքի և այլ մարզերում։

Գյումրիում անցկացվելիք մրցաշարին ներկա կգտնվի Ռոման Բերեզովսկին, ով անձամբ մրցանակը և ինքնագիր կհանձնի հաղթող թիմին։

Մրցաշարը կկայանա մայիսի 10-ին Գյումրու Արամ Սարգսյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայդենհայմը» մեծ դժվարությամբ պահպանեց տեղը Բունդեսլիգայում

09:25 28.05.2025

«Հայդենհայմը» մեծ դժվարությամբ պահպանեց տեղը Բունդեսլիգայում

«Հայդենհայմը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Էլֆերսբերգին» և պահպանեց տեղը Բունդեսլիգայում: Անցումային փլեյ-օֆֆի եզրափակչի առաջին խաղում թիմերը 2-2 հաշիվն էին գրանցել: Պատասխան մրցավեճում «Հայդենհայմը» Երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցչից հաղթանակ պոկեց 90+5-ին: ...

ԱՄՆ-ը չի հաստատել Կիևին մատակարարվող զենքի շրջանակի սահմանափակումների վերացումը

09:20 28.05.2025

ԱՄՆ-ը չի հաստատել Կիևին մատակարարվող զենքի շրջանակի սահմանափակումների վերացումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի հաստատել Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումների ենթադրյալ վերացման մասին տեղեկատվությունը։ Համապատասխան հայտարարությունը լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ արել է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Ես չեմ քննարկելու դա և չեմ հաստատելու այն», – ասել է նա՝ ի պատասխան գերմանական իշխանությունների այն պնդումների մեկնաբանման խնդրանքին, որ մի շարք երկրներ, […] ...

Հունգարիան հայտնել է, որ իրեն ցանկանում են զրկել ԵՄ-ում քվեարկության իրավունքից՝ Ուկրաինայի պատճառով

09:11 28.05.2025

Հունգարիան հայտնել է, որ իրեն ցանկանում են զրկել ԵՄ-ում քվեարկության իրավունքից՝ Ուկրաինայի պատճառով

ԵՄ Խորհրդում Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ լսումները հաստատեցին այս գործընթացի քաղաքական բնույթը, քանի որ մի շարք երկրներ ընդունեցին, որ ամբողջ խնդիրը Բուդապեշտի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկը՝ Բրյուսելում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ «Եվրոպական Միության մասին պայմանագրի […] ...

Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»

09:06 28.05.2025

Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հեռանալու կապակցությամբ հրապարակել է նրա՝ ակումբի կազմում խփած բոլոր գոլերը: 33-ամյա բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 422 խաղ, որոնցում աչքի է ընկել 108 գոլով: ...

Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարում

09:00 28.05.2025

Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարում

Գազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական պարագաներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ մայիսի 27-ի առավոտյան Իսրայել է ժամանել ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 800-րդ ինքնաթիռը։ Հետհաշվարկը սկսվում է 2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի շարժման պաղեստինցի արմատականների հարձակմանը ի պատասխան իսրայելական […] ...

ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար

08:50 28.05.2025

ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար

ԱՄՆ վարչակազմը դիմում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում իր գործընկերներին՝ Սիրիայի տնտեսություն ներդրումներ ներգրավելու համար։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մենք համագործակցում ենք տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար», – ասել է դիվանագետը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել էր 180 […] ...

BACK_TO_TOP