Վանաձորի տնակային ավանում ապրող երկու ընտանիք բնակարանամուտ է տոնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Վանաձորի տնակային ավանում ապրող երկու ընտանիք բնակարանամուտ է տոնել

18:28 10.05.2022

Լոռու մարզպետարանի, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի և Վանաձորի համայնքապետարանի եռակողմ համագործակցության շնորհիվ այսօր Վանաձորի Տարոն 4 թաղամասում բնակարանամուտ տոնեց Սանկտ Պետերբուրգ տնակային ավանում 33 տարի բնակվող 2 ընտանիք: Տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։

 

Բնակարանամուտի արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրաչ Հակոբյանը, հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներ, շինարարությունն իրագործող կազմակերպության ներկայացուցիչները:

Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան ավագ քահանա Ազարյանը բնակարանամուտի օրհնության կարգ կատարեց և մաղթեց, որ միայն ուրախության սեղաններ բացվեն տանտերերի օջախներում:

Համագործակցության շրջանակներում այս նպատակով Վանաձորի համայնքապետարանը 3000 քառակուսի մետր հողամաս է տրամադրել՝ 5 տարում մոտ 18 բնակարան կառուցելու համար: Բնակարաններից յուրաքանչյուրի արժեքը շուրջ 14 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը նվիրատվություն է հիմնադրամից, իսկ մյուս 50 տոկոսը տրվում է շահառուին՝ 10 տարով անհատույց վարկի ձևով: Մեկ բնակարանի տարածքը 72 քառակուսի մետր է, գազաֆիկացված է, ունի ջրամատակարարման, ջրահեռացման, ինչպես նաև ջեռուցման համակարգ, էլեկտրաէներգիա:

Շահառու ընտանիքների ընտրությունը կատարվել է մարզպետի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Այսօր բնակարան ստացող երկու շահառուներն էլ զինվորականների ընտանիքներ էին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

22:42 27.05.2025

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

Ստոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP