19:00 12.05.2022
Արդեն մի քանի տարի է՝՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կենդանիների և բույսերի առողջությամբ զբաղվող միջազգային կառույցները փորձում են համատեղել ջանքերը և համախմբել բոլոր շահագրգիռ ոլորտերը «Մեկ առողջություն» սկզբունքի շուրջ, որի շրջանակներում առանցքային դեր է վերապահված բույսերին ու դրանց առողջության պաշտպանությանը:
Խնդրի կարևորությունը նկատի ունենալով էլ՝ ՀՀ կառավարությունը, ապրիլի 15-ի որոշմամբ, մայիսի 12-ը Հայաստանում ամրագրել է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր:
Նկատի ունենալով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղություններից մեկը բուսասանիտարիան է և կարևորելով այդ ոլորտի դերի բարձրացումն ու դրան ուղղված միջոցառումների մասին հանրային իրազեկումը, Տեսչական մարմինը մայիսի 12-ին անցկացրել է իրազեկման մի շարք միջոցառումներ:
Դրանք մեկնարկել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված կլոր սեղանով, որը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության հանդիպումն էր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ու գիտության, գիտական հաստատությունների դերը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն ու Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը ներկայացրել են Տեսչական մարմնի գործառույթներն ու պատասխանել հուզող հարցերին:
Այսօր նաև տեղի է ունեցել ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին ներկայացվել է բույսերի առողջության պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, պետական վերահսկողության առանձնահատկությունները, արված աշխատանքն ու լուծման կարիք ունեցող խնդիրները:
Օրվա երկրորդ կեսին անցկացվել է համաժողով «Առողջ բույս՝ առողջ մոլորակ» կարգախոսով, որին մասնակցել են ոլորտի մասնագետներ, ՍԱՏՄ-ի, միջազգային կառույցների, ուսումնական-գիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ:
Ինչո՞ւ է բույսերի առողջությունը կարևոր, ինչ խնդիրներ կան այս ոլորտում, և ինչու՞ է կարևոր բնագավառի պետական վերահսկողությունը. այս հարցերին է անդրադարձել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը: «Բույսերի առողջության պահպանումը կարևորագույն նշանակություն ունի կայուն գյուղատնտեսության եւ պարենային համակարգերի համար, ինչը ոչ միշտ է գիտակցվում բույսեր մշակողների կողմից։ Բույսերին տրվող հավելումները՝ պեստիցիդներ ու թունաքիմիկատներ, հաճախ մնում են այդ բույսերի մեջ և շրջակա միջավայրում՝ ստեղծելով լուրջ խնդիրներ մարդկանց ու երկրի համար: Այս երևույթների դեմ պայքարը լրջագույն խնդիր է, որի լուծումը նախ և առաջ գյուղացուն, ֆերմերին մշակաբույսեր աճեցնողներին իրազեկելն ու կրթելն է»,- նշել է նա: Ն. Հայրապետյանը նաև անդրադարձել է պետական վերահսկողության միջոցառումներին, դրանց առանձնահատկություններին, ներկայացրել Տեսչական մարմնի աշխատանքը՝ երկրում կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված օջախները բացահայտելու, մեկուսացնելու և վերացնելու ուղղությամբ:
Կլիմայի փոփոխությունը և մարդկային գործունեությունը փոխել են էկոհամակարգերը, կրճատել կենսաբազմազանությունը, բույսերի առողջությունը գնալով ավելի ու ավելի է վտանգվում, և այդ խնդիրներին դիմագրավելու համար նախ պետք են համապատասխան գիտելիքներով մասնագետներ, որոնք շարունակաբար կզարգացնեն իրենց կարողությունները: Ագրարային ոլորտի աշխատաշուկայի ժամանակակից պահանջները բավարարելու՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաքելության մասին է խոսել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նա ներկայացրել է այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին. նոր լաբորատորիաներ, ջերմոցներ, ուսուցման ու զարգացման նոր մեթոդներ:
Ոլորտում հսկայական աշխատանք կա անելու, որ առողջ բույսերով ունենանք առողջ Հայաստան, առողջ մոլորակ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաշվարկներում նշվում է, որ մինչև 2050 թվականը գյուղատնտեսական արտադրանքը պետք է ավելանա մոտ 60 տոկոսով՝ ավելի մեծաթիվ բնակչությանը սննդամթերքով ապահովելու համար: Բույսերը մարդկանց սպառած սննդամթերքի մեծ մասի՝ 80 տոկոսի, աղբյուրն են։ Պարենային մշակաբույսերի տարեկան մինչ 40 տոկոսը ոչնչանում է բույսերի հիվանդությունների և վնասատուների պատճառով։
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...
21:44 27.05.2025
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ ՔուլսինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...
21:30 27.05.2025
Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացըԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...