17:28 14.05.2022
Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գյումրու համայնքապետարան-«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում իրականացվելիք նոր ծրագրի շրջանակներում բնակարանների բաշխման հանձնաժողովի առաջին նիստը: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։
Նիստի սկզբում «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Հրաչ Հակոբյանը և հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը մանրամասն ներկայացրել և հանձնաժողովի անդամների հետ քննարկել են ծրագրի և դրանում իրենց կողմից նախատեսվող փոփոխությունների, իրենց հետագա գործողություններին առնչվող հարցեր:
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրով ի սկզբանե նախատեսվում էր կառուցել 12-16 սոցիալական բնակարան, բայց վերջին շրջանում, հաշվի առնելով առկա թանկացումները, հիմնադրամի պատասխանատուները հանձնաժողովին ներկայացրել են նաև բնակարաններ գնելու և դրանք շահառուներին տրամադրելու տարբերակը: Նիստի ընթացքում հանձնաժողովը մանրամասն քննարկել է բնակարանների կառուցման կամ ձեռքբերման, դրանք շահառուներին տրամադրելու, սահմանված չափորոշիչների, դրանցում հնարավոր փոփոխություններին առնչվող բոլոր հարցերը, նախանշվել են ժամկետներ, տրվել համապատասխան հանձնարարականներ:
Հիմնադրամի կողմից ներդրվող գումարի 50 տոկոսը ընտանիքների համար անհատույց նվիրատվություն է լինելու, իսկ մյուս 50 տոկոսը ընտանիքները վերադարձնելու են հիմնադրամին՝ անտոկոս փոխառության կարգով, բնակարանամուտից հետո 10 տարվա ընթացքում, որից հետո բնակարանը տրվելու է որպես սեփականություն:
20:55 27.05.2025
«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...
20:50 27.05.2025
Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերումՇանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
20:43 27.05.2025
Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...
20:38 27.05.2025
Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համարՓոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մանրամասները սոցիալական հարթակ հաղորդման շրջանակում ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը: ...
20:30 27.05.2025
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի օրակարգում Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարի հետ հանդիպում նախատեսված չէՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը չի ներառում Ռուսաստանում գտնվող Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարար Լի Չան Դեի հետ հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԿԺԴՀ պետական անվտանգության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լի Չան Դեի գլխավորությամբ, ժամանել է Ռուսաստան, որտեղ նրանք կմասնակցեն Մոսկվայում անվտանգության հարցերով 13-րդ միջազգային հանդիպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը։ «Այդ հարցը […] ...
20:18 27.05.2025
«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններովՊրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» հետաքրքրված է եղել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և Ռուսաստանի նոր չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Metaratings.ru-ն: Հայկական ակումբը պաշտոնական առաջարկ չի արել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերի վերաբերյալ։ Նրանց ներկայացուցիչների հետ շփում է եղել, սակայն Սպերցյանն ու Թիկնիզյանը հրաժարվել են «Նոա» հնարավոր տեղափոխությունից: ...