18:46 14.05.2022
Անկարան չի փակում Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դուռը, սակայն պնդում է, որ դաշինքի մյուս անդամները հաշվի առնեն Թուրքիայի ազգային անվտանգության մտահոգությունները։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Քալընը միաժամանակ հայտարարել է Շվեդիայի հետ այս թեմայով բանակցություններ վարելու Թուրքիայի պատրաստակամության մասին։ «ՆԱՏՕ-ին անդամակցելը շարունակական գործընթաց է: Տեսնենք, թե ինչպես կզարգանան գործերը: Բայց սա առաջին կետն է, որի վրա մենք ցանկանում ենք հրավիրել բոլոր դաշնակիցների, ինչպես նաև Շվեդիայի իշխանությունների ուշադրությունը: Իհարկե, մենք ցանկանում ենք քննարկում, բանակցություններ վարել մեր շվեդ գործընկերների հետ», – ասել է:
«Եթե Ֆինլանդիան և Շվեդիան մտահոգված են իրենց ազգային անվտանգության համար, ապա մենք ունենք հասարակություն, որը հավասարապես մտահոգված է մեր անվտանգության համար: Մենք պետք է դա նայենք ընդհանուր տեսանկյունից»:
Միևնույն ժամանակ, Քալընն ընդգծել է, որ «Ռուսաստանի սուր քննադատությունը Ֆինլանդիայի և Շվեդիային՝ կապված նրանց ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի հետ, չի ազդել Թուրքիայի դիրքորոշման վրա»։
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան դրական չի համարում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը, քանի որ «սկանդինավյան երկրները «հյուրատուն» են ահաբեկչական կազմակերպությունների՝ PKK-ի անդամների համար։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ «նախկին վարչակազմերը սխալվել են Հունաստանի հարցում, և հայտնի է Հունաստանի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ»։ Էրդողանն ընդգծել է, որ իր երկիրը չի ցանկանում «երկրորդ սխալն այս հարցում» թույլ տալ։
21:00 27.05.2025
Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համարՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
20:50 27.05.2025
Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերումՇանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
20:43 27.05.2025
Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...
20:38 27.05.2025
Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համարՓոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մանրամասները սոցիալական հարթակ հաղորդման շրջանակում ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը: ...
20:30 27.05.2025
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի օրակարգում Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարի հետ հանդիպում նախատեսված չէՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը չի ներառում Ռուսաստանում գտնվող Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարար Լի Չան Դեի հետ հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԿԺԴՀ պետական անվտանգության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լի Չան Դեի գլխավորությամբ, ժամանել է Ռուսաստան, որտեղ նրանք կմասնակցեն Մոսկվայում անվտանգության հարցերով 13-րդ միջազգային հանդիպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը։ «Այդ հարցը […] ...
20:18 27.05.2025
«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններովՊրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» հետաքրքրված է եղել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և Ռուսաստանի նոր չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Metaratings.ru-ն: Հայկական ակումբը պաշտոնական առաջարկ չի արել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերի վերաբերյալ։ Նրանց ներկայացուցիչների հետ շփում է եղել, սակայն Սպերցյանն ու Թիկնիզյանը հրաժարվել են «Նոա» հնարավոր տեղափոխությունից: ...