Շները փրկել են տիրուհուն արջից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

Շները փրկել են տիրուհուն արջից

23:30 28.08.2022

ԱՄՆ Վերմոնտ նահանգի Ստրաֆորդ քաղաքում շներն իրենց տիրոջը փրկել են ձագերով արջից։ Այս մասին հայտնում է USA Today-ը։

Գազանը հարձակվել է 61-ամյա Սյուզան Լիի վրա, երբ նա զբոսնում էր   երկու շների՝ Ջեք Ռասել Թերիերի և Լաբրադուդլի հետ։ Շներն անհետացել են տեսադաշտից, նա սկսել է կանչել և հանկարծ բարձր ձայն է լսել։ Կինը շրջվել է և հասկացել, որ  մի արջ է գալիս դեպի իրեն:  Կինը  սայթաքել է և ընկել, իսկ գիշատիչը հարձակվել է նրա վրա և ատամներով բռնել նրա ոտքը։

Այս պահին Ջեք Ռասել Թերիերը սկսել է հաչել արջի վրա և շեղել նրա ուշադրությունը։ Գազանը սկսել է նահանջել ճանապարհի երկայնքով: Միայն դրանից հետո Լին կարողացել է ոտքի կանգնել։ Թերիերը հետևել է նրան, իսկ լաբրադուդլը տուն  է վերադարձել ավելի ուշ: Արջը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Ամերիկուհին  կարողացել է տուն վերադառնալ, որից հետո հարեւանուհին նրան հիվանդանոց է տեղափոխել։Վնասվածքները հիվանդի կյանքին չեն սպառնում, և նա շուտով դուրս է գրվել հիվանդանոցից։ Թերիերը նույնպես չի տուժել։

Շրջակա միջավայրի պահպանության վարչությունը հիվանդանոցում հարցաքննել է Լիին և տարել նրա հագուստը՝ որպես կատարվածի ապացույց։ Մասնագետներն ուսումնասիրել են այն վայրը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը և պարզել, որ կնոջ վրա էգ արջ է հարձակվել ձագերով։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լին և շները վախեցրել են արջին։

Պաշտոնյաները փորձել են գտնել արջին, սակայն չի հաջողվել։ Նահանգի կենսաբան Ժակլին Կոմոն ասել է, որ արջի որոնումները դադարեցվել են, քանի որ արջը հարձակվել է ինքնապաշտպանության նպատակով և հանրային վտանգ չի ներկայացրել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սա անհավանական զգացողություն է․  Մխիթարյանի հրապարակումը

14:57 07.05.2025

Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

14:55 07.05.2025

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

14:48 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում: ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու […] ...

Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

14:42 07.05.2025

Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով: «Հայաստանում բժշկական տուրիզմի անընդմեջ զարգացումն ապահովելու, մեկ այլ մակարդակի բերելու համար էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղությամբ արդեն հասել ենք գործնական քայլեր իրականացնելու փուլին»,- կարևորելով բժշկական տուրիզմի միջազգային քարտեզում Հայաստանի ուրույն տեղն ունենալու […] ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

14:31 07.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: ...

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն

14:20 07.05.2025

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն

Մայիսի 7-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Համերաշխության փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:50-ին: Ավտոտնակում այրվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակի տանիքի փայտե […] ...

BACK_TO_TOP